• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Տնտեսության զարգացման հավի ու ձվի դիլեման

Արմինե Ավետյան 13:00 | 17.09.2021
Արմինե Ավետյան 13:00 | 17.09.2021
hen

Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը շատ է ցածր` 1 ժամում մինչեւ 7 դոլար: Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանում այն 11 դոլարից ավելի է, ԵՄ երկրներում՝ 40-100 դոլար: Իսկ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունն անգամ 3 դոլարից է ցածր: Վարչապետն առաջիկա 5 տարիներին ռազմավարական նպատակ հռչակեց այդ ցուցանիշների բարձրացումը:

Gagik MakaryanՀայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նույնպես հաստատում է, որ մեր աշխատուժն իր արտադրողականությամբ շատ ցածր է ոչ միայն ԱՄՆ-ից ու ԵՄ երկրներից, այլեւ ՌԴ-ից ու ԵԱՏՄ այլ երկրներից: Եվ դա ունի մի քանի պատճառ. չկա որակյալ կրթություն, բացի այդ՝ երիտասարդները չեն ցանկանում աշխատել արդյունաբերության, շինարարության, մետաղամշակման ոլորտներում, հին են տեխնոլոգիաները եւ այլն:

Նա հիշում է 2015-2016 թվականներին շվեյցարացի մասնագետների կատարած մի ուսումնասիրություն, ըստ որի` ՀՀ-ում մեկ աշխատողի արտադրողականությունը տարեկան 9700 դոլար էր:

«Հիմա Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է, որ այդ թիվը հասել է մոտ 20 հազարի, բայց ես չեմ հավատում, կամ էլ դրան գումարվել է ՏՏ ոլորտի արտադրությունը, եւ եթե այն հանես, մյուս ոլորտներում շատ ցածր է: Բայց եթե անգամ 20 հազար դոլար է, Եվրոպական երկրներում 110-120 հազար դոլար է, Շվեյցարիայում՝ 130 հազար դոլար: ՌԴ-ից մենք ցածր ենք մոտ 2, 5 անգամ: Այսինքն՝ մենք իրականում քիչ մրցունակ ենք»,- ասում է Մակարյանը:

Տարիներ շարունակ մեր երկրի իշխանությունները խոսել են որակյալ կրթությունից, գիտելիքահեն տնտեսությունից, խելացի տնտեսություն ունենալու ցանկությունից, գիտությունն ու տնտեսությունը զարգացնելու հեռանկարից, բայց դրանք մնացել են լոկ խոսքեր, եւ մեր երկրում գիտության ու տնտեսության կապը գնալով խզվել է:

Atom MargaryanՏնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասում է՝ բիզնեսը տասնամյակներ շարունակ ջանք չի ներդրել ինովացիոն տեխնոլոգիաների մեջ, եւ շահույթ ստանալու համար մտածել է մենաշնորհի, իշխանության մեջ դիրքավորվելու, քվոտաների, արտոնությունների, ստվերում աշխատելու մասին։

«Սա համակարգային ախտաճանաչում է: Չկա մի պրոդուկտ, որն ունի բարձր արժեք՝ բացի ՏՏ ոլորտից, որն էլ մեզ միայն աշխատավարձ է բերում: Մինչդեռ գիտության արտադրանքը երբ առարկայանում է, գերշահույթ է բերում: Մեր գիտնականների հոդվածները տպագրվում են առաջատար հանդեսներում, կարդացվածությունը բարձր է, բայց կիրառում չունեն, քանի որ բախվում են տնտեսության հնացած մոդելին:

Մեր տնտեսությունը, լինելով մեկ անձի կողմից վերեւից կառավարվող, քվոտավորվող եւ հիմնվելով բնական ռեսուրսների արդյունահանման կամ ցածր արժեք ունեցող ապրանքների արտադրության վրա, գիտությանը պահանջ չի ներկայացրել»:

Ashot KhurshudyanՏնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հավելում է, որ ՀՆԱ/կրթություն-գիտություն նվազագույն հարաբերակցությունը 2,5 տոկոս է, մինչդեռ Հայաստանում այն երբեւէ այդքան չի եղել, ավելի ցածր է եղել: ՀՀ իշխանություններն էլ, կրթությունից ու գիտությունից շատ խոսելով, այդ ոլորտին երբեք լուրջ գումարներ չեն հատկացրել: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, իր հրաժարականից ընդամենը մեկ ամիս առաջ գիտնականներին ասել էր՝ «գումար եք ուզո՞ւմ, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»։ Փաշինյանը գիտնականներին չի ասում՝ գումար չկա, ասում է` կա՛, ծրագիր բերե՛ք, կֆինանսավորենք:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ կարելի է փորձել, բայց ԿԳՄՍ ենթակայությամբ գործող Գիտական կոմիտեն գիտական ծրագրերի ֆինանսավորման համար այնքան քիչ գումար է հատկացնում, որ այն գիտնականներին հազիվ ամսական 100 հազար դրամ աշխատավարձ է ապահովում, ուր մնաց թե տնտեսության մեջ հավելյալ արժեք ստեղծող լուրջ հետազոտություն ֆինանսավորի։

«Մինչդեռ հենց Գիտության կոմիտեն պետք է պարզի, թե աշխարհում գլոբալ միտումները որ ուղղությամբ են գնում եւ այդ ուղղությամբ էլ գիտությանն ու կրթությանը պատվերներ ներկայացնի: Օրինակ՝ բիոտեխնոլոգիաների զարգացումը, որն աշխարհում գալիք տասնամյակում հռչակված է կարեւոր ուղղություններից մեկը: Չունի կոմիտեն նման ծրագրեր»:

Այս տարվա բյուջեում «գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով հատկացված է ընդամենը 13,7 մլրդ դրամ կամ մոտ 27 մլն դոլար, ինչը գիտական լուրջ արտադրանք ստանալու համար ծիծաղելի գումար է: Եվ երբ բյուջեով ԿԳՄՍ-ին հատկացված գումարները ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ դրանք հիմնականում աշխատավարձերի (ցածր աշխատավարձերի), շենքային պայմաններ բարելավելու կամ փոքր միջոցառումներ ֆինանսավորելու համար են: Նման պայմաններում գիտություն զարգացնելու կամ տնտեսությունը զարգացնող գիտության մասին խոսելն անլուրջ է:

Մյուս կողմից՝ կա վեճ, թե երկուսից որը պետք է նպաստի մյուսի զարգացմանը: Պետությանը հարկեր վճարող տնտեսությո՞ւնը պետք է ֆինանսավորի կրթությանն ու գիտությանը` պատվերներ տալով, թե՞ հակառակը:

Արմինե Ավետյան

Լրագրող դարձա, որովհետեւ անգործ էի։ Հետո սիրեցի աշխատանքս։ Բայց լինում են պահեր, երբ հոգնում եմ, հիասթափվում շուրջս տիրող իրավիճակից։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պես ես էլ ուրիշ աշխատանք չեմ գտնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Sputnik V-ի հաստատման գործընթացը կասեցվել է
հաջորդը
Ֆեմինիզմը եւ ֆեմինիստական միֆերը

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ-ը հանձնառու է ԼՂ կարգավորման հարցում

    19:47 | 26.05.2022
  • Մակրոնը եւ Էրդողանը քննարկել են հրատապ հարցեր

    18:55 | 26.05.2022
  • Կիեւը նախապայմաններ չունի՞

    18:31 | 26.05.2022
  • ԱՄՆ «փորձառու ձեռքն» Ադրբեջանում

    17:58 | 26.05.2022
  • Թեհրանը՝ հարթակ ռուս-ուկրաինական բանակցությունների համար

    17:39 | 26.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Օգս   Հկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա