• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

Գյումրեցի նկարիչը հեքիաթ է պատմում

Աննման Մինասյան 13:30 | 13.06.2022
Աննման Մինասյան 13:30 | 13.06.2022
Ararat Sargsyan

Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում անցած շաբաթ «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» ամենամյա նախագիծն էր, որը բացվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, ծնունդով գյումրեցի Արարատ Սարգսյանի «Արխետիպեր»-ի ցուցադրությամբ։

Հեղինակը կոտրել է ավանդական ձեւն ու ինքնարտահայտվել ոչ ստանդարտ նյութերով, մեթոդներով ու թեմաներով՝ ձեռակերտ թղթի վրա դրոշմելով հին աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների գրերը՝ ասորական, ուրարտական, եգիպտական, մայաների…

«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի երկրորդ հանդիպման առանցքում հեքիաթն էր: «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթ» պատումը հանդիսատեսին ներկայացվեց ձեռագիր գրքով: Ներկաները տպավորիչ հանդիպում-վարպետաց դասի մասնակցեցին գրքի հեղինակ Արարատ Սարգսյանի եւ տեքստը Գյումրու բարբառի փոխադրած, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանի հետ:

Ararat Sargsyan & Rosa HovhannisyanՊատումը հայերեն, գերմաներեն, անգլերեն տպագրվել է 10 տարի առաջ, բայց դրա ստեղծման պատմությունը շուրջ հինգ տասնամյակների հեռվից է գալիս:

Արարատ Սարգսյանը հիշեց մանկությունը, թե ինչպես էր տատիկը պատմում Սասունցի Դավթի պատմությունը, իսկ ինքը դիմացի մութ պատի վրա մտոք տեսնում էր դրա բեմականացված տարբերակը:

Ձայնն ու պատկերը համադրելու վերջնական որոշում նկարիչը կայացրել է տարիներ անց Ժնեւի գրքի սալոնում։ «Մի վրան տեսա, մարդիկ հերթով՝ 10-10 մտնում ու կես ժամ անց դուրս էին գալիս: Մոտեցա, տեսնեմ՝ գրքի սալոնում, որտեղ տպագիր գիրք պետք է լիներ, բանավոր մշակույթ է փոխանցվում: Բեդուինը թափառող տեքստերով հեքիաթ է պատմում»:

Դրանից հետո նա ձեռքն է վերցնում Դավթի մասին 75 բանասացների աբեղյանական պատումներն ու ստանում մեր ճանաչած Դավթից տարբեր կերպար՝ ավելի անմիջական, սխալական ու պարզ:

Ararat SargsyanԱրվեստագետը տպագրության հնագույն օրինակով կավե 18 գլանակ է ստեղծել, որոնք, պտտվելով խոնավ կավի վրա, բանավոր խոսքին զուգահեռ պատկերների լեզվով հեքիաթ են պատմում: Իսկ գյումրեցի բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը մեծ վարպետությամբ Սասունցի Դավթին խոսեցրել է Գյումրու բարբառով:

Ստացված ոչ ստանդարտ գրքով Արարատ Սարգսյանը շրջել է ամբողջ աշխարհով՝ Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Սինգապուր, Կորեա: «Ինչպես հին ժամանակներում ասացողներն էին գյուղից գյուղ գնում ու պատմում, այնպես էլ ես պտտվեցի աշխարհով ու պատմեցի մեր հեքիաթը»,- ասում է նկարիչը:

Galery-25Գյումրիում Արարատ Սարգսյանի եւ Ռոզա Հովհաննիսյանի հետ «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» «պատմեցին» նաեւ 18 գլանակները, իսկ պատրաստի կավե նկարները որպես նվեր հանձնվեցին «Գալերի 25» պատկերասրահին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆինլանդիան առանց Շվեդիայի չի միանա ՆԱՏՕ-ին
հաջորդը
Հայ թենիսիստուհիները գրավել են 7-րդ տեղը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա