• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Pfizer-ի խմբաքանակը, «կարմիր գոտին» եւ իսրայելցի հյուրերը

aliq 18:43 | 24.07.2021
aliq 18:43 | 24.07.2021
Pfizer COVID-19 vaccine

Վրաստանը որպես նվիրատվություն ԱՄՆ-ից ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը: Կես միլիոն դեղաչափը տեղափոխող օդանավը Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են երկրի վարչապետը, առողջապահության նախարարն ու ԱՄՆ դեսպանը:

Չափահաս բնակչության մոտ 3 տոկոսը

Ամերիկա-գերմանական արտադրության պատվաստանյութով պատվաստումները կսկսվեն առաջիկա երկուշաբթի երեք տասնյակից ավելի կլինիկաներում: Վերջին տվյալներով Վրաստանում պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ է ստացել առնվազն 392 հազար մարդ, լիովին պատվաստվել է մոտ 137 հազարը կամ չափահաս բնակչության մոտ 3 տոկոսը:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրում մարտի 15-ից հուլիսի 15-ը պատվաստվածների ընդհանուր թվի 67 %-ը կանայք են, 33 %-ը՝ տղամարդիկ: Վրաստանում մինչ հուլիսի 15-ն անցկացված պատվաստումների 40 %-ն իրականացվել է Sinopharm-ով, 26%-ը՝ Astrazeneca-ով, 25%՝ Sinovac-ով, իսկ 9%՝ Pfizer- ով:

Պատվաստումների թվով Հարավային Կովկասում առաջատարը Ադրբեջանն է, որտեղ պատվաստման ամբողջ կուրսն անցել է չափահաս բնակչության մոտ 18 %-ը, վերջինը` Հայաստանը, որտեղ պատվաստումների ցուցանիշը 1,5 %-ի էլ չի հասել:

Երեխաները կորոնավիրուսի ակտիվ տարածողներ

Վրաստանի Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի անդամ Թեմուր Միկերաձեն հայտնել է, որ Վրաստանում 12-ամյա երեխան բացառության կարգով պատվաստվել է Pfizer պատվաստանյութով:

Ըստ մասնագետի` երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառն այն է, որ նրանք պատկանում են չպատվաստված խմբին: Նա  ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մի շարք  երկրներում երեխաներն ակտիվորեն պատվաստվում են:  Մանկաբույժը հիշեցրել է, որ երեխաները համարվել են կորոնավիրուսի ակտիվ տարածողներ այս փուլում, որպես չպատվաստվածներ, ամենախոցելի խումբն են: Վարակված 3000 խնամյալից 300-ն անչափահաս է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 9,5-10%-ն  անչափահաս է. համավարակի սկզբից մինչեւ հիմա վարակվել է մոտ 40 հազար երեխա: Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ օրական կորոնավիրուսով վարակվում է 150-200 երեխա: Վարակաբանները սա բավականին բարձր ցուցանիշ են համարում, բայց այլ երկրների համեմատ տարբերությունը մեծ չէ: Երեխաների շրջանում վարակման ամենաբարձր ցուցանիշն ունի ԱՄՆ-ը:

Բոլոր ցուցանիշները վատթարացել են

Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2617 նոր դեպք: Վերակենդանացման բաժանմունքում է 205 մարդ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 400 698 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 869 մարդ: Այսօր կորոնավիրուսից մահացել է եւս 9 մարդ, ընդհանուր՝ 5665 մարդ:

Վրաստանը կորոնավիրուսով հիվանդացության թվի աճի պատճառով կարմիր գոտում է: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն շաբաթասկզբին հայտարարել է, որ երկրում վատթարացել են համաճարակաբանական իրավիճակը սահմանող բոլոր ցուցանիշները:

«Մենք այժմ մոտավորապես նույն մակարդակի վրա ենք, ինչ մայիսի 17-ին, երբ երրորդ ալիքի գագաթնակետին էինք: Այսօրվա համաճարակային իրավիճակը նման է հոկտեմբերի վերջի, նոյեմբերի սկզբի իրավիճակին, երբ նոյեմբերի վերջին գագաթնակետը եղավ: Մինչեւ այժմ Ջոնս Հոփքինսի քարտեզի վրա նարնջագույնով էինք, այժմ կարմիր գոտում ենք, սա հիմնական ահազանգերից մեկն է, և պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասել է Գամղրելիձեն:

Իսրայելի քաղաքացիները՝ ամենաշատ այցելողներ

Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում: Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Իսրայելի քաղաքացիները Վրաստան ամենաշատն այցելողների թվում են: Այս տարվա հունիսին Վրաստանը Իսրայելից 15 837 այցելու է ունեցել: Ընդհանուր առմամբ հունիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 116.6 հազար այց, 104,6 հազարը`զբոսաշրջային:

AstraZenecaCoronaVacPfizerSinopharm
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ անդամ դառնալու հեռանկար չունի
հաջորդը
Պարետային ժամ Աֆղանստանում

Նման հոդվածներ

ՀՀ-ում ամբողջապես պատվաստված է 987 հազար 513 մարդ

13:00 | 18.04.2022

Վրաստանին պատվաստանյութ նվիրած երկրները

12:33 | 07.02.2022

«Օմիկրոնը» թեթեւ են տանում, համավարակն էլ հաղթահարվում է

18:15 | 05.01.2022

Հունգարիան «ԱստրաԶենեկա» է նվիրել Հայաստանին

14:43 | 30.12.2021

ՀՀ–ում AstraZeneca եւ Moderna–ի խմբաքանակներ են խոտանվել

20:27 | 24.12.2021

Առաջիկա օրերին Pfizer պատվաստանյութը կհասնի Հայաստան

12:08 | 23.12.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն