• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը հայտարարել է, որ «բարձր» է գնահատում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները

aliq 20:16 | 19.02.2025
aliq 20:16 | 19.02.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «բարձր» է գնահատում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։ Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։

«Այո՛, ես տեղեկացված եմ [բանակցությունների արդյունքների մասին]։ Ես դրանք բարձր եմ գնահատում: Արդյունք կա»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Նա նաեւ հաստատել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը «համաձայնել են վերսկսել դիվանագիտական ​​առաքելությունների բնականոն աշխատանքը»։ Այդ մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ՌԴ նախագահի խոսքով՝ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքին խոչընդոտելը «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։ 

«Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա այդ շենքերում կաշխատեն միայն հավաքարարները»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցային գործընթացը տեղի է ունենալու Ուկրաինայի մասնակցությամբ, եւ ոչ ոք Կիեւին չի բացառում բանակցություններից։

Նա նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տնտնեսական հարաբերությունները, էներգետիկան եւ տիեզերքը։

ՌԴ նախագահը հավելել է, որ Թրամփի հետ հանդիպելու ցանկություն ունի, սակայն հանդիպմանը պետք է նախապատրաստել՝ արդյունքների հասնելու համար։

«Ես հաճույքով կհանդիպեմ Թրամփին, վաղուց չեմ տեսել նրան»,- ասել է Պուտինը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հաջորդ շաբաթ ՌԴ-Սիրիա բարձր մակարդակի բանակցություններ կանցկացվեն․ Լավրով
հաջորդը
էական է համաժողովրդական հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն