• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանել են ծանծաղուտից, բայց ջրանցքը դեռ փակ է

aliq 12:00 | 29.03.2021
aliq 12:00 | 29.03.2021
Ever Given Suez Canal

Ըստ Bloomberg գործակալության՝ ծովային փոխադրումներով զբաղվող Inchcape Shipping ընկերությունը տեղեկացրել է, որ  փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը:

Առայժմ չի ճշտվում, թե որքան ժամանակում կվերականգնվի նավարկությունը ջրուղով:

The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ բեռնարկղանավն առայժմ հաջողվել է ծանծաղուտից հանել մասնակիորեն: Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան  դա լավ նորություն է համարել՝ հավելելով, որ դեռեւս լիովին չեն ավարտել աշխատանքները, բայց կարեւոր է, որ նավը շարժվել է տեղից, եւ այժմ քարշիչները փորձում են ուղղել նավի ընթացքի ուղղությունը:

Ներկա պահին 450 տարբեր նավեր են կուտակվել ջրանցքում:

Հիշեցնենք, որ ճապոնիայական Shohei Kisen ընկերությանը պատկանող եւ պանամական դրոշի ներքո նավարկող 220 հազար ջրատարողությամբ եւ 400 մետր երկարությամբ բեռնանավը սաստիկ քամու եւ ավազամրրիկի պատճառով մարտի 23-ին փակել էր Սուեզի ջրանցքի միջմայրուղային հարավային մասը՝ փոխելով ուղղությունը եւ ջրանցքի 151-րդ կիլոմետրի հատվածում ցռուկով ու խելով խրվելով ծանծաղուտը:

Սուեզի ջրանցքը աշխարհում ամենածանրաբեռնված ծովային առեւտրային ուղիներից է, որի երկարությունը 160 կմ է, լայնքը՝ 250 մետր, խորությունը 20 մետր:  Միջերկրական եւ Կարմիր ծովերն իրար կապող ջրանցքը հնարավոր է դարձել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ նավարկությունը՝ Աֆրիկան շրջանցելով եւ ճանապարհը կրճատելով 7000 կիլոմետրով: Ջրանցքով օրական նավարկում է շուրջ 50 նավ:

Bloomberg-ի տվյալներով՝ Սուեզի ջրանցքի խցանումը համաշխարհային տնտեսությանն օրական 10 միլիարդ դոլարի վնաս է պատճառում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղության մրցանակ բժիշկներին
հաջորդը
AstraZeneca. բուռն վեճերի կիզակետում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն