• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիայի ուղարկած պատվաստանյութը տեղ հասավ

aliq 14:09 | 14.09.2021
aliq 14:09 | 14.09.2021
Astrazeneca

Ֆրանսիայի ուղարկած՝ կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստոֆ Քացախյանը եւ Հայաստանի առողջապահության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնել են, որ ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մյուս առաքումները կշարունակվեն վաղը եւ գալիք շաբաթների ընթացքում:

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու նպատակով»,- ընդգծել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: 2020-ին Ֆրանսիան կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան։ 2021-ի օգոստոսի 3-ին էլ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է 200000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:

«Ինչպես եւ խոստացել էի օգոստոսին, 25000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Համերաշխությունը գործողության մեջ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում»,- Ֆեյսբուքում հայերեն  գրառմամբ այսօր ընդգծել է Էմանուել Մակրոնը։

AstraZeneca
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ հոգեւորականը G20-ի համաժողովում
հաջորդը
Զոհված զինծառայողների հարազատների հայտարարությունը

Նման հոդվածներ

Վրաստանին պատվաստանյութ նվիրած երկրները

12:33 | 07.02.2022

«Օմիկրոնը» թեթեւ են տանում, համավարակն էլ հաղթահարվում է

18:15 | 05.01.2022

Հունգարիան «ԱստրաԶենեկա» է նվիրել Հայաստանին

14:43 | 30.12.2021

ՀՀ–ում AstraZeneca եւ Moderna–ի խմբաքանակներ են խոտանվել

20:27 | 24.12.2021

Լեհաստանը Հայաստանին AstraZeneca է նվիրել

15:29 | 25.11.2021

Երեւանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

13:29 | 19.11.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն