• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւին օգնելով՝ ԱՄՆ-ը ներգրավված է ՌԴ-ի դեմ պրոքսի պատերազմում․ Ռուբիո

aliq 13:44 | 06.03.2025
aliq 13:44 | 06.03.2025

Ուկրաինային օգնելով՝ ԱՄՆ-ը «պրոքսի պատերազմ» է վարում Ռուսաստանի դեմ։ Այսպիսի հայտարարություն հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

«Սկզբից եւեթ պարզ էր, որ նախագահ Թրամփը սա համարում է երկարատեւ, փակուղային հակամարտություն։ Եվ, անկեղծ ասած, սա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որը աջակցում է Ուկրաինային, եւ Ռուսաստանի միջեւ, եւ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջեւ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության մասին հարցին։ 

Ռուբիոն հավելել է, որ «ոչ ոք չունի որեւէ հստակ գաղափար կամ ծրագիր», թե ինչպես կարելի է վերջ դնել պատերազմին։ Նրա խոսքերով՝ ռուսական կողմը «որոշակի առաջընթաց է գրանցել», սակայն չկան որեւէ նշաններ, որ Ռուսաստանը հաղթում է, ինչի պատճառով հակամարտությունը փակուղի է մտել։ 

«Նախագահն [Դոնալդ Թրամփը] այստեղ փորձում է պարզել՝ արդյոք խաղաղության հասնելու ուղի կա։ Մենք պետք է երկխոսություն վարենք երկու կողմերի՝ ռուսների եւ ուկրաինացիների հետ»,- նշել է Ռուբիոն։

«Պրոքսի պատերազմ» տերմինը վերջին երեք տարիների ընթացքում ակտիվորեն օգտագործվում է ռուս պաշտոնյաների եւ պետական ԶԼՄ-ների կողմից։ Օրինակ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռեւս 2022 թվականի գարնանն էր խոսել Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից մղվող «պրոքսի պատերազմի» մասին։ 2022 թվականի մայիսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նույնպես հայտարարել էր «Կոլեկտիվ Արեւմուտքի կողմից  Ռուսաստանի դեմ տարվող պրոքսի պատերազմի» մասին։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է օգտագործել «Արեւմուտքը պատերազմում է ուկրաինացիների ձեռքով» արտահայտությունը, սակայն լրատվամիջոցները նրա խոսքերը հաճախ ներկայացրել են որպես «Արեւմուտքի պրոքսի պատերազմի վարում»։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չի համաձայնել Լավրովի «պրոքսի պատերազմ» ձեւակերպմանը՝ պնդելով, որ Ուկրաինան պարզապես պաշտպանում է իրեն ներխուժումից։ 

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նույնպես հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ պարտավորությունները Հայաստանի նկատմամբ շարունակում են գործել․ Տասմագամբետով
հաջորդը
ՀՀ ԱԺ-ն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն