Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանագոտու հարավարեւելյան հատվածում կրակ բացելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը։
«Հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։
Պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության հայ-ադրբեջանական համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։