• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ։ Արշակ Գասպարյան

Անուշ Իգնատյան 16:19 | 25.03.2021
Անուշ Իգնատյան 16:19 | 25.03.2021
Arshak Gasparyan

«Պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էի։ Սեպտեմբերին 25-ին մեզ դիրքեր հանեցին, 27-ին էլ պատերազմը սկսվեց»,- պատմում է գյումրեցի տասնիննամյա Արշակ Գասպարյանը։

Ծառայել ու մարտական գործողություններին մասնակցել է Հադրութում։ Պատերազմը հիշել ու խոսել դրա մասին այդքան էլ չի ցանկանում․ շատ դաժան էր։ «Արկը գալիս էր, թե հասցնեիր փախչեիր, կփրկվեիր, եթե չէ… Բայց դե հայրենիքի համար էինք կռվում, պատրաստ էինք կյանքներս էլ տալու»,- ասում է Արշակը։

Պատերազմի շատ այլ մասնակիցների նման Արշակն էլ է պնդում, որ սա օդային պատերազմ էր, զենքի կռիվ․ «Ավտոմատը, որ դրել էին մեր ձեռքը, մենք դրանով հրետանի կարո՞ղ էինք խփել»։ Արշակը չի ընդունում, որ մենք պարտվել ենք։ Ասում է՝ մենք պարզապես արդեն իսկ թշնամուն տված հողերն ենք վերադարձրել իրենց։ Տղայի կարծիքով, եթե չլինեին նախկին իշխանությունների հայրենադավ գործողությունները, հիմա այսպես չէր լինի։ Իսկ եթե չստորագրվեր փաստաթուղթը, որով պատերազմը դադարեցվեց, վիճակն ավելի վատ կլիներ․ կկորցնեինք ամբողջ Արցախը, գուցե Հայաստանն էլ ու անհամեմատ ավելի շատ զոհեր կունենայինք։

Arshak Gasparyan«Մինչեւ պատերազմին մասնակցելը չէի գիտակցում, թե դա իրականում ինչ է։ Երբ պատերազմը սկսվեց, ինն ամսվա ծառայող էի։ Իրական պատերազմը սարսափելի է։ Զգացողությունները շատ ծանր են։ Միայն փորձեք պատկերացնել, թե ինչ կարող ես զգալ, երբ կողքիդ մարդիկ են զոհվում, տասնութ տարեկան շատ տղաներ են ընկնում։ Դա անտանելի է։ Քեզ էլ ստիպում է, որ ավելի գնահատես քո կյանքը, որովհետեւ գիտակցում ես, որ ամեն պահի կարող ես այն կորցնել։ Թող էլ երբեք պատերազմ չլինի»,- ասում է Արշակը։

Պատերազմի ընթացքում Արշակը վիրավորվել է ու ազատվել զինվորական ծառայությունից։ «Դիրքերից դուրս եկա, որ գնամ, հաց բերեմ։ Հենց դուրս եկա, բլինդաժը տրաքացրին։ Տղաները զոհվեցին, ինձ էլ էդ հարվածի ալիքը հասավ։ Էդպես, կանտուզիա ստացա»։

Արշակի բուժման ծախսերը հոգացել է պետությունը, բայց գումարը, որ տալիս են վիրավոր զինծառայողներին, չի ստացել։ Արդեն 3 ամիս է, ինչ հիվանդանոցից դուրս է գրվել ու հայտ է լրացրել, որ պետության այդ օժանդակությունը ստանա, բայց դեռ լուր չկա։ Արշակի ընտանիքում միակ աշխատողը հայրն է․ արտագնա աշխատանքի է մեկնում։

Ամբողջովին ապաքինվելուց հետո նա ցանկանում է ավտոպահեստամասերի խանութ բացել։

 

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մարդասիրական առաքելություն Արցախում
հաջորդը
«Ազատության օր» Բելառուսում

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն