Հունիսին Երեւանում կայացավ «Այրվող բանաստեղծներ» եռօրյա գրական հավաքը։ Հայ եւ վրացի ժամանակակից բանաստեղծները ներկայացան իրենց ստեղծագործություններով։ ՓԵՆ-ի հայկական ասոցիացիայի կազմակերպած եռօրյա գրական ֆորումը նոր փորձ էր՝ ներկայացնելու այն հին երկխոսությունը, որ վաղուց ի վեր ծավալվում է հայ եւ վրաց գրականությունների միջեւ։ Այս նախաձեռնությունը թույլ է տալիս այլ դիտանկյունից գնահատել նոր եւ նորագույն շրջանի մշակութային զարգացումները Հարավային Կովկասում։

Արվեստաբան եւ միջնադարագետ։ Գրում է մշակույթի մասին։ Հետաքրքրության առանցքում են՝ փիլիսոփայությունը, արվեստները, գրականությունը եւ միջմշակութային փոխառնչությունները։