• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Հայաստան

Նախընտրական շրջանում ինչպե՞ս կողմնորոշվել, ինչպե՞ս կատարել գիտակցված ընտրություն

Հասմիկ Բալեյան 18:38 | 06.05.2026
Հասմիկ Բալեյան 18:38 | 06.05.2026

«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիան», համագործակցելով «Պանդո» ՀԿ-ի հետ, Ախուրյանում անկուսակցական զրույց-քննարկում անցկացրեց ժողովրդավարական զարգացման եւ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների մասին։ Հիշեցնենք՝ այս ծրագրի շրջանակում արդեն քննարկումներ տեղի էին ունեցել Մասիսում, Գավառում, Երեւանում եւ Վանաձորում։

Ծրագրի նպատակն է խոսել ժողովրդավարական արժեքների, դրանց գործնական կիրառելիության եւ օգուտների մասին, ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ` «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։  

Զրույց-քննարկման հատուկ հյուրն էր վրաց քաղաքական-հասարակական գործիչ, իրավապաշտպան Աննա Դոլիձեն։ Նա անդրադարձավ Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ ներկայացնելով, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են տեղի ունեցել։
Դոլիձեն պատմեց, որ Վրաստանը Եվրամիությունից վիզայի ազատականացում է ստացել 2017 թվականին, եւ սա յուրաքանչյուր վրացու համար կարեւոր է, քանի որ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է։ Ըստ Դոլիձեի՝ Վիզայի ազատականացումից հետո Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը նկատելիորեն աճել է, հատկապես այդ ժամանակահատվածում։

«Ցավոք, 2022 թվականի ուկրաինական պատերազմից ի վեր մեր ներկայիս կառավարությունն էական շրջադարձ կատարեց եվրոպական ինտեգրացիայից։ Այո՛, գուցե պատերազմն արագացրեց այդ գործընթացը, բայց, կարծում եմ, եթե մինչեւ 2022 թվականը ուշադրություն դարձրած լինեինք տեղի ունեցող զարգացումներին, պատկերն այլ կլիներ։ 2022 թվականի պատերազմից անմիջապես հետո Վրաստանի կառավարությունը դադարեցրեց արեւմտյան ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ Սա նման է այն օրենքին, որը Ռուսաստանն ընդունել է մոտ 10 տարի առաջ եւ տարածել այն երկրներում, որտեղ Ռուսաստանն էական ազդեցություն ունի, օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկրներում»,- ասաց Աննա Դոլիձեն։

Բանախոսի համոզմամբ,՝ այսօր Վրաստանի դատաիրավական համակարգում եւ առհասարակ արդարադատության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում դատական համակարգը եռաստիճան է՝ առաջին ատյանի դատարան, վերաքննիչ եւ Գերագույն դատարաններ (սա բարձրագույն եւ արդարադատության վերջնական ատյանն է, որը գտնվում է Թբիլիսիում։ Գերագույն դատարանը գործում է որպես վճռաբեկ ատյան։ Այն չի վերաքննում գործի փաստերը, այլ ստուգում է, թե արդյոք ստորադաս դատարանները ճիշտ են կիրառել օրենքը։ Գերագույն դատարանի որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն երկրի ներսում)։

«Կառավարությունը դանդաղ քայլերով բոլոր դատական աստիճաններում կարողացավ ամբողջական վերահսկողություն սահմանել։ Կարծում եմ՝ սա ամենամեծ խնդիրն է, որը մեզ բերել ու հասցրել է այս կետին»,- մանրամասնեց Աննա Դոլիձեն։

Մյուս կարեւոր բացասական զարգացումը, որն արձանագրվել է Վրաստանում, խոսքի ազատության հետ կապված խնդիրներն են։ Դոլիձեն նշեց՝ իր ընկերներից շատերն այս շրջանում տեղափոխվում են Հայաստան, որտեղ կարող են խոսքի ազատություն ունենալ եւ իրենց գործունեությունն առավել ազատորեն իրականացնել։

«Եղել են նաեւ ավելի բարդ իրավիճակներ, երբ քաղաքականապես ակտիվ որոշ մարդիկ եկել են Հայաստան ու Երեւանի օդանավակայանից մեկնել արտերկիր։ Իսկ երբ Հայաստանում է քաղաքական ճգնաժամ եղել, բազմաթիվ ակտիվիստներ Վրաստան են տեղափոխվել։ Թբիլիսին նրանց համար ապահով ու կայուն տեղ էր։ Այսպիսով՝ պետք է փաստել, որ մեր երկու երկրների միջեւ անխուսափելի կապ կա»,- ասաց բանախոսը։

Ըստ նրա՝ եվրոպական ինտեգրացիայի ուղին անցնելիս չափազանց կարեւոր է հմուտ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ։ «Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում․ այստեղ երբեմն ինչ-որ խնդիր լուծելը լարախաղացի գործի է նման։ Երբ մենք սկսեցինք դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ մեր ինտեգրացիոն գործընթացը, ռուսները մեզ ուղիղ ասացին՝ մեզ սա դուր չի գալիս, հարցեր են առաջանում էներգետիկայի, գյուղատնտեսության եւ սփյուռքի հարցում»,- հավելեց նա։

Խոսելով Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների մասին՝ Դոլիձեն ասաց, որ Հայաստանի համար հիմա քաղաքական առումով եւ զարգացման հեռանկարի տեսանկյունից շատ հետաքրքիր ժամանակահատված է։ Նա երիտասարդներին հորդորեց մինչեւ ընտրություն կատարելը ուսումնասիրել այն տեղեկությունները, որոնք կան առաջադրված քաղաքական ուժերի եւ թեկնածուների մասին, որովհետեւ չափազանց կարեւոր է գիտակցված ընտրություն կատարելը։

Քննարկման մասնակիցներից մեկը հարց հնչեցրեց այն մասին, որ ընտրություններին ընդառաջ բազմաթիվ քաղաքական ուժեր հանդես են գալիս ելույթներով եւ խոստումներ տալիս։ Հատկապես երիտասարդների համար երբեմն դժվար է կողմնորոշվել՝ ո՞ր ուժին տալ վստահության քվեն եւ ո՞ր խոստումներն են ավելի իրատեսական։ Մյուս խնդիրն էլ այն է, որ նախընտրական շրջանում լրատվական դաշտը եւ սոցցանցերը ողողվում են տարբեր հրապարակումներով, որոնց մի մասն իրականությանը չի համապատասխանում։ Անդրադառնալով հնչեցված հարցին՝ Աննա Դոլիձեն նշեց. «Միշտ չէ, որ կարելի է միանգամից հավատալ այն ամենին, ինչ կարդում կամ դիտում եք։ Հարկավոր է մեդիագրագետ լինել կեղծ լուրերն  իրականից տարբերելու համար։ Անհրաժեշտ է տեղեկությունը մեկ, երկու, երեք և նույնիսկ ավելի անգամ ստուգել ու պարզել՝ ճշմարտացի՞ է այդ նյութը, թե՞ ոչ»։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան-Եվրոպական միության գագաթնաժողովի կապակցությամբ «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամի հայտարարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Ապր    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն