• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները

aliq 13:13 | 27.02.2025
aliq 13:13 | 27.02.2025
Թուրքիա, Ստամբուլ

Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում սկսվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ դեսպանատների աշխատանքի վերականգնման հարցերով բանակցությունները։ 

Reuters-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել էր, որ «օրակարգում ներառված են անձնակազմի, վիզաների, դիվանագիտական ​​բանկային օպերացիաների եւ այլ գործառնական հարցեր»։ Գերատեսչությունից հայտնել են, որ Ուկրաինային առնչվող հարցեր չեն քննարկվելու։ 

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել էր, որ հանդիպմանը քննարկվելու է Մոսկվայում եւ Վաշինգտոնում դեսպանատների, ինչպես նաեւ Նյու Յորքում եւ Հյուսթոնում Ռուսաստանի հյուպատոսությունների աշխատանքը։

Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքներից պարզ կդառնա, թե որքան արագ եւ արդյունավետ կկարողանան կողմերն առաջ շարժվել։ 

Լավրովը նաեւ ընդգծել էր, որ բանակցություններին կմասնակցեն «բարձր մակարդակի դիվանագետներ եւ փորձագետներ»։

Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում իրենց երկրների պատվիրակությունները կգլխավորեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սոնատա Կուլտերը եւ ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պայմանավորվել են վերականգնել Մոսկվայում եւ Վաշինգտոնում դեսպանատների աշխատակիցների նախկին քանակը։ Սկսած 2016 թվականից՝ Մոսկվան ու Վաշինգտոնը վտարել էին հարյուրավոր դիվանագետների։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հյուսիսային Կորեան համալրումներ է ուղարկել ՌԴ Կուրսկի մարզ
հաջորդը
Վրաստանը պատրաստ է նպաստելու տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն․ Բոչորիաշվիլի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն