• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ: Գրիգոր Գեւորգյան

Մերի Մնացականյան 12:00 | 30.03.2021
Մերի Մնացականյան 12:00 | 30.03.2021
Grigor Gevorgyan

Արցախյան երկրորդ պատերազմի թեժ օրերից մեկում՝ հոկտեմբերի 12-ին, Գեւորգյանների բնակարան ծաղիկների մեծ փունջ էին առաքել: Զինվոր որդուն՝ Գրիգորին, անգամ պատերազմը չէր խանգարել, որ մոր ծննդյան օրը անակնկալ մատուցեր: Երեկոյան էլ զանգել էր՝ պարզելու՝ մայրը երջանիկ է, հավանել է նվերը:  Մայրը շատ է հուզվել, շնորհակալական խոսքերից բացի՝ գրեթե ոչինչ չի կարողացել ասել: Դա էլ եղել է նրանց վերջին զրույցը: 

Գրիգորի քույրը՝ Մարիամը, եղբոր  մասին պատմում է. «Շատ դրական կերպար էր, «Ժպիտ» էի դրել անունը. ուր գնում էր, կատակներ էր անում, մարդկանց տրամադրությունը բարձրացնում»: Հատկապես շատ լավ նմանակումներ էր անում, նմանակում էր ուսուցիչների, ընկերների, բարեկամների խոսելաոճն ու վարվեցողության ձեւերը եւ ծիծաղեցնում էր իր «հանդիսատեսին»: Տղայի այդ տաղանդով բոլորն էին հիացած, նույնիսկ մի քիչ սուր նմանակումների համար նրանից երբեք չէին նեղանում:

Գրիգորը շատ աշխատասեր էր. ջանացել է շուտ աշխատանք գտնել, որ կարողանա  տնեցիների հոգսը թեթեւացնել: Ամառային արձակուրդներին կարճաժամկետ աշխատանքներ է արել․ զբաղվել է  հիմնականում շինարարությամբ եւ այգեգործությամբ: Աշխատանքի հետ համատեղել է ուսումը. սովորել է Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում: 

Grigor GevorgyanԳրիգորը վաղ հասակից երազել էր զինվոր դառնալու մասին ու սպասել բանակ գնալու օրվան: «Անհամբեր էր, զորակոչվելուց դեռ երկու ամիս առաջ գլուխը սափրել էր,  անհրաժեշտ զինվորական բոլոր պարագաները գնել: Շատ էր ուզում ծառայել, ասում էր՝ շուտ գնամ, որ շուտ գամ»,- հիշում է Մարիամը:

Գրիգորի բանակ գնալուց առաջ ընտանիքը մեծ խնջույք էր կազմակերպել: Քույրը պատմում է՝ այդ օրը նա շատ երջանիկ էր, առաջին անգամ են նրան պարելիս տեսել:  «Քեֆ էր անում, հավեսով պարում էր, հերթով բոլորիս ճակատները համբուրում ու ամուր գրկում էր. զարմացել էինք, մտածում էինք՝ մի փոքր հարբած է»,- արցունքն աչքերին՝ պատմում է քույրը:  

Գրիգորը ծառայել է Հադրութում: Քույրն ասում է՝ այնքան սիրեց Հադրութը, որ այն իր երկրորդ ծննդավայրն էր համարում: Զանգելիս միշտ հիացած պատմել է Հադրութի բնաշխարհի եւ մաքուր օդի մասին:  

Երբեք չի բողոքել ծառայությունից, արագ հարմարվել է կարգուկանոնին: 

Մարտակից ընկերները պատմում են, որ  անկեղծ ու բարի էր. եթե նույնիսկ մի տուփ ծխախոտ կամ քաղցրավենիք ունենար, կբաժաներ բոլորին, երբեմն իրեն չէր թողնի: 

Գրիգորը երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Զորամասի վարորդն է եղել, զինվորներին հաց տանելու ճանապարհին է զոհվել:

Ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել սիրելի որդու կորստին։ Նրանց համար Գրիգորը կենդանի է ու դեռ ծառայում է։ Շարունակում են հետհաշվարկը, հաշվում՝ քանի օր է մնացել որդու վերադարձին։ Իրենք էլ չգիտեն, թե երկու տարին լրանալուց եւ ծառայության ժամկետի ավարտից հետո ինչպես են փախչելու իրականությունից եւ շարունակելու սպասել որդու վերադարձին։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կանադայի եւ Ավստրալիայի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
հաջորդը
Փոխպատվաստվել է 12 զինծառայողի ականջի թմբկաթաղանթը

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն