• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հռոմի պապը հիվանդանոցից ուղերձով դիմել է հավատացյալներին

aliq 12:14 | 07.03.2025
aliq 12:14 | 07.03.2025
pope Francis

Արդեն երեք շաբաթ հիավանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ աուդիոուղերձով դիմել է հավատացյալներին։ 

Ուղերձում Պապը շնորհակալություն է հայտնում իրեն աջակցելու եւ աղոթքներ բարձրացնելու համար։

«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում ձեզ Սուրբ Պետրոսի հրապարակից իմ առողջության համար բարձրացրած աղոթքների համար։ Ես այստեղից ուղեկցում եմ ձեզ։ Թող Տերը օրհնի ձեզ, եւ թող Կույս Մարիամը պաշտպանի ձեզ։ Շնորհակալություն ձեզ»,- Ֆրանցիսկոսի խոսքերը մեջբերում է Vatican News-ը։

Այս ուղերձը հեռարձակվել է հինգշաբթի՝ մարտի 6-ի երեկոյան, Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Պապի առողջության համար կազմակերպված աղոթքից առաջ։

Հռոմի պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին բրոնխիտի պատճառով, սակայն ավելի ուշ նրա վիճակը վատթարացել էր. նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ 

Մարտի 1-ին  հաղորդվեց, որ բրոնխոսպազմի նոպայից հետո  անհրաժեշտություն էր առաջացել Ֆրանցիսկոս պապի համար արհեստական շնչառության սարք միացնել։ Արդեն հաջորդ օրը Վատիկանը հայտնեց, որ նրա վիճաակը բարելավվել է։ Սակայն մարտի 3-ին հաղորդվեց, որ Ֆրանցիսկոսը ունեցել է երկու սուր շնչառական անբավարարության դրվագ, եւ կրկին արհեստական շնչառության սարք միացնելու անհրաժեշտություն էր առաջացել։

Փետրվարի վերջում՝ Հռոմի Պապի հոսպիտալացումից մեկ շաբաթ անց, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին ասել էր, որ 88-ամյա Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել պապական աթոռից, «եթե պապական պարտականությունները կատարելու դժվարություններ ունենա»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հաջորդ շաբաթ կկայանա Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում. Զելենսկի
հաջորդը
Եթե վստահ եք ձեր արդարացիության մեջ, ապա դատե՛ք հրապարակային․ Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն