• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պաղեստինցիների բռնի տեղահանությունը եւ օկուպացիան նոր առճակատման կտանի․ Արաբական պետությունների լիգա

aliq 13:37 | 05.03.2025
aliq 13:37 | 05.03.2025

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած արտակարգ գագաթնաժողովում հաստատել են Գազայի հատվածի վերականգնման Եգիպտոսի առաջարկած ծրագիրը, որը բացառում է այդ ընթացքում պաղեստինցիների վերաբնակեցումը։ Ավելի վաղ նման տարբերակ էր առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պաղեստինի ժողովրդին բռնի տեղահանելու կամ օկուպացված պաղեստինյան տարածքների որեւէ հատված բռնակցելու ցանկացած հանցավոր փորձ տարածաշրջանը կբերի առճակատման նոր փուլի, կզրկի կայունության հասնելու հնարավորությունից, կհանգեցնի հակամարտության մասշտաբների ընդլայնմանը եւ տարածաշրջանի այլ երկրների ներգրավմանը»,- ասվում է ամփոփիչ հայտարարության տեքստում։

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է «[պաղեստինցիների] տեղահանման սպառնալիքներին հակազդելու Հորդանանի եւ Եգիպտոսի ջանքերը»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ խաղաղությունը տարածաշրջանում արաբական երկրների ռազմավարական ընտրությունն է, որը հիմնված է երկու պետությունների սկզբունքի վրա։ 

«Մեր ռազմավարական ընտրությունը արդար եւ համապարփակ խաղաղության հասնելն է, որը կբավարարի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքները, առաջին հերթին նրա ազատության իրավունքը եւ նրա ազգային տարածքում անկախ ինքնիշխան պետության ստեղծումը՝ հիմնված երկու պետությունների լուծման վրա»,- ասվում է ԱՊԼ հայտարարության մեջ:

Արաբական երկրները դատապարտել են «սովի եւ հողի այրման մարտավարությունը, որի նպատակը պաղեստինյան ժողովրդին իրենց հողերից հեռանալ հարկադրելն է»: Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ շեշտել են «Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի ժողովրդագրական կազմը փոխելու ցանկացած փորձ մերժող միջազգային բանաձեւերը կատարելու անհրաժեշտությունը»:

Կառույցը նախատեսում է իր գործողությունները համակարգել Արաբա-իսլամական կոմիտեի շրջանակում՝ Եգիպտոսի նշյալ ծրագիրը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Բացի այդ՝ գագաթնաժողովի մասնակիցները կոչ արեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Արեւմտյան ափում եւ Գազայի հատվածում։ 

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հակամարտությունից հետո Գազայի հատվածի կառավարման ժամանակավոր կոմիտեն կգործի Պաղեստինի ազգային վարչակազմի հովանու ներքո։ 

«Մենք ողջունում ենք Գազայի հատվածը կառավարելու համար կոմիտե ստեղծելու պաղեստինցիների որոշումը՝ Պաղեստինի կառավարության հովանու ներքո, որը բաղկացած կլինի անցումային շրջանի համար Գազայի իրավասու անձանցից»,- ասվում է տեքստում։ 

Գագաթնաժողովի մասնակից երկրները ողջունել են Պաղեստինի ազգային կառավարության աշխատանքը՝ ուղղված «այնպիսի ուժեղ եւ կայուն ինստիտուտների կառուցմանը, որոնք կարող են բավարարել Պաղեստինի ժողովրդի նկրտումները եւ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու պարտավորությունը, երբ դրա հարմար պայմաններ ստեղծվեն»:

Հաջորդիվ արաբական երկրները Իսրայելին կոչ են արել հնարավորինս արագ զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքներից՝ կոչ անելով հետեւել հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի թիվ 1701 բանաձեւին։ Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ դատապարտել են Սիրիայի հարավ իսրայելական ներխուժումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ արել պարտավորեցնել հրեական պետությանը դադարեցնել արաբական հանրապետության դեմ շարունակվող ագրեսիան։

Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովը կազմակերպվել է Պաղեստինի խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին, որի համաձայն՝ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության եւ պաղեստինցիներին այլ երկրներ վերաբնակեցնելու հարցը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ․ Կոպիրկին
հաջորդը
Մինսկը լավագույն վայրն է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բանակցություններն անցկացնելու համար․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն