• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀարեւաններՔաղաքականություն

Պոմպեոն Վրաստանում. ուղերձ տարածաշրջանի համար

Աննա Թանդարյան 18:20 | 19.11.2020
Աննա Թանդարյան 18:20 | 19.11.2020

Նոյեմբերի 17-18-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ դաշնակիցների հետ կապերն ամրապնդելու համար այցելեց Վրաստան: Այցի ընթացքում նա հանդիպեց Վրաստանի պաշտոնատար անձանց՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ Պոմպեոյի այցի մասին հայտարարությունից հետո ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում տարբեր վերլուծաբաններ այցը կապեցին Ղարաբաղի հակամարտության եւ նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հրադադարի հետ:

Պոմպեոյի՝ Վրաստան կատարած այցն արդեն իսկ ավարտվել է: Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարն առանձնահատուկ շեշտեց ներքաղաքական իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ Կովկասում Ամերիկայի դաշնակցի ներքաղաքական անկայուն իրավիճակն այնքան էլ հաճելի չէ:

Այցի մասին «Ալիք մեդիան» խոսել է Պորտուգալիայում եւ Կիպրոսում Վրաստանի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար, նախկին դիվանագետ, GIPA (Georgan Institute Of Public Affairs) համալսարանի դասախոս Գիա Ջափարիձեի հետ:

«Պոմպեոյի այցը որոշվեց վերջին րոպեին, ինչպես հաստատում են Պետդեպարտամենտում: Ակնհայտ էր, որ այցը նախապատրաստված չէր: Դա հաստատվում է կարճատեւ հանդիպումներով. տեղի ունեցան ընդամենը 10-15 րոպեանոց դիվանագիտական ​​ողջույններ եւ կարճատեւ խոսքի փոխանակում», — ասում է Գիա Ջափարիձեն՝ հավելելով, որ «Ղարաբաղյան իրադարձություններից հետո փոխված իրավիճակի համատեքստում, այցի փաստն ինքնին ուղերձ է բոլոր ուղղություններով, որ ամերիկյան հետաքրքրությունը Վրաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ առկա է եւ չի պակասել»:

«Ֆրանսիա-Թուրքիա-Վրաստան-Իսրայել: Սա տարածաշրջանային տուրնե չէր, սա հստակ ուղերձ էր: Նշան էր նաեւ որ ոչ թե Թուրքիա-Իսրայել, այլ Թուրքիա-Վրաստան-Իսրայել», — ասում է Գիա Ջափարիձեն եւ անդրադառնում Կովկասի ներկայիս իրավիճակին:

«Եռակողմ համաձայնագրում շատերը կարդացին, որ Կովկասը մեծավ մասամբ անցնում է ռուսական կառավարման տակ, Ռուսաստանը հստակ քայլ է արել, դե իսկ Միացյալ նահանգները ցույց է տալիս իր ներկայությունը», — ասում է դիվանագետը:

ԱՄՆ-ի հետընտրական շրջանը բնութագրող քայլերից է պետքարտուղարի կամ այլ պաշտոնյայի այցը, երբ մեկ այցով պաշտոնյան ծանոթանում է իրավիճակին, ներկայացնում դեռ գործող կառավարությանը եւ արդեն ընտրված վարչակազմին:

«Սա զեկույց էր Միացյալ նահանգների ներկայիս իշխանության եւ արդեն իսկ Բայդենի վարչակազմի համար: ԱՄՆ-ն ցույց է տալիս որ անտարբեր չէ տարածաշրջանի նկատմամբ: Հիմնականում սա բնորոշ քայլ է, երբ Միացյալ Նահանգները հստակեցնում է իր արտաքին քաղաքականությունը, պաշտպանության ոլորտը եւ հետագա ուղղությունները», — «Ալիքի» հետ զրույցում նշում է Գիա Ջափարիձեն:

ԱՄՆ պետքարտուղարը այսօր արդեն մեկնել է՝ Վրաստանում դեռեւս թողնելով իր օգնական Ֆիլիպ Ռիքերին, որն ավելի լավ է հասկանում Վրաստանի ներքաղաքական իրավիճակը: Ռիքերն արդեն հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, նախատեսվում են այլ հանդիպումներ եւս:

Աննա Թանդարյան

2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքերն ուսումնասիրում են Ադրբեջանի վնասները
հաջորդը
Ներողություն խնդրելու դժվար պարկեշտությունը

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ դիզայներների ակնահաճո հաջողությունը

    16:25 | 28.05.2022
  • Խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը՝ կասկածի տակ

    15:42 | 28.05.2022
  • Ադրբեջանական կրակոցից հայ զինվոր է վիրավորվել

    15:20 | 28.05.2022
  • Հայաստանին առնվազն չորս բրոնզե մեդալ ապահովված է

    14:54 | 28.05.2022
  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« Հկտ   Դկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա