• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը կարծում է, որ ՌԴ-ն առավելություն ունի Ուկրաինայի հետ բանակցություններում

aliq 11:35 | 20.02.2025
aliq 11:35 | 20.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններում առավելություն ունի պատերազմը դադարեցնելու հարցում, հայտնում է AFP-ը փետրվարի 20-ին։

«Կարծում եմ, որ ռուսները ցանկանում են, որ պատերազմը ավարտվի… Բայց ես կարծում եմ, որ նրանք ունեն առավելություններ։ Քանի որ նրանք շատ տարածքներ են գրավել, ուստի նրանք առավելություններ ունեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նա, առանց ապացույցներ ներկայացնելու, պնդել է, որ Զելենսկին ցածր վարկանիշ ունի Ուկրաինայում, և պահանջել է նոր նախագահական ընտրություններ անցկացնել։ 

Հաջորդ օրն էլ ԱՄՆ նախագահը Truth Social համացանցում գրել է. «Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին ավելի լավ է շտապի, այլապես իրեն երկիր չի մնա»։

Վլադիմիր Զելենսկին փետրվարի սկզբին մերժել էր հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Ուկրաինայից ստանալ 500 միլիարդ դոլարի հազվագյուտ հողային մետաղներ՝ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության դիմաց։

Զելենսկին նախօրեին հրավիրած ասուլիսի ընթացքում բացատրել էր, որ ԱՄՆ-ը հասանելիություն է խնդրել Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների կեսը ստանալու համար, ինչի պատճառով էլ ինքը հրաժարվել է Վաշինգտոնի առաջարկից։

Նա բացատրել է, որ  Ուկրաինային ԱՄՆ-ի տրամադրած օգնությունը կազմել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք եւ 31,5 միլիարդ դոլարի բյուջեի եկամուտ, ինչը չի համապատասխանում Ուկրաինային 500 միլիարդ դոլարի օգնություն տալու մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին։

«Մենք, անշուշտ, շնորհակալ ենք այս բոլոր մարդասիրական ծրագրերի համար, բայց չի կարելի հաշվել 500 միլիարդ եւ վերադարձնել 500 միլիարդը օգտակար հանածոներով կամ այլ բաներով: Սա լուրջ խոսակցություն չէ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։


0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը Զելենսկուն «առանց ընտրությունների բռնապետ» է անվանել
հաջորդը
Վրաստանի համար «3+3» ձեւաչափով դռները բաց են․ Լավրով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն