• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քելլոգը հայտարարել է, որ եվրոպական երկրներին չի տեսնում Ուկրաինայի հարցով բանակցողների շարքում

aliq 13:10 | 16.02.2025
aliq 13:10 | 16.02.2025
Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի թեկնածու Քիթ Քելլոգ

Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ եվրոպական երկրներին չի տեսնում ուկրաինական հակամարտության հարցով խաղաղ բանակցությունների մասնակիցների շարքում։

«Այն, ինչ մենք չենք ուզում անել, մեծ խմբային քննարկման մեջ մտնելն է»,- ասել է Քելլոգը Մյունխենի անվտանգության համաժողովում՝ «Պինչուկ հիմնադրամի» կողմից կազմակերպված, այսպես ասած, «ուկրաինական ճաշի» ժամանակ։

«Մենք չենք կրկնի Մինսկը»,- ​​ասել է Քելլոգը՝ պարզաբանելով, որ «սեղանի շուրջը շատ մարդիկ են եղել, եւ նրանք հնարավորություն չեն ունեցել ներգրավվելու խաղաղ գործընթացում, դա չի ստացվել»։

Միեւնույն ժամանակ, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, որը նույնպես մասնակցել է «ուկրաինական ճաշին», ասել է, որ բանակցություններից Եվրոպային բացառելը «քաղաքականապես անընդունելի» կլինի, հաղորդում է CNBC-ն։ 

Քննարկմանը մասնակցած Իսլանդիայի վարչապետ Կրիստրուն Մյոլ Ֆրոստադոուտիրն իր հերթին նշել է, որ Եվրոպան «դեռ վստահ չէ, թե ԱՄՆ-ը ինչ է ուզում անել» Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Եվրոպական առաջնորդները, հավելել է նա, «դժվարանում են անընդհատ պատասխանել անհասկանալի մեկնաբանություններին»:

Մյունխենի համաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկուն եւ հայտարարել, որ պատրաստ է բանակցություններ սկսելու պատերազմի ավարտի համար։ Ելույթ ունենալով Մյունխենում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւս մեկ անգամ ընդգծել է, որ «Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն կարող լինել առանց Ուկրաինայի»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմի հայկական օրենքը
հաջորդը
Հեռախոսազրույց են ունեցել Լավրովն ու Ռուբիոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն