• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիայում բախումներ են ընթանում Ասադի կողմնակիցների եւ իշխանական ուժերի միջեւ

aliq 10:00 | 07.03.2025
aliq 10:00 | 07.03.2025
Սիրիայի ապստամբական ուժերը Հալեպում

Սիրիայում նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի առնվազն 13 աշխատակից է զոհվել ընդդիմադիր զինված խմբերի եւ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով։ Այդ մասին գրում է Reuters-ը։

Բախումները տեղի են ունեցել Սիրիայի արեւմուտքում գտնվող Ջաբլա քաղաքում, որը հիմնականում բնակեցված է ալավիներով։ Ընդ որում՝ այս կրոնական փոքրամասնության համայնքին է պատկանում Ասադների ընտանիքը։

Սիրիայի անվտանգության ուժերը նախօրեին՝ մարտի 6-ին, հայտարարել էին , որ երկրի արեւմտյան հատվածում մարտական գործողություն են իրականացնում Ասադի հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար Սուհեյլ ալ-Հասանի հետ կապ ունեցող զինված խմբավորումների դեմ, փոխանցում է Sky News Arabia-ն։

Լաթաքիայի նահանգի հասարակական անվտանգության վարչության տնօրեն Մուստաֆա Քնեֆաթին հայտարարել է, որ «Ասադի զինված խմբերի մնացորդները նախապես պլանավորված եւ դիտավորյալ» հարձակումներ են իրականացրել անվտանգության ուժերի հսկիչ-անցակետերի եւ պարեկային խմբերի վրա Ջաբլայի շրջանում։ Ըստ ​​սիրիական պետական SANA գործակալության՝ այս բախումների հետեւանքով «զոհվել եւ վիրավորվել են մեծ թվով զինվորականներ եւ վիրավորներ»։

Reuters-ը նշում է, որ այս իրադարձությունները «2024 թվականի դեկտեմբերին սիրիական նոր կառավարության իշխանության գալուց հետո ամենադաժան բռնություններից են»։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին սիրիական ընդդիմադիր խմբավորումները՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ, գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա վարչակարգի տապալման մասին։ 

Ասադների ընտանիքը ապաստան գտավ Մոսկվայում։ Երկրում կազմավորվեց նոր անցումային կառավարություն, իսկ ժամանակավոր նախագահ հռչակվեց «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմադ ալ-Շարաան։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը չպետք է որոշվի ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից․ չինացի բանագնաց
հաջորդը
ԵՄ առաջնորդները հավանություն են տվել պաշտպանական ծախսերը ավելացնելու ծրագրերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն