• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպային հսկայածավալ պաշտպանական ծրագրեր են պետք․ Մակրոն

aliq 18:07 | 21.02.2025
aliq 18:07 | 21.02.2025
Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական երկրներին կոչ է արել առաջիկա շաբաթներին ռազմավարական որոշումներ կայացնել Եվրոպայի պաշտպանության վերաբերյալ եւ ընդհանուր եվրոպական ֆինանսավորում ներդնել  գնումներն ու արտադրությունը խթանելու համար:

«Ռազմավարական զարթոնքը պետք է մեզ տանի դեպի Եվրոպայում հսկայածավալ պաշտպանական ծրագրի եւ զգալի ներդրումների վերաբերյալ որոշման։ Այդ ռազմավարական որոշումները պետք է ընդունվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքերով, թեեւ Եվրոպայի համար դժվար է միասնական բանակ ունենալը, այնուամենայնիվ, ընդհանուր պաշտպանական կարողություններ ստեղծելը հնարավոր է, հակառակ դեպքում Եվրոպան չի կարողանա ապահովել սեփական ինքնավարությունը ԱՄՆ-ից։

Մակրոնը նաեւ նշել է, որ Ֆրանսիան առանձին կկրկնապատկի իր պաշտպանական բյուջեն։ 

«Բոլոր այն երկրները, որոնք առաջնագծում են (այսինքն՝ ՌԴ-ի հետ սահմաններ ունեն — խմբ․), ծախսում են իրենց համախառն ներքին արդյունքի 4 կամ 5 տոկոսը, մինչդեռ մենք 2 տոկոսի վրա ենք։ Մենք նման թվեր ունեինք 1960-ականներին, 1970-ականներին եւ 1980-ականներին, երբ սառը պատերազմը դեռ շարունակվում էր: Հետո քանդվեց Բեռլինի պատը, եւ մենք շատ ավելի քիչ ներդրումներ կատարեցինք։ Դա ավարտվել է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ 

Միեւնույն ժամանակ Մակրոնը հավանական չի համարել պարտադիր զինվորական ծառայության վերադառնալը։ 

«Զինվորական ծառայությունն այսօր դադարեցված է։ Մենք ունենք պրոֆեսիոնալ բանակ, եւ այսօր մեր առաջնահերթությունը ավելի շուտ Ֆրանսիայի տարածքի, մեր դաշնակիցների անվտանգությունն է։ Մեկ գիշերվա ընթացքում նման ծառայության վերականգնումը հսկայական բեռ կլինի»,- հայտարարել է Ֆրանսիայի Մակրոնը։ 

Փետրվարի 17-ին Ելիսեյան պալատում կայացել էր Ֆրանսիայի նախագահի հրավիրած եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովը։ Դրանում քննարկվող հիմնական թեմաներն էին Եվրոպայի անվտանգությունը եւ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ 

Այն տեղի էր ունեցել Ալ-Ռիադում կայացած ԱՄՆ-Ռուսաստան  բանակցությունների նախօրեին, որին հրավիրված չէին եղել եվրոպական երկրներն ու Ուկրաինան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի եւ Պուտինի հանդիպումը կախված է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններից․ Ռուբիո
հաջորդը
Արցախ․ hետադարձ հասցե. Արիաննա Քարամյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն