• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Զատկական խորոված

Վահրամ Աթանեսյան 11:30 | 02.02.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 02.02.2021

Տարեթիվը չեմ հիշում, բայց պատկերն ամբողջական է: Զատկի պատարագից հետո Պարգեւ սրբազանի Շուշիի տանն էինք՝ նախագահով, վարչապետով, խորհրդարանի խոսնակով, նախարարներով, պատգամավորներով: Արարողակարգային հյուրասիրության՝ ի ցնծումն Քրիստոսի հրաշափառ հարության:

Ոչ՝ կարգին աթեիստ, ոչ՝ դարձի եկած: Եւ զատկական նշխարի փոխարեն սեղանն առատ էր՝ խորովածով, ձկնեղենով, համադամ նախուտեստով: Եւ խնջույքի մի պահի, հոգեւորականի նրա կարգն այդպես էլ չիմացա, մեկին հրավիրեցին՝ հյուրերին զվարճացնի: Ռուսներն ասում են՝ шут,- ահա դրա նման մի բան: Թեեւ սեւ սքեմ էր հագինը, դեմքին՝ թանձր մորուք, կրծքին՝ խաչ:

Լենին պապին էլ մանուկ է եղել,
Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ…
…եւ պըզզզզզզզզզզզզզզզզ, ճըզզզզզզզզզզ…

Ձայնարկություն, որ հոմերական քրքիջ բերեց: Արտասանեց, ճվաց, պզզացրեց, ճզզացրեց, խմեց իր մի մեծ բաժակ արաղը, մի կտոր չալաղաջ խժռեց եւ ինչպես հանկարծական հայտնվել էր՝ նույն աճապարանքով էլ ցնդեց: Չկա: Չի եղել:

Ո՞վ է ասում, թե զատկական սեղանին թեմակալ առաջնորդի թաքուն կարգադրությամբ կարող է шут հայտնվի, զվարճացնի երկրի իշխանական էլիտային: Ոչ լսել ենք, ոչ՝ տեսել: Հետո ի՞նչ, որ թեմական առաջնորդի տանը հատուկ իշխանավորների համար ծաղկազարդի պսակներ կան: Քրիստոսի ծննդյան տոնին՝ միանման շշալցված օրհնյալ ջուր: Բա հո երկրի նախագահը շարքային հավատացյալների հետ հերթի չի՞ կանգնելու՝ ճրագալույցի մոմ վառի, տուն տանի:

Բարդ օր էր, գարնանային Շուշին՝ մառախլապատ: Լքվածության, քեզ ամենավերջին տղայությանը տալու զգացողությունը կպել, հրապուրում էր դեպի ավերակաց թաղը՝ խանական ժամանակների շուկայի հետնախորշերը, որտեղ Յաշա Բաբալյանն ու Մուշեղ Բաղդասարյանը ձվածեղով մի քանի շիշ արաղ էին խմում, եթե աշխատավարձ կամ գոնե հոնորար ստացած էին լինում, իսկ պահպանված տների դարպասներին կարմիր յուղաներկով թանձր գրված էր՝ занято:

Զինվոր չէին, աշխարհազորային չէին: Ղարաբաղցու ասած՝ ախտա-խան էին: Շուշին իրենցն էր: Հետո ի՞նչ, որ Սումգայիթից փախստական մեկը տուն չունի, կտուր չունի գլխին: Занято,- հասկանու՞մ ես: Զբաղեցված է: Իմն է: Ես առաջինն եմ Շուշի մտել՝ բերդն իմն է: Կուզենամ՝ կքանդեմ-կտանեմ՝ ֆազենդայիս պարիսպ հիմնել կտամ: Գնա, զատկական խորովածդ կեր, արաղդ խմիր, լսիր «Լենին պապին էլ մանուկ է եղել/ Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ» պզզոց-ճզզոցը, քո բաժին հոմերական քրքիջն արձակիր եւ իջիր Ստեփանակերտ: Գործավարուհին սուրճ կտա, մոխրաման կփոխի: Պետք եղավ՝ կչափի չունեցած ճնշումդ…

Գարնանային Շուշին մառախուղի մեջ կոլոլված անէություն էր: Եւ մենք էլի եւ դարձյալ հարբեցինք: Որովհետեւ աստիճանով բարձր իշխանավորներն Ստեփանակերտ էին իջել ծառայողական փափուկ մեքենաներով, իսկ մենք արարողակարգի վերջին տողի կոչնականներ էինք՝ ինչ-որ դեպուտատներ: Եւ մեզ մառախուղի պատճառով կարելի էր նաեւ չտեսնելու տալ:

Մեզնից ի՞նչ բլոտ խաղացող: Կամ՝ պրեֆերանս: Բիլիա՜րդ…

Եւ մենք տղայավարի հարբեցինք: Քրքջացինք: Եւ ծաղկազարդի մեր բաժին պսակները մոռացանք ինչ-որ տեղ: Մի ցուրտ խորտկարանում: Կամ խանական ժամանակների շուկայի հետնախորշ հյուղակներից մեկում, որտեղ հոսանք նոր-նոր էին հասցրել, եւ սալօջախի վրա հրաժեշտի սուրճը վառվել-սեւ ծուխ էր դարձել:

Չգիտեմ…

Կիրակնօրյա մոմավառության էինք՝ տիկնոջս հետ: Աստվածամոր սուրբ հովանու եկեղեցուց դուրս եկած՝ որտեղ «Պարկ հոթել» հյուրանոցն է՝ այդ ուղղության աստիճաններով իջնում էինք, մտքիս մի հարց էր՝ եկեղեցին մի՞ դուռ կունենա, թե՞ երեք։

Հեռվից ճանաչեցի՝ Լյովան է: Համագյուղացի Լյովա Մարկոսյանը: Թոռներին ձնագնդակ է տալիս՝ իրեն խփեն: Արեւ օրվա մեջ ինչ-որ բան ծլնգաց: Լյովան Շուշիում էր ապրում: Վարչակազմի, թե՞ քաղաքապետարանի վարորդն էր: Հեռվից ձեռքով ողջունեց՝ պատասխանեցի, բայց ճիշտը մոտենալն էր: Մարդը պատերազմ է անցել, տունուտեղ է թողել:
–Լրիվ ողջ-առո՞ղջ եք,- հիմա այս հարցն առաջինն են տալիս:
-Հա, փառք Աստծո,- ասում է եւ ժպտում:
-Կարեւորն էդ է,-ասում եմ:
-Բա իհարկե,- ասում է:
-Մնացածը՝ հեչ:

Երեք մեքենայից երկուսը փրկել է: «Ֆորդ» միկրոավտոբուսը մնացել է թուրքին:
-Ոչինչ,- ասում եմ,- Լյով ջան, մենք դեռ Շուշիում խմելու ենք: Բութ մատը տնկում է վեր: Հետո նայում է եկեղեցուն՝ ես հավատ ունեմ:

Եւ թոռների ձեռքից բռնած՝ դեպի եկեղեցի աստիճաններով բարձրանում է: Իմ համագյուղացի Լյովա Մարկոսյանը:

Ձմռան արեւի տակ մի քիչ դժվար է կարդացվում, բայց հիսուն-վաթսուն մետրի վրա քառահարկ նորակառույց է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն ցուցանակով՝ Արցախի թեմի առաջնորդարան: Ստեփանակերտի կենտրոնում, որտեղ Աստվածամոր սուրբ հովանու նորակերտ եկեղեցին է՝ ուղիղ մուտքով եւ աջ ու ձախ ելքերով:

Եկեղեցին քանի՞ դուռ կունենա՝ աստծո տաճարը: Հին վանքերը մեկ մուտք ունեն եւ՝ ոչ մի ելք: Խոնարհումով մտնում ես, խոնարհում՝ դուրս գալիս: Աստվածամոր սուրբ հովանու եկեղեցին մոդեռն է: Մի դռնից մտնում ես՝ դրսի հատուկ տաղավարում մոմ գնելուց հետո, վառում, Բարձրյալին մտքինդ լուռ ասում ես եւ՝ խնդրեմ. եթե տունդարձիդ ճանապարհն աջ ուղղության է՝ դուրս արի աջից: Ձա՞խ պիտի գնաս՝ համեցի՜ր: Նորամուծությու՞ն է: Ի՞նչ իմանամ:

Ստույգ է, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը Շուշիում էր: Սուրբ Ծննդի, Քրիստոսի Հարության տոնի պատարագն անցկացվում էր Ղազանչեցոց եկեղեցում: Առաջնորդարանը ե՞րբ է Ստեփանակերտ տեղափոխվել: Քառասունչորսօրյա պատերազմից առնվազն երեք-չորս տարի առաջ: Ինչու՞…

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Ղարաբաղյան էսքիզներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի
հաջորդը
Միայն քաղաքապետարանի թույլտվությամբ

Նման հոդվածներ

Իրականության դեմ

11:30 | 09.03.2021

Փետրվարի 23

11:30 | 27.02.2021

Էհ, Միշա, Միշա

11:30 | 23.02.2021

Բան չասեք Երեւանիս

11:30 | 16.02.2021

Փետրվարի տաք օր

11:30 | 09.02.2021

Խնջույք ժանտախտի ժամին

11:30 | 06.02.2021

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա