• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը փորձում է խաբել հանրությանը Իրանի հետ բանակցությունների մասին հայտարարություններով․ Խամենեի

aliq 14:03 | 13.03.2025
aliq 14:03 | 13.03.2025

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները համարում է «հանրությանը խաբելու» փորձ։ Նրա խոսքերով, ի տարբերություն Իրանի, ԱՄՆ-ը պատրաստ չէ հնարավոր շփումներին ու պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ 

Խամենին ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ կողմերը վստահում են միմյանց պայմանավորվածությունների արդյունքների իրականացման հարցում։ 

«Մի քանի տարի առաջ նստել ու բանակցել ենք, եւ այս նույն մարդը լրացված, ստորագրված փաստաթուղթը շպրտել ու պատռել է։ Ի՞նչ բանակցություններ վարենք, եթե գիտենք, որ դրանք չեն գործելու։ Ուստի բանակցությունների կոչերն ու դրանց մասին հայտարարությունները հանրությանը խաբելու փորձեր են»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։

Ալի Խամենեին նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող խանգարել Իրանին միջուկային զենք ստեղծելու հարցում, եւ միակ պատճառը, որ Թեհրանը նման զինանոց չունի, երկրի գիտակցված ու կամավոր որոշումն է։ 

Նրա խոսքերով՝ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը  կարգավորել խաղաղ միջոցներով, սակայն Իրանը պատրաստ է պատասխան հարված հասցնելու Միացյալ Նահանգներին, եթե վերջինս «սխալ գործողություններ ձեռնարկի»: 

Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, նշել է, որ Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։

Հիշեցնենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը Իրանի հետ ստորագրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հինգ անդամները եւ Գերմանիան, եւ նպատակն էր լուծել Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց գործարքից դուրս գալու մասին՝ նման որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը Իսլամական Հանրապետությանը թույլ կտա զարգացնել իր ռազմական ներուժը եւ ստեղծել միջուկային զենք։

Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանը 2020 թվականին ընդունեց «Ռազմավարական գործողությունների մասին» օրենքը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանը եւ «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելուն», որի շրջանակում չեղարկեց միջուկային համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ՝ այդ թվում դադարեցնելով ԱԷՄԳ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված տեսչական ստուգումները։ Ըստ Իրանի իշխանությունների՝ Արեւմուտքը պետք է վերադառնա ԳՀՀԾ-ի պայմանների լիարժեք պահպանմանը, որպեսզի վերականգնի Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վերահսկողության գոյություն ունեցող համակարգերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն ԱՄՆ-ին է փոխանցել իր պահանջների ցուցակը․ Reuters
հաջորդը
Եթե ​​Երեւանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական ​​գործընթացների հետ․ Հաջիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն