• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի անվտանգության ծառայությունը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ ձախողման պատճառների զեկույցը

aliq 10:59 | 05.03.2025
aliq 10:59 | 05.03.2025
2023-ի հոկտեմբերի 7, Գազայի եւ Իրսրայելի սահման

Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը՝ «Շին Բեթ»-ը, հրապարակել է իր զեկույցը՝ կապված 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղ գտած այն ձախողումների պատճառների հետ, որոնց հետեւանքով տեղի էր ունեցել ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ 

Զեկույցում նշվում է, որ չնայած «Շին Բեթ»-ը հոկտեմբերի 7-ի գիշերը հստակ ազդանշաններ է ստացել հարձակման նախապատրաստության մասին, այնուամենայնիվ, դա լուրջ միջոցառումների ձեռնարկման չի հանգեցրել։ Բացի այդ՝ հետախուզական կառույցը «սխալ պատկերացում» է ունեցել Իսրայելի եւ Գազայի սահմանների ամրության աստիճանի, ինչպես նաեւ հարձակմանը արձագանքելու իսրայելցի զինվորականների կարողության մասին։ 

Անվտանգության ծառայությունն ընդունում է, որ իր եւ Իսրայելի պաշտպանության բանակի միջեւ պատասխանատվության ոչ հստակ բաժանում կա՝ կապված այն հարցի հետ, թե ով երբ պետք է նախազգուշացներ հարձակումների պատրաստման մասին՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀԱՄԱՍ-ը փոքր ահաբեկչական խմբավորումից վերածվել էր լիարժեք ռազմական ուժի։

«Շին Բեթ»-ը խոստովանում է, որ տեղեկացված է եղել ՀԱՄԱՍ-ի ներխուժման երկու ծրագրերի մասին, որոնք իսրայելական հետախուզության կողմից բացահայտվել էին տարիներ առաջ, սակայն «պատշաճ ձեւով մշակումների չէին ենթարկվել»։ Անվտանգության ծառայությունը թերագնահատել է սպառնալիքը՝ կարծելով, որ ՀԱՄԱՍ-ը հիմնականում զբաղված է Հորդանան գետի արեւմտյան ափին «ահաբեկչական հարձակումներով»։

Զեկույցում նշվում են նաեւ այն հիմնական պատճառները, որոնք թույլ են տվել ահաբեկիչներին կուտակել իրենց ուժերը եւ սկսել հարձակումը: «Շին Բեթ»-ը կարծում է, որ դա Իսրայելի ղեկավարության քաղաքականության արդյունքն էր, որը հիմնված էր այն մտքի վրա, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում գտնվում է «հանգիստ» փուլում։ Սակայն այդ փուլում պաղեստինյան շարժումը, ընդհակառակը, ավելի ուժեղացավ, այդ թվում՝ Կատարից ֆինանսական ներհոսքի շնորհիվ, որոնք փոխանցվել էին ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւին։ «Շին Բեթ»-ը նաեւ մեղադրանքներ է ուղղում երկրի ղեկավարությանը ՀԱՄԱՍ-ի նկատմամբ զսպումը մշտապես թուլացնելու եւ հարձակողական նախաձեռնություններից խուսափելու համար։

Անվտանգության ծառայության զեկույցի եզրակացության շատ հատվածներ մնում են գաղտնի, քանի որ դրանք կբացահայտեն անվտանգության ծառայության գործիքներն ու մեթոդները, նշում է The Times of Israel-ը: Բացի այդ, ըստ կառույցի ղեկավար Ռոնեն Բարի, վերջնական եզրակացություններ անելու համար դեռեւս անհրաժեշտ է պետական ​​մակարդակով ավելի լայն հետաքննություն իրականացնել:

Փետրվարի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը դիմագրավելու ձախողման մասին ներքին հետաքննության արդյունքները: Դրա հիմնական բացահայտումներն այն էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը «չի կարողացել պաշտպանել իսրայելցի խաղաղ բնակիչներին», անպատրաստ է եղել լայնածավալ անակնկալ հարձակմանը եւ առաջին մի քանի ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի գործողությունների վերաբերյալ չի ուենցել ամբողջական պատկերացում: Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Հերզի Հալեւին ամբողջությամբ իր վրա է վերցրել բանակի ձախողման պատասխանատվությունը։

ՀԱՄԱՍ-ի հարձակումը կանխելու ձախողման համար անձնական պատասխանատվություն է վերցրել նաեւ «Շին Բեթ»-ի ղեկավար Ռոնեն Բարը։ 

2024 թվականի գարնանը Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության տնօրենության ղեկավար Ահարոն Հալիվան նույնպես հրաժարական տվեց եւ ստանձնեց պատասխանատվությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողությանը. Փաշինյան
հաջորդը
Կիեւը պատրաստ է աշխատելու Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ խաղաղության հասնելու համար․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն