• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ահաբեկիչների այրած հայկական գրադարանի փոխարեն

Անուշ Թրվանց 17:12 | 02.09.2021
Անուշ Թրվանց 17:12 | 02.09.2021
Kesab church

Ահաբեկիչները, 2014-ին քանդելով եւ պղծելով Սիրիայի Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի բոլոր հայկական եկեղեցիները, վարժարաններն ու այլ կենտրոններ, այրել էին նաեւ Քեսաբի Հայ կաթողիկե Սուրբ Միքայել եկեղեցու գրադարանը, որտեղ հնատիպ եւ արժեքավոր հայերեն գրականություն էր պահվում:

Օրերս այրված գրադարանի փոխարեն Քեսաբում բացվեց նոր գրադարան, որն անվանակոչվեց քեսաբցի մտավորական, ուսուցիչ եւ խմբագիր Մեսրոպ վարդապետ Ճուրյանի անվամբ (1931-2008):

Քեսաբի Ս. Միքայել եկեղեցու ժողովրդապետ Հ. Նարեկ վրդ. Լուիսյանն «Ալիք Մեդիա»-ին հայտնեց, որ 2014-ին մեծապես վնասվել էր նաեւ եկեղեցին, պղծվել էր եկեղեցու բակում հուղարկավորված Մխիթարյան միաբանության անդամներից Հայր Համազասպ վրդ. Գլնճյանի գերեզմանը:

«2013-ի մարտի 21-ին տեղահանվեցինք Քեսաբից: Քեսաբն ազատագրվեց 2014-ի հունիսի 15-ին, եւ վերադառնալով անմիջապես ձեռնամուխ եղանք քանդված եկեղեցու, վանքի նորոգմանը: Ութ տարի է՝ Սուրբ Միքայել վանքը վերականգնվում է»:

Kesab library

Վանքի նորաբաց գրադարանում երեք հազար հայերեն գիրք է զետեղվել: Գրքերի շարքում են նաեւ Մեսրոպ վարդապետ Ճուրյանի աշխատությունները. նա գրել է բազմաթիվ կրոնական գրքեր, կազմել մատենագիտական աշխատություններ, ինչպես Զմմառի մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի (1512-1800) ցուցակը, աշխարհաբարի է վերածել աղոթագրքեր, սաղմոսարաններ եւ այլ կրոնական հրատարակություններ, աջակցել զանազան վանքերում եւ հայագիտական կենտրոններում գրադարանների զարգացմանը:

Narek Luisian«Հայ գիրքը եւ գրադարանները ծնունդ են առել եւ պահվել նաեւ մեր հին վանքերում, որոնք եղել են լույսի եւ գիտության կենտրոններ ու շտեմարաններ: Սանահինի, Գլաձորի, Հաղպատի, Աղթամարի, Հռոմկլայի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Զմմառի Անթիլիասի եւ այլ վանքերում գրադարանները նաեւ հայ վանականներն են հիմնել, եւ դրանք լուսավորել են հայոց միտքն ու հոգին»,- ասում է Ս. Միքայել եկեղեցու ժողովրդապետը՝ հույս հայտնելով, որ նորաբաց գրադարանը նման մի կենտրոն կդառնա պատմական Կիլիկիայի վերջին հայկական ավանում՝ Քեսաբում, որտեղից հայերը երեք անգամ (1909, 1915, 2013-ին) արդեն տեղահանվել են, բայց ամեն անգամ վերադառնալով՝ կրկին շենացրել են Քեսաբը:

Այրված գրադարանի փոխարեն նորագույն գրադարանի կառուցումն իրականություն է դարձել Հ. Նարեկ վրդ. Լուիսյանի ջանքերով, նա վստահ է, որ առաջիկայում գրադարակները համալրվելու են, Հայր Ճուրյանի անվան գրադարանը դառնալու է հայագիտական կենտրոն Քեսաբում:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոխադարձ հետաքրքրություններ եւ չվերականգնված հարաբերություններ
հաջորդը
Ռուսաստանը ո՛չ պատերազմ է ուզում, ո՛չ խաղաղություն
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ռուսների վերաբերմունքը դավաճանություն է հայ բնակչության նկատմամբ․ Միշել

    14:43 | 03.10.2023
  • Ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ․ Պետդումա

    14:28 | 03.10.2023
  • Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչի երկակի ստանդարտները

    14:22 | 03.10.2023
  • Ադրբեջանական օգնություն ամայացած Ստեփանակերտին

    14:08 | 03.10.2023
  • Իշխանությունն ամեն ինչ արեց, որ հանցագործությունը չբացահայտվի․ փաստաբան

    13:20 | 03.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Առանց Արցախի, անտուն եւ անհույս

  • 3

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 4

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

  • 5

    ԼՂ հայազգի 7 բնակիչ Ադրբեջանի քաղաքացիությո՞ւն է նախընտրել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա