• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը Խամենեիին երկու ամիս ժամանակ է տվել միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար․ Axios

aliq 18:33 | 20.03.2025
aliq 18:33 | 20.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղարկած նամակում նշել է, որ երկու ամիս ժամանակ է տրամադրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնության ձեռքբերման համար։ Այդ մասին մարտի 19-ին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով նամակի բովանդակությանը ծանոթ աղբյուրները։

Աղբյուրները չեն հստակեցրել, թե երկամսյա վերջնագրի ժամկետը երբ է սկսվում՝ նամակի ստանալու պահից, թե միջուկային գործարքի շուրջ բանակցությունների մեկնարկով։ 

Axios-ի աղբյուրները Թրամփի նամակը որակել են որպես «կոշտ»՝ նշելով, որ, մի կողմից, ԱՄՆ նախագահը առաջարկել է բանակցություններ վարել միջուկային նոր համաձայնագրի շուրջ, մյուս կողմից՝ զգուշացրել հետեւանքների մասին, եթե Իրանը չընդունի այս առաջարկը եւ շարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը: 

Երկու աղբյուրների հաղորդմամբ՝ Թրամփը նամակում նշել է, որ չի ցանկանում անվերջ ձգձգվող բանակցություններ։ Axios-ի զրուցակիցները նշել են, որ Սպիտակ տունը նամակի բովանդակությամբ կիսվել է ԱՄՆ որոշ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, նշել է, որ Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։

Հիշեցնենք, որ Թեհրանի միջուկային ծրագրերին վերաբերող փաստաթուղթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հինգ անդամները եւ Գերմանիան ստորագրել էին 2015 թվականին։ 

Փաստաթուղթը, որը կոչվում էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, նպատակ ուներ լուծելու այդ շրջանում Իրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց գործարքից դուրս գալու մասին՝ նման որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը Իսլամական Հանրապետությանը թույլ կտա զարգացնել իր ռազմական ներուժը եւ ստեղծել միջուկային զենք։

Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանը 2020 թվականին ընդունեց «Ռազմավարական գործողությունների մասին» օրենքը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանը եւ «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելուն», որի շրջանակում չեղարկեց միջուկային համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ՝ այդ թվում դադարեցնելով ԱԷՄԳ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված տեսչական ստուգումները։ Ըստ Իրանի իշխանությունների՝ Արեւմուտքը պետք է վերադառնա ԳՀՀԾ-ի պայմանների լիարժեք պահպանմանը, որպեսզի վերականգնի Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վերահսկողության գոյություն ունեցող համակարգերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունները բանակցություններ կվարեն մարտի 24-ին Ռիադում․ Ուշակով
հաջորդը
ՀՀ-ն ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն