• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեծ Բրիտանիան 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկ կտրամադրի Ուկրաինային

aliq 15:51 | 02.03.2025
aliq 15:51 | 02.03.2025

Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան ստորագրել են 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի (մոտ 2,74 միլիարդ եվրո) չափով վարկային համաձայնագիր: Այն նպատակուղղված կլինի Ուկրաինայի պաշտպանունակության աջակցմանը։ 

Ուկրաինայի ֆինանսների նախարարության փոխանցմամբ` ֆինանսավորումը տրամադրվում է 30 տարով։ Վարկը կսպասարկվի եւ կմարվի ապագայում սառեցված ռուսական ակտիվներից ստացվող եկամուտների հաշվին։ 

Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում նշվում է, որ առաջին փոխանցումը Կիեւը  պետք է ստանա արդեն հաջորդ շաբաթվա վերջին։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում նախատեսվում է երեք փոխանցում։

Համաձայնագիրը ստորագրվել է մարտի 1-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սթարմերին եւ նշել, որ միջոցները կուղղվեն Ուկրաինայում զենքի արտադրությանը։ «Սա արդար լուծում է․ պետք է վճարի  նա, ով սկսել է պատերազմը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Կիեւին հատկացված միջոցները դարձել են «Extraordinary Revenue Acceleration for Ukraine» (ERA) կոչվող ծրագրի մի մասը։ Այս ծրագրի շրջանակում «Մեծ յոթնյակի» (G7) երկրները Ուկրաինային տրամադրելու են 50 միլիարդ դոլարի արտակարգ վարկեր՝ Արեւմուտքում սառեցված Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներից ստացվող եկամուտների հիման վրա։ Սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը (որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 260 միլիարդ եվրոն) պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում։ Արեւմտյան երկրները բազմիցս քննարկել են այս միջոցների օգտագործման հարցը, սակայն եկել են այն եզրակացության, որ հենց ակտիվների բռնագրավումը իրավաբանորեն անհնար է։

Սթարմերի եւ Զելենսկու հանդիպումը կայացել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հազվագյուտ մետաղների արդյունահանման վերաբերյալ գործարքի բանակցությունների ձախողումից հետո։ Փետրվարի 28-ին` Օվալաձեւ կաբինետում կայացած արարողության ժամանակ, Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջեւ բանավեճ է տեղի ունեցել, որից հետո Ուկրաինայի նախագահը վաղաժամ լքել է Սպիտակ տունը, իսկ գործարքի ստորագրումը չեղարկվել է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը համաձայնել է Գազայում հրադադարի շարունակման ԱՄՆ-ի նոր առաջարկին
հաջորդը
Սերժ Սարգսյանն Արցախում էր, երբ «Սասնա ծռերը» ապստամբեց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն