• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվում պահվող հայերի նկատմամբ օգտագործվում են արգելված միջոցներ եւ խոշտանգումներ․ Փաշինյան

aliq 18:52 | 05.03.2025
aliq 18:52 | 05.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հստակ տեղեկություններ ունի, որ Բաքվի բանտերում պահվող հայերի նկատմամբ օգտագործվում են արգելված միջոցներ եւ խոշտանգումներ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք հստակ գնահատակ ենք տվել, եւ ասել եմ, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ունենք տեղեկատվություն, եւ այժմ ակնհայտ երեւում է, որ օգտագործվում են արգելված միջոցներ եւ խոշտանգումներ։ Նաեւ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս արտգործնախարարության, հանդես է եկել հստակ գնահատականով, եւ մենք շարունակելու ենք ջանքերը խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»,- հայտարարել է Փաշինյանը։ 

Անդրադառնալով հայ գերիների խնդիրների հետ կապված Երեւանի դիվանագիտական քայլերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանն այս դեպքում առաջնորդվում է չվնասելու սկզբունքով։ 

«Նման իրավիճակներում, երբ խոսք է գնում գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց մասին, բնականաբար հարց է հնչում՝ իսկ ինչ է անում մեր դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը անում է այն, ինչ հնարավոր է, եւ ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով։ Էլի բնական հարց է ծագում՝ որտեղ են այդ աշխատանքների արդյունքները, եւ ինչու չեն երեւում դրանք։ Ի պատասխան այդ հարցին ես միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր 32 գերեվարված հայրենակիցներ վերադարձան Հայաստան։ Մինչեւ պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը որեւէ մանրամասն չեն բացահայտել՝ համոզված լինելով, որ նման մանրամասների բացահայտումը կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը եւ իրագործման հավանականությունը»,- բացատրել է վարչապետ Փաշինյանը։ 

Նա հաջորդիվ ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է, եւ Երեւանի համար անընդունելի է արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական ու հոգեբանական ճնշման գործիքներով արգելված գործունեությունը։ 

Հիշեցնենք՝ Հայաստանի արտգործնախարարությունը փետրվարի 28-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ Երեւանը շարունակում է տեղեկություններ ստանալ հայ գերիների նկատմամբ արգելված միջոցների օգտագործման մասին։

«Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների եւ նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,- ասվում էր ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության տեքստում:

Դեռ հունվարին էր վարչապետ Փաշինյանը հայտարարել, որ Երեւանը հետախուզական տեղեկություններ ունի Բաքվում պահվող հայերի դեմ «հոգեներգործուն արգելված միջոցների» կիրառման մասին, որի նպատակը նրանցից «տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզելն է»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու Բաքվի հայտարարությունը
հաջորդը
ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն