• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ երկրները հաստատել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

aliq 13:17 | 24.02.2025
aliq 13:17 | 24.02.2025

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի առիթով ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Սպասվում է, որ պատժամիջոցների ցուցակը պաշտոնապես կհրապարակվի այսօր՝ փետրվարի 24-ին։

ԵՄ դեսպանները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ համաձայնության էին եկել նախորդ շաբաթ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հունգարիան խոչընդոտներ այս անգամ չի ստեղծել, քանի որ բանակցությունների ընթացքում կարողացել է մի քանի անհատների անուններ հանել ցանկից եւ հասնել որոշ սահմանափակող միջոցների չեղարկմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր սահմանափակող միջոցները ներառում են ԵՄ երկրների համար ռուսական ալյումինե արտադրանքի գնման աստիճանական արգելք։ Կխստացվեն նաեւ Ռուսաստանից նավթի արտահանման սահմանափակումները։

Սպասվում է, որ պատժամիջոցների ցանկում կհայտնվեն նաեւ 73 տանկերներ, որոնք Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի մաս են կազմում: Սրանց միջոցով Մոսկվան կազմակերպում էր նավթի առեւտուրը՝ շրջանցելով սահմանված պատժամիջոցները։ «Սեւ ցուցակում» կհայտնվեն նաեւ 13 բանկերներ, դրանք կանջատվեն SWIFT համակարգից։

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ պատժամիջոցները կտարածվեն նաեւ TACC գործակալության, Lenta.ru-ի եւ մի շարք այլ պետական ​​կամ կրեմլամետ լրատվամիջոցների, այդ թվում՝ ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի, 2014-ի բռնակցումից հետո Ղրիմում գործող կրեմլամետ NewsFront կայքի եւ «Եվրասիական օրակարգը» քարոզող EADaily պորտալի նկատմամբ։ AFP-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցանկում կհայտնվի 8 ռուսական լրատվամիջոց։ ԵՄ-ում նման պատժամիջոցների անհրաժեշտությունը բացատրվում է ռուսական քարոզչության դեմ պայքարով, որը Ուկրաինայի պատերազմի ֆոնին սպառնում է Միության տեղեկատվական անվտանգությանը։

Ըստ Reuters-ի՝ պատժամիջոցների կենթարկվեն ընդհանուր առմամբ 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձինք։ Դրանց թվում կլինեն Հնդկաստանում, Ղազախստանում, Չինաստանում, ԱՄԷ-ում, Սինգապուրում, Թուրքիայում եւ Ուզբեկստանում գտնվող ընկերություններ, որոնք Ռուսաստանին օգնել են շրջանցելու պատժամիջոցները:

Այսօր ավելի վաղ նոր պատժամիջոցների մասին հայտարարել են նաեւ Ավստրալիան ու Նոր Զելանդիան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ եւ արեւմտյան երկրների ղեկավարները ժամանել են Կիեւ
հաջորդը
Մայդանից մինչեւ լայնածավալ ներխուժում։ Ուկրաինական ճգնաժամի ժամանակագրությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն