• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

aliq 19:44 | 16.06.2026
aliq 19:44 | 16.06.2026
ԵՊՀ

ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Վերջին օրերին ԵՊՀ-ում ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ շրջանառվող որոշ անհարկի շահարկումներ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտություն են առաջացրել։

Երևանի պետական համալսարանում իրականացվող բարեփոխումները և կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված չեն առանձին դեպքերով, անձերով կամ ընթացիկ քաղաքական գործընթացներով։ Դրանք բխում են ԵՊՀ ռազմավարական առաջնահերթություններից, դրանց հիման վրա մշակված գործողությունների ծրագրերից, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող համակարգային փոփոխությունների տրամաբանությունից։

Կրթական և գիտահետազոտական ստորաբաժանումների խոշորացումը, կառավարման մոդելի վերանայումը և ռեսուրսների առավել արդյունավետ բաշխումը ԵՊՀ-ում սկսվել են դեռևս 2021-2022 թվականներին և հետագա տարիներին շարունակվել որպես համակարգային գործընթաց։ Այդ ընթացքում խոշորացվել կամ միավորվել են ավելի քան տասը ամբիոններ։ Նույն տրամաբանությամբ է իրականացվել նաև Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորումը, որի արդյունքում ձևավորվել է կառավարման ավելի արդյունավետ մոդել, ինչպես նաև արձանագրվել է ուսանողների թվի աճ։

Ուստի որևէ առանձին ամբիոնի վերաբերյալ որոշում չի կարող ներկայացվել որպես մեկուսացված կամ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ․ այն ԵՊՀ-ում շարունակվող ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանական մասն է։

ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վերաբերյալ ևս անհրաժեշտ է արձանագրել մի քանի փաստ։ Ամբիոնը ներկայում ԵՊՀ ամենափոքր ուսումնական բեռնվածություն ունեցող ստորաբաժանումներից է՝ ընդամենը 2,5 դրույք ծանրաբեռնվածությամբ։ Այն իրականացնում է մեկ մագիստրոսական կրթական ծրագիր, որտեղ ներկայում սովորում է 4 ուսանող, այն դեպքում, երբ հումանիտար ուղղության մագիստրոսական ծրագրերի համար ԵՊՀ-ում ընդունված նվազագույն շեմը 10 ուսանողն է։ Չնայած դրան՝ ԵՊՀ ղեկավարությունը ընդառաջել է ծրագրի գործարկմանը և ապահովել դրա շարունակականությունը։ Բակալավրի կրթական ծրագիր բացելու հարց ԵՊՀ-ում վերջին տարիներին չի քննարկվել։

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ մագիստրոսական կրթական ծրագիրը պահպանվելու է․ խոսքը ոչ թե կրթական բովանդակությունը կամ տվյալ ուղղությունը փակելու, այլ վարչական կառավարման մոդելի վերանայման և ռեսուրսների առավել նպատակային կազմակերպման մասին է։

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար Անուշ Սեդրակյանի վերաբերյալ տարածվող տեղեկատվության վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալը։
2026 թ․ փետրվարին ամբիոնի վարիչի մրցույթի համար սահմանված պահանջներին գործող վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Անուշ Սեդրակյանի թեկնածությունը չի համապատասխանել, այդ թվում՝ գիտական հրապարակումներին վերաբերող չափանիշներին չբավարարելու պատճառով։

Ուսումնական գործընթացը չխաթարելու և կրթական ծրագրի իրագործումը մինչև ուսումնական տարվա ավարտը հասցնելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը Անուշ Սեդրակյանին նշանակել է պաշտոնակատար՝ հնարավորություն տալով անցումային փուլում շարունակելու աշխատանքը։

Որոշման վրա ազդել է նաև տիկին Սեդրակյանի խնդրանքը, քանի որ վերջինիս պնդմամբ՝ ամբիոնի վարիչի կարգավիճակը նրան անհրաժեշտ էր նաև իր հետագա գործունեությունն արտերկրում կազմակերպելու համար։

Սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին տիկին Սեդրակյանը տեղեկացված է եղել դեռ ձմռանը, իսկ հարցը Հոգաբարձուների խորհրդին ներկայացվելու է ուսումնական գործընթացի ավարտից հետո՝ կրթական գործընթացի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով։

Նշված հանգամանքների համատեքստում որոշմանը քաղաքական ենթատեքստ վերագրելու փորձերը հիմնազուրկ են և չեն համապատասխանում ակադեմիական բարեվարքության սկզբունքներին։ ԵՊՀ որոշումները պայմանավորված են կրթական ծրագրերի որակի բարձրացման, կառավարման արդյունավետության, ուսումնական և գիտական ռեսուրսների համախմբման, ինչպես նաև համալսարանի երկարաժամկետ զարգացման անհրաժեշտությամբ։ Այս դեպքում ԵՊՀ ռեկտորի՝ Անուշ Սեդրակյանին ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակելու որոշումը պայմանավորված է եղել նաև ԵՊՀ երկարամյա դասախոսին ընդառաջելու ցանկությամբ։

Պետք է նաև ընդգծել, որ ԵՊՀ-ում կառուցվածքային բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու․ առաջիկայում նախատեսվում են նաև այլ ամբիոնների կամ ստորաբաժանումների խոշորացումներ։ Փոքր ուսումնական բեռնվածություն ունեցող միավորների պահպանման հարցը դիտարկվելու է ոչ թե առանձին անձերի կամ կոնկրետ դեպքերի, այլ կրթական ծրագրերի կարիքների, ակադեմիական ներուժի, ուսումնական ծանրաբեռնվածության և կառավարման արդյունավետության տեսանկյունից։ ԵՊՀ-ն անցում է կատարում այնպիսի կառուցվածքի, որտեղ ակադեմիական միավորները պետք է ունենան բավարար կրթական բովանդակություն, գիտական ներուժ, ուսումնական ծանրաբեռնվածություն և զարգացման հստակ հեռանկար։

Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև կադրային քաղաքականության առաջիկա որոշումները։ ԵՊՀ-ում ընթացող ծրագրային բարեփոխումները կարող են ենթադրել ինչպես նոր մասնագետների ներգրավում, այնպես էլ գործող պայմանագրերի վերանայում՝ ելնելով կրթական ծրագրերի կարիքներից, ուսումնական ծանրաբեռնվածությունից, գիտական արդյունքներից, զարգացման առաջնահերթություններից և իրավական ընթացակարգերից։ Պայմանագրերի երկարաձգման կամ չերկարաձգման վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես ակադեմիական, կազմակերպական և իրավական չափանիշներով և չեն կարող դիտարկվել քաղաքական հայացքների կամ հանրային ակտիվության համատեքստում։

Այս գործընթացը նաև համալսարանի ակադեմիական կարողությունների համալրման և մրցունակության բարձրացման հնարավորություն է։ ԵՊՀ նպատակն է ձևավորել այնպիսի ակադեմիական միջավայր, որտեղ կրթական և գիտական ստորաբաժանումները գործում են ոչ թե ձևական կամ պատմականորեն ժառանգված կառուցվածքային տրամաբանությամբ, այլ իրական բովանդակային, ուսումնական, գիտական և զարգացման ներուժի հիման վրա։

Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ ԵԼՀ ֆակուլտետի նախկին դեկան Գևորգ Բարսեղյանը պաշտոնից ազատվել է դեռևս հունվարին՝ սեփական դիմումի համաձայն։ Այդ հանգամանքը ևս որևէ կապ չունի քաղաքական հայացքների, դիրքորոշումների կամ մոտեցումների հետ։

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական։ Դրանք պայմանավորված են ինչպես համալսարանի ներքին զարգացման օրակարգով, այնպես էլ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի տրամաբանությամբ ու ոլորտում իրականացվող պետական բարեփոխումներով։ Հետևաբար կառուցվածքային փոփոխությունները քաղաքական ենթատեքստով ներկայացնելու փորձերը ոչ միայն փաստական հիմք չունեն, այլև շեղում են քննարկումը բուն ակադեմիական օրակարգից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոչ մի քաղաքական ուժի չի կարելի անսահմանափակ իշխանություն տալ․ Մարիկա Միկիաշվիլի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

  • Վրաստանի փորձը եւ հայաստանյան իրականությունը. անկուսակցական քննարկում Լճաշենում

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մյս    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն