• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փետրվարի տաք օր

Վահրամ Աթանեսյան 11:30 | 09.02.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 09.02.2021

Սառնամանիքներն անցան: Ձյուները հալվել են: Գյուղի ճանապարհի ձախակողմին, եթե Ստեփանակերտից ես գնում, էքսկավատորն արդեն քանի օր է՝ խանդակ է փորում՝ նեղ, բայց բավական խոր: Արցախում հիմա ցանկացած շարժ սուր է ընկալվում: Ի՞նչ են անում: Խանդակն արդեն հասել է Խաչենի կամրջին, որտեղով հիմա անցնում է Մարտակերտի ուղղության երթեւեկը:

Ստեփանակերտ-Ասկերան-Աղդամ-Մարտակերտ կարճ ճանապարհը նոյեմբերի վերջերից փակ է: Ոմանք ասում են՝ շուտով բացելու են: Ոմանք ասում են՝ շուտով ռուս խաղաղապահները Մարտակերտ-Վարդենիս եւ հակառակ ուղղությամբ շարասյուներ են ուղեկցելու: Հստակություն չկա: Ովքեր այդ ճանապարհին գազալցակայան-սրճարաններ էին դրել, հիմա տխուր են: Գործ չկա, փող չկա:

Խաչենի կարմրջի մոտ մի քսան տարի առաջ երեք հեկտար հող էի վարձակալել: Այգի տնկեցի, ծառերը կամ չորացան, կամ անասունի ոտքի կոխան եղան: Համագյուղացիների հետ մի քանի ծառի համար հո չէ՞ի կռվելու: Բաց թողած տարածք էր: Երկու տարի առաջ մեկն աճուրդով գնեց: Համայնքից:

Հիմա այնտեղ էքսկավատոր է աշխատում: Ասում են՝ ոսկու հանք են հետախուզել, շուտով կշահագործեն: Է՜, ավելի լավ: Գյուղում, հարեւան գյուղերում երիտասարդներ կան՝ կաշխատեն, կմնան: Երեխաներ կունենան: Սահմանը Խաչենի կամրջից ուղիղ գծով երեւի հինգ կիլոմետրի վրա է: Նոյեմբերի 10-ի համաձայնությամբ եւ GPS-ով այդպես է ստացվել: Առայժմ շփում չկա: Հիսուն մետր իրարից հեռու՝ մերոնք եւ նրանք դեռ թշնամի բանակներ են, բայց մեկ էլ լսում ես, որ «էսինչ տեղն էժան բենզին կա»: Որտեղի՞ց: Ի՞նչ կարեւոր է, եթե պետք է՝ գտնվում է: Կյանք է:

Իսկ երկու օր առաջ Չլդրանում հողին են հանձնել հոկտեմբերին զոհված իրենց տղայի աճյունը: Մեր տղայի մասունքները: Ինձ ասում են, որ նա Խոր ձորի մեր ազգակիցն է: Դժվարությամբ եմ տեղը բերում: Բայց մի օր անպայման կանցնեմ, շիրմաթմբին ծաղիկ կդնեմ: Եւ հորը ոչինչ չեմ կարողանա ասել: Ի՞նչ ասես, ինչպե՞ս ասես: Լռությունն ավելի բարոյական է:

Խաչենի կամրջի խաչմերուկում ուղեփակոց են դրել: Որ ի՞նչ: Ոստիկանության հերթապահ կարգախումբ է կանգնած: Պատերազմի օրերին էլ կային, բայց ով ուզում՝ անցնում-գնում էր: Հիմա ի՞նչ են անում: Ծառայություն է, օր են անցկացնում: Դժվար է հասկանալ: Ստույգը կողքի նոսր անտառակում արդեն դեղին ծաղկող հոնին է՝ այս ձորերի գարնան եւ վաղ ցանքսի ավետաբերը: Աշնան մացառակոխ դաշտերում սեւ ցել է ձգվում: Ահա կյանքի զարկերակի վկայությունը: Ամեն ինչում խնայող գյուղացին եթե սեփական հողում հերկ է անում, ուրեմն սերմ է ցանելու: Թե ի՞նչ՝ կարեւոր չէ:

Սարի արոտները կամ Քելբաջարին են անցել, կամ դարձել ընդհուպ-սահմանային: Մարդը, գուցե, իր հողում կորնգա՞ն է ցանելու: Որ անասունը կեր ունենա: Գետահովտի արոտներում պարարտ անասուններ են արածում: Եղածը հերվա չոր խոտ է, բայց օրը տաք է, եւ գյուղացին անասունը հանդ է քշել: Ինքը չի երեւում:

Բլրալանջին թափքավոր «Ուազ» է: Երեւի անտառակում փայտի-ցախի հոգսի է: Մեր մանկության տարիներին անտառից վառելիք էշով էին բերում: Մի իշաբեռը փայտը մի ռուբլով ծախող կար: Հիմա բենզասղոցով փրթում՝ մեքենան բարձում, քշում են տուն: Եւ դժգոհում, որ լուրերից բան չի հասկացվում:

Գյուղում հիմա իրար հետ ֆեյսբուքով են հաղորդակցվում: Եւ դպրոցական երեխաները երբեմն ինձ հարցնում են. «Դուք մեր ընկեր Աթանեսյանի եղբայրն եք, չէ՞»: Ինձ ճանաչում են դպրոցի իրենց տնօրենի ազգանվան նույնությամբ: Եւ դա շա՜տ հաճելի խուտուտ է տալիս մեր տան հինգ երեխաներից կրտսերի նկատմամբ եղաբայրական ամենաքնքուշ զգացմունքը:

Փետրվարի 7-ը նրա ծննդյան օրն է, հոբելյանական: Վաթսունամյակ: Որքան էլ դժվար լինի՝ պիտի գոնե տանը նշվի: Գնում ենք: Ղարաբաղյան առաջին պատերազմում ծանր վիրավորվել է ամուսինը: Զինվորական երրորդ խմբի հաշմանդամության նրա կարգը դժվարությամբ հաստատվեց: Գումար էին ակնարկել, զայրացել, Երեւանի հոսպիտալից ունեցած թղթերը պատռել-խռով էր: Մի կերպ արխիվներից վերականգնեցինք: Հիմա թոշակ է ստանում: Քառասունչորսօրյա պատերազմին որդին է վիրավորվել: Դարձյալ՝ ոտքից: Ռումբի ալիքը շպրտել-գետնովն է տվել: Արդեն քանի անգամ՝ գնում է Երեւան-գալիս: Ստուգում են, մի ամսով արձակուրդ ձեւակերպում: Մինչեւ կկազդուրվի, կվերադառնա բանակային իր ծառայությանը:

Թեեւ այնքան էլ պարզ չէ՝ բանա՞կ ենք ունենալու, ազգային գվարդիա՞, թե՞ պայմանագրային աշխարհազոր: Ամեն ինչ անորոշ է: Բայց գյուղական դպրոցի բոլոր աշակերտներն իրենց տեղում են: Վերադարձել՝ դասի են: Մանկապարտեզի փոքրիկները՝ նույնպես: Եւ պատերազմի ամենաթեժ օրերին երեւանյան մամուլը գրեց, որ մեր գյուղի հարսը երկվորյակ է ունեցել: Կամ համայնքապետի կինն է, կամ՝ նրա եղբոր: Իսկ ընկեր Նելլի Աթանեսյանը դպրոցի տնօրենն է՝ մեկ առ մեկ գրանցում է տարվա ծնունդները: Մի տեսակ գյուղի պահապանն է: Տունը, ընտանիքը, իրենց տնամերձը, անասունը, հավուճիվը… Ամեն ինչ՝ տեղը՝ տեղին: Երկու տղա թոռները բակում հեծանիվ են գլորում: Գեղեցիկ է: Տաք օր է:

Փետրվարի կեսերին մեզ մոտ կարտոֆիլ են ցանում: Շուտով սածիլի ջերմոց կդնեն: Իսկ որ Նանեն ոստիկանության կապիտանի աստիճան է ստացել՝ հաճելի նորություն է: Պատերազմի քառասունչորս օրերին Նանեն ծառայության էր: Տեղեկատվության իմ ամենահուսալի աղբյուրը, որ միայն ստույգ լուրեր էր հասցնում ինձ՝ կոնսպիրացիայի միայն երկուսիս հասկանալի լեզվով:

Փետրվարը խաբուսիկ ամիս է: Մեկ էլ տեսար՝ սառնամանիքը վրա տվեց, ծառերի բողբոջները խանձեց: Բայց ինչ էլ որ լինի՝ այդ բակի մի ապահով անկյունի դեղձենին ծաղկում եւ օգոստոսին տեղական մրգի հաճույք պատճառում է: Տաք օրվա պայծառ սպասում: Եւ դեմ-դիմաց՝ Կաչաղակաբերդը: Լաչինի սահմանը վերստին եկել-հասել է Պատարայի ձորին:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

Ղարաբաղյան էսքիզներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ դեսպանը վստահ է
հաջորդը
Էրդողանի հին ընդդիմախոսի նոր դաշինքը

Նման հոդվածներ

Իրականության դեմ

11:30 | 09.03.2021

Փետրվարի 23

11:30 | 27.02.2021

Էհ, Միշա, Միշա

11:30 | 23.02.2021

Բան չասեք Երեւանիս

11:30 | 16.02.2021

Խնջույք ժանտախտի ժամին

11:30 | 06.02.2021

Զատկական խորոված

11:30 | 02.02.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն