• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հաջորդ շաբաթ կկայանա Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում. Զելենսկի

aliq 10:46 | 07.03.2025
aliq 10:46 | 07.03.2025
Վլադիմիր Զելենսկի

Հաջորդ շաբաթ նախատեսվում է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում հրապարակած գրառմամբ։

«Ուկրաինական եւ ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, եւ մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ կունենանք բովանդակալից հանդիպում»,- ասվում է Զելենսկու գրառման մեջ։

I am grateful for all the support, and Ukrainians really appreciate that in a time of such great emotions in global politics, European integrity is preserved and Europe is truly trying to do the right thing. Meanwhile, Ukrainian and American teams have resumed work, and we hope…

— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) March 6, 2025

Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխի տեղեկություններով՝ բանակցությունները կմեկնարկեն երեքշաբթի՝ մարտի 11-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Ուկրաինայի կողմից բանակցություններին կմասնակցի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Օրեր առաջ Մայք Ուոլցը հայտարարեց, որ Վաշինգտոնի եւ Կիեւի ներկայացուցիչները քննարկում են պատերազմի դադարեցման բանակցությունների ամսաթիվը, վայրը եւ մասնակիցներին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուոլցի հետ։ 

«Քննարկեցինք արդար եւ երկարատեւ խաղաղության ճանապարհին հետագա քայլերը։ Նաեւ մտքեր փոխանակեցինք անվտանգության հարցերի շուրջ եւ համաձայնեցրինք դիրքորոշումները Ուկրաինա–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շրջանակում։ Պայմանավորվեցինք մոտ ապագայում մեր թիմերի հանդիպման մասին՝ այս կարեւոր աշխատանքը շարունակելու համար»,- նշել էր Երմակը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ առաջնորդները հավանություն են տվել պաշտպանական ծախսերը ավելացնելու ծրագրերին
հաջորդը
Հռոմի պապը հիվանդանոցից ուղերձով դիմել է հավատացյալներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն