• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Խտրական արգելափակումներ

aliq 16:57 | 22.01.2021
aliq 16:57 | 22.01.2021
Donald Trump

Սոցցանցերում նախկին նախագահ Թրամփի պաշտոնական էջերի արգելափակումը խելքին մոտ չէ այն առումով, որ կոմունիստական բռնապետերը, իսլամական քարոզիչներն ու այլեւայլ ագրեսիվ (բայց ոչ արեւմտամետ) բռնապետեր նույն բախտին չեն արժանացել:

Ֆրանսիական «Valeurs Actuelles» պարբերականի հեղինակ Ալեքսանդր դել Վալը գրում է, որ սոցցանցերում գրաքննության երկակի ստանդարտներ են գործում. Թրամփին արգելափակում են, Էրդողանին ու Մադուրային՝ ոչ: Ինչպե՞ս բացատրել նման վարմունքը:

«Դոնալդ Թրամփի «Twitter»-ի (88 միլիոն հետեւորդ), «Facebook»-ի (35 միլիոն) եւ «Instagram»-ի էջերը հունվարի 8-ին արգելափակվել էին «բռնության դիմելու նոր կոչեր հնչեցնելու հնարավոր սպառնալիքի» պատրվակով: Նույն բախտին էին արժանացել նրա «Snapchat»-ը, «TikTok»-ը, «Twitch»-ը, «Microsoft»-ը, «Youtube»-ը եւ «Reddit»-ը:

««Google»-ը եւ «Apple»-ը «Parler» հարթակը հեռացրել էին իրենց առցանց խանութների հավելվածներից, որպեսզի Թրամփն ու նրա «ծայրահեղ աջ սպիտակամորթները» չկարողանան այն օգտագործել իբրեւ «Twitter» -ի փոխարինիչ: Իսկ «Amazon»-ը հեռացրել էր լքյալ նախագահի հաշիվը «Parler»-ում: Այդ ամենը դարձավ նախադեպ չունեցող դեպք՝ գործող նախագահին զրկելով խոսքի ազատությունից»,- տարակուսանքը չի թաքցնում Ալեքսանդր դել Վալը:

«Բայց ի՞նչ մեղք է գործել Թրամփը,-շարունակում է հոդվածագիրը:- Գործող նախագահին արգելափակելու որոշումը կարելի կլիներ մարդասիրական նկատառումներով բացատրել, եթե Թրամփն անօրինական պատերազմ սկսեր, ինչպես դա արեցին հայր ու որդի Բուշերն Իրաքում: Երկուսն էլ պատերազմ սանձազերծեցին՝ որպես պատրվակ օգտագործելով աղաղակող կեղծ լուրերը (խոսքը Սադամ Հուսեինի՝ իբր զանգվածային ոչնչացման զենք ունենալու՝ արեւմտյան մամուլի հրապարակած ու ի վերջո սուտ դուրս եկած տեղեկությունների մասին է), ավելի աղաղակող, քան Թրամփի վիճելի թվիթներն էին: Ի դեպ, Թրամփը, որը ոչ մի պատերազմ չսկսեց, փաստացի Ջիմի Քարտերի ժամանակներից ի վեր ԱՄՆ նախագահներից ամենախաղաղասերն է։ Մնացած բոլոր նախագահները՝ Ռեյգանից մինչեւ Օբամա, մեկական կամ նույնիսկ մի քանի նոր պատերազմ են սանձազերծել»:

Հեղինակը սկսում է թվարկել մեկ առանձին անձին վերաբերող «խտրական անտարբերության» ուշագրավ օրինակներ. «Երեւույթը հասկանալի կլիներ, եթե համացանցային հսկաները հեռացնեին Twitter-ում՝17,3 միլիոն, Facebook-ում՝ 10 միլիոն հետեւորդ ունեցող Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշիվները, երբ նա հրապարակավ վիրավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, սպառնաց ԵՄ երկրներին (Ավստրիային, Ֆրանսիային, Հունաստանին, Կիպրոսին): Թուրքիայի առաջնորդը բազմիցս հերքել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը, սպանել՝ Սիրիայի քրդերին, փորձել զավթել Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան ջրերն ու գազը, աջակցել Սիրիայի եւ Լիբիայի ջիհադիստներին, հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) պատերազմելու ուղարկել սիրիացի գրոհայիններին, անթաքույց աջակցել «Իսլամական պետությանը», լիակատար իշխանություն հաստատելու համար ճնշել Թուրքիայի ընդդիմությանը… Հակառակ Էրդողանի այս բոլոր գործողությունների՝ ոչ ոք երբեք նրա համար սոցցաներում խոչընդոտ չի ստեղծել»:

Եզրակացության փոխարեն

«Մի կարեւոր պահ եւս. 2020-ի մարտին «Facebook»-ի եւ «Instagram»-ի Դիտորդական խորհուրդն իր կազմում ընդգրկեց «Մուսուլման եղբայրներ»-ի կին ակտիվիստ Թավաքուլ Քարմանին, որը Նոբելյան մրցանակի է արժանացել՝ Արեւմուտքում ողջունվող արաբական հեղափոխություններին աջակցելու համար (թեեւ դրանք Եմենում, Լիբիայում, Սիրիայում եւ Եգիպտոսում սոսկալի արյունահեղությունների հանգեցրին): Սույն տիկինը հայտնի է նաեւ նրանով, որ սատարում է մահմեդական կանանց դեմքը լիովին ծածկող զգեստ կրելու կողմնակիցներին: «Twitter»-ի՝ միայն 46 հազար էջ կապված են եղել իսլամիստների հետ, որոնք առնչվում են Սիրիայի եւ Իրաքի տարածքներում «պետություն» ստեղծելու ջատագովներին։ Նրանցից յուրաքանչյուրը 1000-ական հետեւորդ ուներ, նրանց հետ երկար ժամանակ հաշտվում էին եւ ի վերջո ստիպված եղան փակել պետության ճնշման ներքո՝ ահաբեկչությունների ալիքից հետո: Կիբեր-ջիհադիստները շարունակում են մարդկանց հավաքագրել համացանցի նոր հաշիվներում, որոնք անհամեմատ ավելի դանդաղ են հեռացվում սոցցանցերից, քան Թրամփին աջակցած «սպիտակամորթ ազգայնականների» եւ պոպուլիստների էջերը…»,- եզրափակում է Ալեքսանդր դել Վալը:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր նախարարություն Արցախում
հաջորդը
Ռուսերենն այլեւս արտոնյալ չէ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն