• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Քրիստոնյա  դեմոկրատների դաշինքն» է

aliq 10:42 | 24.02.2025
aliq 10:42 | 24.02.2025
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Քրիստոնյա  դեմոկրատների դաշինքն» (CDU/CSU) է` 28,5% ձաներով։ Այդ մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հիմնվելով բոլոր 299 շրջանների ձայների հաշվարկների արդյունքների վրա։  

Գերմանիայի հետպատերազմյան պատմության մեջ առաջին անգամ երկրորդ տեղում է հայտնվել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջ կուսակցությունը, որը ստացել է 20,8 % քվե: 

Ինչ վերաբերում է գործող ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը» (SPD), ապա այն խորհրդարան  կանցնի 16,4% ձայներով։ Բունդեսթագում ներկայացված կլինեն նաեւ «Կանաչները»՝ 11,6% քվեով, եւ «Ձախ կուսակցությունը»՝ 8,7%  քվեով։ 

2023 թվականին ստեղծված «Սարա Վագենկնեխտ դաշինքը» (SW) կուսակցությունն էլ ստացել է 4,9% ձայն՝ չհաղթահարելով խորհրդարան անցնելու համար սահմանված 5% շեմը։ 

Այսպիսով՝ «Քրիստոնյա  դեմոկրատների դաշինքը» Բունդեսթագում կզբաղեցնի 208, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 152, Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը»՝ 120, «Կանաչները»՝ 85, իսկ «Ձախ կուսակցությունը»՝ 64 տեղ։

Օլաֆ Շոլցն արդեն ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել է «Քրիստոնյա  դեմոկրատների դաշինքի» առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։

Մերցն էլ X-ի էջում գրել է․ «Կձգտեմ ձեւավորելու դաշնային կառավարություն, որը կներկայացնի Գերմանիայի ամբողջ բնակչությանը եւ կլուծի մեր երկրի խնդիրները»։

„Wir haben diese Bundestagswahl gewonnen, und zwar sehr klar und sehr deutlich. Ich werde mich darum bemühen, eine Bundesregierung zu bilden, die die ganze deutsche Bevölkerung repräsentiert und die Probleme unseres Landes löst.“ ™

— Friedrich Merz (@_FriedrichMerz) February 23, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես շնորհավորել է պահպանողականներին հաղթանակի կապակցությամբ։ Նա TruthSocial սոցիալական ցանցում գրել է․ «Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Գերմանիայի ժողովուրդը հոգնել է անառողջ օրակարգից՝ հատկապես էներգետիկայի եւ ներգաղթի պարագայում, որոնք գերիշխել են տարիներ շարունակ։ Սա մեծ օր է Գերմանիայի համար եւ մեծ օր է Դոնալդ Ջ․ Թրամփ անունով ջենթլմենի առաջնորդության ներքո գտնվող Միացյալ Նահանգների համար։ Շնորհավոր բոլորին։ Շատ հաղթանակներ դեռ առջեւում են»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը կասեցրել է շուրջ 600 պաղեստինցիների ազատ արձակումը
հաջորդը
ԵՄ եւ արեւմտյան երկրների ղեկավարները ժամանել են Կիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն