• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Կարեն Հովսեփյան

Մերի Մնացականյան 15:30 | 15.03.2021
Մերի Մնացականյան 15:30 | 15.03.2021
Karen Hovsepyan

«Գերակտիվ էր Կարենս, փոքրուց միշտ փորձանքների մեջ էր ընկնում՝ կա՛մ ոտքն էր վնասում, կա՛մ ձեռքը, բայց ցավից երբեք լաց չէր լինում»,- սկսում է զրույցը Լիլիթ Հովսեփյանը՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Կարեն Հովսեփյանի քույրը: Լիլիթը պատմում է, որ երբ եղբայրը 5-6 տարեկան էր, ֆիզիկական ցավին միշտ դիմանում էր, բայց չգիտես ինչու փոքր ժամանակվա նկարները նայելիս աչքերը լցվում էին։

«Դա իրեն պատժելու միակ եղանակն էր, հենց անկարգություն էր անում, լուսանկարների ալբոմը հանում էի, մանկության նկարները ցույց տալիս, որ դաս տայի»,- ժպիտը դեմքին հիշում է Լիլիթը:

Քույրը պատմում է՝ Կարենը բացառիկ տեսակ էր, շատ հոգատար էր ու նվիրվող, նույնիսկ խանութ գնալիս հարեւաններին հարցնում էր, թե ինչի կարիք ունեն, հետո բոլորի համար ապրանքները գնած վերադառնում էր: «Ափսոս, Կարենը չգիտի, որ հիմա էլ բոլորս սպասում ենք ու հավերժ սպասելու ենք իր վերադարձին»,- ասում է Լիլիթը:

Karen Hovsepyan with mother

Կարենը մոր հետ

Կարենի հետաքրքրություններն անընդհատ փոխվում էին, նկարչության դասերի է հաճախել, հետո՝ ֆուտբոլի ու բռնցքամարտի: Սակայն իր բնավորության համաձայն արագ հոգնում էր եւ սկսում նոր զբաղմունքներ փնտրել: «Նկարչության պարապմունքներին այնքան ոգեւորված էր սկսել գնալ, որ երկրորդ օրվանից մեզ ստիպեց երեք ամսվա վարձը նախօրոք վճարել, մեկ ամիս էլ չէր անցել, ասաց՝ հոգնել եմ, էլ չեմ գնա, նկարներն էլ նվիրեց հարեւանուհիներին»,- հիշում է Լիլիթը:

Կարենը նաեւ խոհարարական հմտություններ ուներ։ Իր ձեռքով համեղ ուտեստներ էր պատրաստում եւ հաճելիորեն զարմացնում ընտանիքի անդամներին։ «Ամեն ինչում փայլում էր՝ բացի սովորելուց: Սեպտեմբերի 1-ն էր, դպրոց էինք գնում բակի երեխաներով, Կարենը առաջին դասարանում էր սովորում, ճանապարհին մեր հարեւաններից մեկին տեսանք,  հարցրեց՝ «Բալես, ո՞ւր ես գնում», Կարենը բարձր ձայնով պատասխանեց՝ «Դպրոց»: «Կարեն ջան, բա որ դպրոց ես գնում, պայուսակդ ո՞ւր է»,- զարմացավ հարեւանը»: Լիլիթը կատակում է՝ այդպես էլ շարունակվեց Կարենի դպրոցական կյանքը. կա՛մ դպրոց չէր գնում, կա՛մ էլ պայուսակը հետը չէր վերցնում:

2013 թվականին Կարենը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Արագ հարմարվել է օտար միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ, նոր հետաքրքրություններ, սակայն չափահաս դառնալուն պես վերադարձել է հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու:

Karen Hovsepyan army

Ծառայել է Հադրութում: Զորացրվելուն մնացել էր մի քանի ամիս, երբ սկսվեց պատերազմը: Կարենը եւ նրա ծառայակից վեց ընկերները պատերազմի հենց առաջին օրն են զոհվել: Երկար ժամանակ տղաների ծնողները չեն կարողացել գտնել իրենց երեխաների մարմինները, հրամանատարն ասել է՝ այդ յոթ տղան ամենախիզախն ու ճարպիկն էին, չէին փախչի կամ գերի ընկնի. եթե չկան, ուրեմն պայքարել են մինչեւ վերջ:

Կարեն Հովսեփյանը հանգչում է Եռաբլուրում, հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարսյան քրոնիկոն՝ թռիչքից 30 տարի առաջ
հաջորդը
Ռազմական դրության պահպանման շուրջ

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն