• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի հարցերով բանակցություններին Եվրոպային հրավիրելու մասին հայտարարությունները

aliq 16:13 | 17.02.2025
aliq 16:13 | 17.02.2025

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Ալ-Ռիադում կայացած հանդիպման արդյունքները կփոխանցեն երկու երկրների նախագահներին, որից հետո Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կորոշեն հետագա քայլերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Խոսելով առաջիկա բանակցությունների ակնկալիքների մասին՝ Լավրովն ասել է, որ առաջին հերթին կցանկանար լսել ԱՄՆ ներկայացուցիչներին։ «Երբ մենք գնում ենք մեր գործընկերների առաջարկի շուրջ բանակցելու, մենք առաջին հերթին ցանկանում ենք լսել նրանց։ [․․․] Այսպիսով կլսենք ամերիկացի զրուցակիցներին։ Եվ իհարկե պատրաստ ենք եւ կարձագանքենք»,- ասել է Լավրովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին եվրոպական երկրների հնարավոր մասնակցության մասին հարցին ի պատասխան՝ Լավրովը հայտարարել  է, որ չգիտի, թե ինչու Եվրոպան պետք է մասնակցի այս բանակցություններին։ Նա հիշեցրեց 2014 թվականի Մինսկի պայմանավորվածությունները եւ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ այդ համաձայնագրերի նպատակը հակամարտության սառեցումն էր եւ ոչ թե դրա կարգավորումը։

«Այժմ նույն Մյունխենի համաժողովում կոչեր են հնչել, մասնավորապես Ֆինլանդիայի նախագահի կողմից։ Այնտեղ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ անհրաժեշտ է նախեւառաջ հրադադար կնքել եւ այն օգտագործել Ուկրաինայի ռազմական հզորացման համար։ Այսինքն՝ եվրոպացիները նույն փիլիսոփայությունն ունեն, ուստի ես չգիտեմ, թե նրանք ինչ են անելու բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե ​​նրանք պատրաստվում են հակամարտությունը սառեցնելու մասին ինչ-որ խորամանկ գաղափարներ առաջ քաշելու, իսկ սովորության ու իրենց բնավորության համաձայն մտքում ունենան պատերազմի շարունակությունը, ապա ինչո՞ւ նրանց հրավիրել այնտեղ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

Ավելի վաղ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ եվրոպական երկրներին չի տեսնում Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների մասնակիցների շարքում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում «խոշոր խմբային քննարկման մեջ մտնել» եւ «կրկնել Մինսկը»։

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ կանցկացվեն Սաուդյան Արաբիայում, որին կմասնակցի նաեւ Ուկրաինան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն 45 հազար հայ աշխատանքային միգրանտի «դեպորտ» կանի
հաջորդը
Կիեւը չի ճանաչի Ուկրաինայի շուրջ ԱՄՆ եւ ՌԴ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքները․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն