• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

39 միլիոն դրամ՝ Օլիմպիադայի փոխչեմպիոն շախմատիստների համար

aliq 16:06 | 06.10.2022
aliq 16:06 | 06.10.2022
chess

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում երկրորդ տեղը գրաված Հայաստանի տղամարդկանց հավաքականին պարգեւատրելու համար ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից 39 միլիոն 240 հազար 600 դրամ կհատկացվի։

Բացի նման դեպքերում հավաքականի անդամների ու մարզիչների համար հաստատված պարգեւատրման չափերից` որոշվել է նաեւ լրացուցիչ 5-ական միլիոն դրամով պարգեւատրել հավաքականի հինգ մարզիկներին, 3–ական միլիոն դրամով էլ` հավաքականի գլխավոր մարզիչին ու թիմի ղեկավարին:

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը ներկայացել էր հետեւյալ կազմով՝ Գաբրիել Սարգսյան (վարկանիշը` 2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ  Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն եւ արծաթե մեդալ վաստակեց։

Մարզիչ Արման Փաշիկյանը, ինչպես նաեւ շախմատիստներ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանն այդ օլիմպիադայում առաջին անգամ էին հանդես գալիս ՀՀ հավաքականի կազմում։

Թիմն առաջին անգամ էր ներկայանում առանց առաջատարի` գրոսմայստեր Լեւոն Արոնյանի, որին փոխարինել էր Գաբրիել Սարգսյանը։

Հայ եւ իրանցի շախմատիստներն առաջատարներն են

Ծաղկաձորում շարունակում են ChessMood շախմատային միջազգային մրցաշարի պարտիաները: Անցկացվել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ այլք: Շանթ Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Մանուէլ Պետրոսյանը եւ Իրանից Ամիրռեզա Բալան ունեն 5,5-ական միավոր:  Տասը շախմատիստ հավաքել է 4,5-ական միավոր:

ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից:  Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առաջին անգամ պետական պարտքը գերազանցել է 31 տրիլիոն դոլարը
հաջորդը
Սամբոյի աշխարհի առաջնությունը Երեւանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն