• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

Գայանե Գասոյան 15:30 | 29.06.2021
Գայանե Գասոյան 15:30 | 29.06.2021
Samvel Gevorgyan
լուս. Արմեն Երամիշյանի | hetq.am

Սամվել Գեւորգյանը միշտ էլ ցանկացել էր ճանաչում ստանալ, ճանաչվել որպես հայտնի հայ ծրագրավորող, ոլորտի լավ մասնագետ, նորարարութան հեղինակ։ Բայց նա հիշվելու է որպես կյանքը հայրենիքին նվիրած Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, որին նպաստելու է քսանամյա Աննա Մկրտչյանի հեղինակած «Կապուտաչյա հերոս» գիրքը։

Աննան գիրքը գրել է սիրելիի տեսակը մարդկանց ճանաչելի դարձնելու համար, որ բոլորն իմանան, թե ինչքան բարի, լուսավոր, նվիրված եւ խելացի է եղել Սամվելը։ Հուշագրությունում ներկայացված է իրենց սիրո պատմությունը․ առաջին հանդիպումից մինչեւ սիրո խոստովանություն, միասին անցկացրած երջանիկ պահեր, ծառայության օրեր, պատերազմ, չիրականացած նպատակներ եւ կորստի անդառնալի ցավ։ 

«Դժվար է նկարագրել՝ ինչպիսին էր Սամվելը, երեւի թե աշխարհի ամենադրական բառերն էլ չեն կարող լիովին պատկերել նրա լուսավոր էությունը․ փոքր երեխայի պես պարզ եւ բարի սիրտ ուներ, բոլորին միշտ պատրաստ էր ձեռք մեկնելու եւ օգնություն ցուցաբերելու։ Ընկերասեր էր, ժպտերես, ուրախ եւ իր ուրախությունը միշտ փորձում էր շրջապատին փոխանցել»,- ասում է Աննան։

Սամվելը գեղեցիկ եւ արտահայտիչ կապույտ աչքեր ուներ եւ սիրում էր, երբ ընդգծում էին դրանց գույնը։ «Կապուտաչյա»,- այսպես էր Աննան հաճախ դիմում ընկերոջը։ Հենց փաղաքշական դիմելաձեւից էլ ծագել է գրքի վերնագիրը։ 

Զույգը ծանոթացել է, երբ 17 տարեկան էին, նրանց միավորել է ընդհանուր մասնագիտությունը՝ ծրագրավորումը։ Աննան պատմում է, որ Սամվելը ավելի հասուն էր, շատ խելացի, իրենց կապող ոլորտի մասին էլ շատ բան գիտեր։ Աննան դեռ չէր որոշել՝ ծրագրավորման որ ճյուղով է խորանալու, այդ հարցում նրան օգնել է Սամվելը։

Աննան պատմում է՝ սկզբում ինքը լուրջ չի վերաբերվել այդ ամենին՝ իրենց շփումը զուտ ընկերական համարելով, մինչդեռ երիտասարդը լուրջ էր տրամադրված։ 2018 թվականի մարտի 8-ից են սկսել ընկերություն անել․ Սամվելը անակնկալ էր պատրաստել Աննայի համար, սիրո խոստովանություն էր արել եւ մի վզնոց նվիրել։ Շղթայի կախազարդը սիրո տեւականություն խոհրդանշող սրտի եւ հավերժության նշանի համադրություն է։ Աննան հիմա ավելի հաճախ է կրում այդ վզնոցը, քանի որ դրա միջոցով էլ է զգում է, որ Սամվելը միշտ իր հետ է։

Երիտասարդը բանակ էր զորակոչվել հունվարի 22-ին, իսկ Աննան ընտրյալին զինվորական համազգեստով առաջին անգամ տեսել էր օրեր անց՝ 28-ին։ Հանդիպման ժամանակ աղջիկը Սամվելին էր փոխանցել իր գրած նամակը։

«Իմ ձեռագիր առաջին նամակը տարա ու դրանից հետո ամեն ամիս նամակներ էի ուղարկում կամ տալիս էի նրան, երբ գալիս էր արձակուրդ։ Սամվելը շատ էր ուրախանում նամակներից, ստանալուց հետո զանգում էր ինձ եւ սկսում բարձրաձայն կարդալ, իսկ ամենահավանած հատվածները մի քանի անգամ էր կարդում»,- ժպիտը դեմքին՝ պատմում է Աննան։

Ծառայության առաջին վեց ամիսները Սամվելն անցկացրել է Լուսակերտում, ստացել սերժանտի կոչում եւ շարունակել ծառայությունը Արցախում ՝ Մարտակերտում։ Տղան անակնկալների սիրահար էր։ Լուսակերտում ծառայելու օրերին հաճախ էր անակնկալ այցելում Աննային։ Հիմնականում կիրակի օրերին էր հաջողեցնում. նախապես զգուշացնում էր այցի մասին, հետո զանգում ասում էր, որ իրենց հանդիպումը չի ստացվելու, իսկ հինգ րոպե անց ծաղկեփունջը ձեռքին թակում էր դուռը։ 

Մոտ չորս ամիս էր մնացել երիտասարդի զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը։ 

«Մեզ չէր ասում, թե որտեղ է, բայց պայթյունների ձայները լսելի էին, ուստի դժվար չէր կռահել, որ կռիվների մեջ է։ Միշտ այնքան ուրախ եւ վստահ էր խոսում, որ մի պահ մոռանում էինք, թե պատերազմի դաշտից է զանգում։ Թեեւ գրեթե ամեն օր զանգում էր, շատ կարճ էինք խոսում՝ մեկ-երկու րոպե, ասում էր, որ հանկարծ չլացեմ։ Անկեղծ ասած՝ պատերազմի սկսվելուց ի վեր հոգուս խորքում հանգստություն էի զգում, վստահ էի, որ իր հետ ոչինչ չի կարող լինել»,- նշում է աղջիկը։

Anna & Samvel Gevorgyan

Զորակոչվելուց առաջ Աննային ասել էր, որ ընկերուհին իր պահապան հրեշտակն է լինելու ծառայության ընթացքում։ Նույն միտքը կրկնել էր նաեւ պատերազմի օրերին՝ «Քո պես պահապան հրեշտակ ունեմ, ինձ բան չի լինի»։

Աննան պատմում է, որ հոկտեմբերի 7-ին իրենց վերջին խոսակցությունն է եղել, նախորդ զանգերի համեմատ՝ ավելի երկար՝ 4 րոպե են խոսել։ Այս զանգի ժամանակ էլ է հորդորել չանհանգստանալ իր համար, ասել է, որ սիրում է, չի կարող խոսել եւ վաղը կզանգի։ Ավաղ՛, Սամվելը չպահեց խոստումը․ նա չզանգեց ո՛չ վաղը, ո՛չ էլ հաջորդող օրերին։

Հոկտեմբերի 8-ին՝ իր քսանամյակի նախօրեին, հրետանավոր Սամվելը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ չհասցնելով դուրս գալ մարտական տեխնիկայից։ Տղայի ծննդյան օրը ընտանիքը զանգել է, բայց հեռախոսը վերցրել է հրամանատարը եւ հայտնել գույժը։ 

Զույգը հունվարի 7-ին է ծանոթացել և հաջորդող բոլոր ամիսների յոթերորդ օրերը միշտ տոնել են։ Միմյանց շնորհավորելու եւ նվերներ տալու/ուղարկելու ավանդույթը շարունակվել է նաեւ տղայի ծառայության ժամանակ։ Ցավալի է, բայց իրենց վերջին զրույցն էլ է եղել ամսի 7-ին։

«Հունվարի 7-ին պետք է լրանար մեր ծանոթության 3 տարին, ու դրանից երեք ամիս առաջ վերջին անգամ խոսեցինք»,- գրքում գրել է Աննան։ 

Տղայի զոհվելուց հետո են իմացել, որ Սամվելի վաշտը կռվել է Թալիշում, Մատաղիսում ու Ներքին Հոռաթաղում, որ Մատաղիսում լուրջ մարտերի է մասնակցել՝ թշնամուն մեծ կորուստներ հասցնելով։ 

Մահվան լուրը իմանալուց մոտ երկու շաբաթ անց է Աննան սկսել գրել։ Պատմում է, որ գիրքը գրելիս տխուր չի եղել, սիրելիի հետ ապրած պահերը վերապրել է ուրախությամբ, իսկ հիշողությունները թղթին հանձնել է ժպիտը դեմքին։

«Ուրախությամբ էի վերապրում այդ ամենը, միայն տխրում էի, երբ հանկարծ հիշողություններից վերադառնում էի իրականություն»,- ասում է աղջիկը։ Նա պատմում է, որ գիրքը մի շնչով չի գրել, հաճախ հեռախոսի մեջ է գրել, տետրի, համակարգչի, հետո միայն ամբողջացրել։ Հատկապես դժվարացել է պատերազմի ժամանակահատվածը ներկայացնելիս։ 

Աննան որոշել է, որ գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցելու է պատերազմում վիրավորված զինվորի։

book«Դեռ չեմ որոշել՝ ինչ տարբերակով եմ գումարը փոխանցելու, երեւի ինքս կգտնեմ զինվորի, ով իրոք կարիք ունի,- անկեղծանում է՝ հիմնադրամներին այնքան էլ չի վստահում,- ինչով կարող ենք, մեր հերոսներին պետք է օգնենք»։

Աննան պատմում է նաեւ Սամվելի երազանքի, ավելի շուտ՝ նպատակի մասին։ Սամվելը շատ էր հետաքրքրված ծրագրավորմամբ, Թումո էր հաճախում, ազատ ժամանակն էլ հատկացնում էր իր մասնագիտությունը ուսումնասիրելու եւ  ավելի խորքային գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելուն, նույնիսկ բանակում ազատ ժամանակ էր ծրագրավորման մասին գրքեր ընթերցում։ Նա ոչ միայն ուզում էր առաջնակարգ մասնագետ դառնալ, այլեւ պատրաստվում էր Աննայի հետ միասին իրենց ծրագրավորման ընկերությունը հիմնելու։ Նույնիսկ անունն էին որոշել։ Աննան աշխատելու է, որ իրենց երազանքը իրականություն դարձնի։ «Երեւի մեր որոշած անունով կլինի»,- զրույցը եզրափակում է նա:

Աննա Մկրտչյանի «Կապուտաչյա հերոս» գիրքը կարելի է ձեռք բերել Կորյուն 8 հասցեում գտնվող «Նաիրի» գրատնից (Ցիտադելի հարեւանությամբ)։ Գրքի արժեքը 3500 դրամ է: Վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին։

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավրովը կմեկնի Թուրքիա
հաջորդը
Հայաստանը եւ Բելառուսը հակաքովիդային պատվաստանյութ կստեղծեն

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

Պատերազմական դրվագներ: Մնաց Ասոյան

13:00 | 12.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն