• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

AstraZeneca. բուռն վեճերի կիզակետում

aliq 12:00 | 29.03.2021
aliq 12:00 | 29.03.2021
covid-19 Astrazeneca

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ AstraZeneca-ի 24 հազար դեղաչափ: Սա COVAX FASILITY նախաձեռնության միջոցով Հայաստանին տրամադրվող առաջին խմբաքանակն է:

AstraZeneca-ն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն եւ կիրառելի է 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստելու համար:

ԱՄՆ-ն AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ հայտնել է, որ պատվաստանյութն ապահովում է ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76 տոկոս արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի եւ հոսպիտալացման կանխարգելում՝ 100 տոկոս արդյունավետություն, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85 տոկոս արդյունավետություն։

Քանի որ AstraZeneca-ն հասավ Հայաստան, հարկ համարեցինք առավել մանրամասն անդրադառնալ պատվաստանյութի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններին եւ դրա շուրջ մասնագիտական, քաղաքական եւ տնտեսական շրջանակներում տեւական ժամանակ ծավալվող բուռն քննարկումներին:

Դրսում դժգոհ են որակից, ներսում՝ քանակից

Եվրահանձնաժողովը, հաշվի առնելով ԵՄ երկրներում AstraZeneca-ի անբավարարության եւ դրա մատակարարումների շուրջ դժգոհությունները, հայտնել է ԵՄ տարածքում արտադրվող բրիտանա-շվեդական պատվաստանյութի արտահանումը սահմանափակելու մտադրության մասին:

Պատվաստանյութի արտահանման պայմանները կխստացվեն հատկապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող երկրների, ինչպես նաեւ՝ այն երկրների նկատմամբ, որոնց բնակչության որոշակի հատվածն արդեն պատվաստված է։

Ավելի վաղ AstraZeneca-ն արտադրող ընկերությունը հայտարարել էր, որ առաջին չորս ամսում ի վիճակի կլինի Եվրամիության երկրներին տրամադրել նախապես ծրագրված 120 միլիոն չափաբաժնից միայն 30 միլիոնը, երկրորդ քառամսյակում՝ 180 միլիոնի փոխարեն՝ 70 միլիոնը։ Հայտարարությանը հետեւել է Բրյուսելի կոշտ արձագանքը եւ ընկերության դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու որոշումը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ AstraZeneca-ն այլ երկրներ մատակարարումներից առաջ նախ պետք է իրականացնի Եվրոպայի առաջ ստանձնած պայմանագրային պարտավորությունները։

Ընտանեկան վեճեր անհամաչափ բաշխման թեմայով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը հավանություն էր տվել ԵՄ անդամ բոլոր պետությունների համար համատեղ պատվաստանյութեր գնելու որոշմանը։

Որոշ երկրներ բողոքել էին, որ պատվաստանյութերն անդամ պետությունների միջեւ համաչափ չեն բաշխվում։

Եվրամիության տարածքում մինչեւ օրս պատվաստվել է բնակչության 10-11 տոկոսը։ ԵՄ-ն հավանություն է տվել 33 երկիր 41 միլիոն չափաբաժին արտահանելու որոշմանը: Ամենամեծ ծավալը՝ 10 միլիոն չափաբաժին, ստացել է Մեծ Բրիտանիան, մինչդեռ ԵՄ-ն ոչ մի չափաբաժին դեռ չի ստացել: Եթե Մեծ Բրիտանիայում պատվաստվել է չափահաս բնակչության 44%-ը, Եվրոպայում ընդամենը 13%-ը: Գերմանացի եվրապատգամավոր, բժիշկ Պետեր Լիզեն դա անարդարացի է համարում:

«Եվրոպան արտահանում է շատ երկրներ, բայց մեր ժողովուրդները տուժում են: Եվրոպացիները հուսահատ սպասում են պատվաաստանյութի: Նկատի ունենալով մայրցամաքում պատվաստանյութի պաշարները, կարելի էր ավելի շատ պատվաստումներ անել: Եվրահանձնաժողովի նպատակն էլ հենց դա է: Դա լավագույն տարբերակը չէ, բայց ավելի վատ կլիներ, եթե ամեն ինչ այդպես թողնեինք»,- նշել է Եվրախորհրդարանի երկարամյա պատգամավորը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ԵՄ  27 պետություն նախորդ տարվա դեկտեմբերի 27-ից մինչեւ այս տարվա մարտի  25–ը 88 միլիոն չափաքանակ AstraZeneca տեսակի պատվաստանյութ է ստացել, որոնցից 62 միլիոնն արդեն օգտագործվել են: Կրկնակի պատվաստվել են 18,2 միլիոն մարդ կամ ԵՄ ամբողջ բնակչության ընդամենը 4,1% -ը:  Ընդ որում, նախորդ տարվա դեկտեմբերից  դեղագործական տրանսազգային ընկերություններն աշխարհի 33 պետություն էին արտահանել  պատվաստանյութի 77 միլիոն չափաքանակ:

Ընդհանուր առմամբ, մինչեւ մարտի վերջ Եվրամիության երկրները  պետք է ստանան ավելի քան 100 միլիոն չափաքանակ, որոնցից 66 միլիոն՝  Pfizer, 30 միլիոն՝ AstraZeneca եւ 10 միլիոն՝ Moderna՝ խոստացված 120 միլիոնի փոխարեն:  Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ իրավիճակը կկարգավորվի մինչեւ երկրորդ եռամսյակ, որի ընթացքում  ԵՄ երկրները պետք է ստանան 360 միլիոն չափաքանակ, դրանց թվում՝ 200 միլիոն՝ Pfizer, 35 միլիոն՝ Moderna, 70 միլիոն՝ AstraZeneca (խոստացված 180 միլիոնի փոխարեն), եւ եւս 55 միլիոն չափաքանակ Johnson & Johnson-ից, որը մատակարարումները կսկսի ապրիլից:

Իտալական Stampa պարբերականը հայտնել է, որ AstraZeneca-ի 29 միլիոն չափաբաժին է հայտնաբերվել Իտալիայի գործարաններից մեկում: Բրյուսելը ընկերությանը հորդորում է բացատրել՝ ում համար է նախատեսված պատվաստանյութը՝ կասկածելով, որ այդ խմբաքանակին սպասողը Լոնդոնն է:

Կողմնակի ազդեցության կողմնակալ ազդեցությունը

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Financial Times պարբերականին տված հարցազրույցում Եվրոպայի երկրներին եւ ԱՄՆ-ին կոչ էր արել պատվաստանյութերի ամբողջ ծավալի 5%-ն ուղարկել զարգացող երկրներ, որտեղ պատվաստման գործըթացը դեռ չի մեկնարկել՝ նշելով, որ աֆրիկյան երկրները կորոնավիրուսի նոր շտամի դեմ անորոշ արդյունավետության չինական ու ռուսական պատվաստանյութերի առաջարկներ են ստանում եւ ձգտում պատվաստանյութերն օգտագործել իբրեւ ազդեցության գործիքներ:

Մակրոնի հայտարարության առնչությամբ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 26-ին իր անհամաձայնությունը հայտնեց, հավելելով, որ Մոսկվան պատասխանատվության զգացումով է վերաբերվում համաշխարհային խնդիրներին եւ այդ վերաբերմունքը արտացոլվել է համավարակի ընթացքում իրենց վարած քաղաքականության մեջ. «Ռուսաստանը երբեք չի փորձել քաղաքականացնել կորոնավիրուսի դեմ պայքարը»,- եզրափակել էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Շատ չանցած Էմանուել Մակրոնն արտահայտեց պատվաստանյութերի տարածման հետ կապված իր հիասթափությունը. նրա կարծիքով, ԵՄ հետ է մնում Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից։

Մինչեւ ԵՄ-ում պատվաստանյութի անհամաչափ բաշխման եւ մատակարարումների թերացումների մեղավորներ էին փնտրում՝ համաշխարհային (առանձնակի խանդավառությամբ՝ ռուսական) մամուլը ողողվեց AstraZeneca-ի անարդյուավետության, որոշ դեպքերում էլ ՝ վնասակարության մասին նյութերով: Մասնավորապես,  ամերիկյան The Wall Street Journal-ը գիտնականներին հղում անելով՝ նշում էր, որ AstraZeneca-ի պատվաստումից հետո օրգանիզմում հազվագյուտ ռեակցիայի պատճառով թրոմբոզ ու թրոմբոէմբոլիզմ կարող են առաջանալ։ Նորվեգացի եւ գերմանացի մասնագետների երկու խումբ անկախ ուսումնասիրություններ էին կատարել եւ պարզել, որ այս դեղամիջոցը առաջացնում է աուտոիմուն ռեակցիա՝ հրահրելով հակամարմինների առաջացումը, որոնք իրենց հերթին ազդում են թրոմբոցիտների վրա:

Տարբեր երկրներում արձանագրվեցին AstraZeneca-ով պատվաստված մարդկանց մահվան դեպքեր: Նման դեպքերի թվում, ըստ  բրիտանական Reuters գործակալության՝ Դանիայում հիվանդանալուց 14 օր առաջ պատվաստված հիվանդանոցի աշխատակիցներ էին, որոնցից մեկը մահացել էր, իսկ արյան մակարդուկ եւ ուղեղային արյունազեղում ունեցող մյուս  հիվանդի վիճակը ծանր էր։

Օգուտները գերազանցում են ռիսկերին

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) AstraZeneca-ն անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ է համարել, ավելին, հետազոտությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերին, եւ  միջազգայնորեն ճանաչված այլ պատվաստանյութերի համեմատությամբ AstraZeneca-ն ավելի մատչելի է եւ հեշտ է փոխադրվում: Դրանից հետո Գերմանիան եւ Ֆրանսիան չեղարկեցին պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու իրենց որոշումը:  Մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցրել են պատվաստանյութի օգտագործումը։

COVID-19 հիվանդության դեմ պայքարի թեմայով Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը հրապարակեց իր ստեղծած պատվաստանյութի 76 տոկոսի հասնող արդյունավետության մասին նոր զեկույց:

Ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, այդ պատվաստանյութի արդյունավետությունը 79 տոկոս է գնահատվել: Այդուհանդերձ, Եմ-ում համաձայնեցին, որ AstraZeneca-ն կարեւոր նշանակություն ունի կորոնավիրուսի դեմ պայքարում: Պատվաստանյութի հետ կապված հիմնական խնդիրը դրա քանակի անբավարությունն է, քանի որ ընկերությունը, հակառակ ԵՄ առաջնորդների վրդովմունքին եւ կառույցների սպառնալիքներին, չի հասցնում պահանջված քանակով դեղաչափեր արտադրել:

Կոլեկտիվ իմունիտետ՝ մենատնտես միլիոնատերերի աշխարհում

Եվրոպան նախատեսում է մինչեւ ամառ կորոնավիրուսի դեմ ամենաշատ պատվաստանյութ արտադրողը դառնալ: ԵՄ առցանց գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում դրա մասին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով. «Եվրոպան կկարողանա արտադրել բավարար չափաբաժիններ` իր կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար»:

Ընդսմին մասնագետներն ահազանգել են եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի երրորդ ալիքի մասին: ԵՄ ղեկավարները, ելնելով շատ երկրներում կորոնավիրուսի սրացումից, որոնում են համավարակից դուրս գալու ուղիները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն ասել է, որ անհրաժեշտ է ամեն բան անել Եվրամիության տարածքում բնակիչների պատվաստումն արագացնելու համար:

Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ AstraZeneca ընկերությունը որոշել է իր արտադրած պատվաստանյութը վերանվանել Vaxzevria: Ընկերությունը նշել է, որ դա ուրիշ փոփոխությունների չի հանգեցնի, սակայն պատվաստող մասնագետները պետք է տեղյակ լինեն պատվաստանմյութի վերանվանման մասին, քանի որ արտադրանքի վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաեւ ապրանքանիշն ու փաթեթավորումը բոլորովին փոխվել են:

Ընկերությունը չի էլ թաքցրել, որ նման քայլի է դիմում՝ նկատի ունենալով AstraZeneca-ով պատվաստված մարդկանց առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

AstraZenecaPfizer
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանել են ծանծաղուտից, բայց ջրանցքը դեռ փակ է
հաջորդը
Մոտ 11 հազար վիրավոր զինծառայող, 885 հաշմանդամ

Նման հոդվածներ

ՀՀ-ում ամբողջապես պատվաստված է 987 հազար 513 մարդ

13:00 | 18.04.2022

Վրաստանին պատվաստանյութ նվիրած երկրները

12:33 | 07.02.2022

«Օմիկրոնը» թեթեւ են տանում, համավարակն էլ հաղթահարվում է

18:15 | 05.01.2022

Հունգարիան «ԱստրաԶենեկա» է նվիրել Հայաստանին

14:43 | 30.12.2021

ՀՀ–ում AstraZeneca եւ Moderna–ի խմբաքանակներ են խոտանվել

20:27 | 24.12.2021

Առաջիկա օրերին Pfizer պատվաստանյութը կհասնի Հայաստան

12:08 | 23.12.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն