• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը Զելենսկուն «առանց ընտրությունների բռնապետ» է անվանել

aliq 09:48 | 20.02.2025
aliq 09:48 | 20.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նրան անվանելով «առանց ընտրություննեի բռնապետ»։

Նրա կարծիքով՝ Զելենսկին ԱՄՆ-ին «համոզել է» ծախսել 350 միլիարդ դոլար այնպիսի պատերազմի վրա, «որը հնարավոր չէր հաղթել, եւ որը չպետք է սկսվեր»։ 

Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային աջակցելու համար 200 միլիարդ ավելի դոլար է ծախսել, քան Եվրոպան, բայց դրա դիմաց ոչինչ չի ստանա։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը այս հարցում հավասարակաշռություն չի պահանջել։ 

«Ի վերջո, այս պատերազմը շատ ավելի կարեւոր է Եվրոպայի համար, քան մեզ համար, որպես պատնեշ մենք ունենք մեծ ու գեղեցիկ օվկիանոս։ Ավելին Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը «անհետացել է»։ Նա հրաժարվում է ընտրություններից, ուկրաինացիների շրջանում շատ ցածր վարկանիշ ունի, եւ միակ բանը, որը նրան հաջողվել է անել, դա «Բայդենին ջութակի պես նվագելն է»։ Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին ավելի լավ է շտապի, այլապես իրեն երկիր չի մնա։ Միեւնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, եւ բոլորը գիտակցում են, որ միայն Թրամփն ու Թրամփի վարչակազմը կարող են դա անել։ Բայդենը այդպես էլ չի փորձել, իսկ Եվրոպան չի կարողացել խաղաղություն հաստատել, եւ Զելենսկին հավանաբար ցանկանում է, որ «ֆինանսական հոսքը» շարունակվի։ Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին վատ աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերված է, եւ միլիոնավոր մարդիկ իզուր են մահացել։ Եվ դա շարունակվում է հիմա»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նախօրեին Թրամփը կոչ արեց Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել՝ հայտարարելով, որ Զելենսկու վարկանիշը անկում է գրանցել եւ հասել է 4%-ի։ Սրան էլ նախորդել էր Վաշինգտոնի հասցեին Ուկրաինայի նախագահի քննադատությունը՝ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների մեջ Կիեւին չներգրավելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
էական է համաժողովրդական հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան
հաջորդը
Թրամփը կարծում է, որ ՌԴ-ն առավելություն ունի Ուկրաինայի հետ բանակցություններում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն