• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լավ ու արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ․ Թրամփ

aliq 19:30 | 14.03.2025
aliq 19:30 | 14.03.2025
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել  շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորականների կյանքերը փրկելու հարցով։ Այդ մասին նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։

«Երեկ մենք շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ կան բոլոր հնարավորությունները, որ այս սարսափելի, արյունալի պատերազմն ի վերջո կավարտվի։ Բայց հիմա հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջությամբ շրջափակված են ռուսական բանակի կողմից եւ շատ վատ ու խոցելի վիճակում են։ Ես դիմել եմ նախագահ Պուտինին՝ նրանց կյանքը խնայելու հորդորով։ Դա կդառնար սարսափելի կոտորած, ինչպիսին չէր եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Թող Աստված օրհնի նրանց բոլորին»։

Թրամփի գրառումից պարզ չէ, թե խոսքը ինչ բանակցությունների մասին է։ 

Կրեմլը չի հայտնել Պուտին-Թրամփ բանակցությունների մասին, թեեւ նման զրույցի գաղափարը տարբեր ձեւաչափերով քննարկվում է արդեն մի քանի շաբաթ։ Մարտի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի եւ Թրամփի զրույցի ամսաթիվը դեռեւս համաձայնեցված չէ։

Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները տեղի են ունեցել մարտի 13-ին փակ ձեւաչափով։ Ակնկալվում էր, որ նրանք ի թիվս այլ հարցերի քննարկելու էին Ուկրաինայում 30-օրյա հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ 

Սպիտակ տունը չի հայտնել, թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, սակայն նշել էր, որ Ուիթքոֆի այցի արդյունքը «զգուշավոր լավատեսություն» է հաղորդում։ Կրեմլն էլ, իր հերթին, հայտարարել է, որ հանդիպման ընթացքում «ռուսական կողմին տրամադրվել է լրացուցիչ տեղեկություն», իսկ Պուտինը Ուիթքոֆի միջոցով Թրամփին է փոխանցել որոշ տեղեկություններ եւ «լրացուցիչ ազդակներ»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը
հաջորդը
Եթե ուկրաինացի զինվորները վայր դնեն զենքերը, ապա նրանց կյանքը կխնայենք․ Պուտինն արձագանքում է Թրափմի կոչին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն