• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Գնիշիկի վերջին մոհիկանները

Մարիամ Սարգսյան 15:30 | 29.09.2021
Մարիամ Սարգսյան 15:30 | 29.09.2021
Gnishik village

Վայոց ձորի երբեմնի շեն Գնիշիկ գյուղը ժամանակին «հացի շտեմարան» են կոչել: Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվել է Գնիշիկից: Այժմ այնտեղ գնալիս անցնում ենք մեծ մասամբ անմշակ արտերի եւ հին գյուղատեղիների տարածքով։ Գյուղը ծովի մակերեւույթից բարձր է 2060 մ: Մարզկենտրոնից 24 կմ է հեռու, բայց գնա-գնա, թե կհասնես: Ամեն հաջորդ մետրին՝ սառչող օդ ու թարմություն:

Gnishik village
Գյուղի մուտքի մոտ տարբեր ժամանակների գերեզմանատներ են: Գնիշիկը մի քանի անգամ քանդվել ու կառուցվել է, շիրմաքարերն էլ ունեն այդ ժամանակներին բնորոշ ձեւերը:

Ժամանակին 150 ծուխ ուներ գյուղը, հիմա մշտապես երեք ընտանիք է ապրում: Վանիկ պապը ծնվել, մեծացել է Գնիշիկում: 1960-ականներին սողանքների պատճառով բնակչության մեծ մասը տեղափոխվել է նորաստեղծ Արփի գյուղ: Վանիկ պապին էլ են տուն տվել, բայց նա հայրենի գյուղը չի լքել:

Vanik & Lida, Gnishik
84-ամյա Վանիկ պապն ու 80-ամյա Լիդա տատը հինգ երեխա ունեն, որոնք ապրում են մարզի տարբեր բնակավայրերում: Պապն ասում է՝ ինչ էլ լինի, Գնիշիկից գնացողը չէ, երեխաներին տեղավորել է, ինքն ու պառավն էլ իրենց համար ապրում են: «Նռան գինին շատ քաղցր է, բայց հայրենիքի ջուրն ավելի քաղցր է: Մեր հայրենիքը բաց չենք թողել: Պետք է մնանք մինչեւ վերջ»,- ինչ-որ հին երգ է հիշում պապը:

Վանիկ պապը երկար տարիներ անասնապահությամբ է զբաղվել, Սովետի օրոք աշխատել, ընտանիքին լավ պահել է ու դեռ հասցրել բանկ փող «գցել»: Հիմա պապիկն ու տատիկն ամսական 80 000 դրամ կենսաթոշակ են ստանում, մի կերպ ծայրը ծայրին հասցնում:

«23 խոշոր եղջերավոր անասուն էի պահում, կաթը՝ ծով, յուղը՝ ծով, մածունը՝ ծով, հիմա 84 տարեկան եմ, մի բաժակ թանից զուրկ եմ»,- նեղսրտում է գնիշիկցին:

Gnishik village
Gnishik village

Պապի տան դիմաց Գնիշիկի դպրոցից մնացած ավերակն է: Վերջին աշակերտներն այդտեղ սովորել են 1967-1968 թվականներին: Պապը նստում է տան դիմաց ու նայում դպրոցից մնացած քարակույտին ու հիշում այնտեղ ստացած 4-ամյա կրթությունը, որ, իր խոսքով, ավելի շատ գիտելիք էր տալիս, քան հիմա՝ 10-ամյան:

Գնիշիկի վարչական ղեկավար Արա Լեւոնյանն ասում է՝ ժամանակին մի քանի գյուղերի աշակերտներ 10-ամյա կրթությունը ստացել են Գնիշիկի դպրոցում: Գյուղը դատարկվել է, դպրոցն էլ՝ հետը:

Վերջին մի քանի տարիներին գյուղում աշխուժություն կա: Պապիկը հուսադրող շարժ է նկատում:

Gnishik village
Գյուղում հյուրատներ են կառուցվել, Հայաստանից ու արտերկրից հյուրեր են գալիս: Արա Լեւոնյանն ասում է՝ գյուղի աշխուժացմանը նպաստել են Վայրի բնության ու մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամն ու «Վիվա ՄՏՍ»-ը:

Գնիշիկում ջրի, լուսավորության խնդիրը լուծվել է, գյուղտեխնիկա են տրամադրել: Եթե տարիներ առաջ ձմռանը գյուղը շաբաթներով կարող էր փակ մնալ, հիմա նաեւ ձյունմաքրման հարցն է լուծվել, դրա համար նույնպես տեխնիկա ունեն:

Գնիշիկում գարուն-աշուն ապրում ու աշխատում են նաեւ հարեւան գյուղերի բնակիչներ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Վարչական ղեկավարը վստահեցնում է՝ անում են ամեն ինչ, որ մշտական բնակիչների թիվն ավելանա:

Gnishik village
«Արդեն 50-60 դիմումներ կան տնամերձ հողատարածք ստանալու, տուն կառուցելու համար: Համայնքապետարանը պայման է դրել՝ տրված հողատարածքում 3-5 տարվա ընթացքում պարտադիր տուն պետք է կառուցվի, ապրեն, հակառակ դեպքում հետ կվերցնեն»,- ասում է նա ու վստահեցնում՝ գյուղը չի մահանալու, վերականգնվելու է՝ թեկուզ որպես զբոսաշրջային կենտրոն:

Մինչ հարեւանությամբ հյուրատներ են կառուցվում, Գնիշիկի վերջին մոհիկաններ Վանիկ պապն ու Լիդա տատն ապրում են մի փոքրիկ բետոնապատ սենյակում, որ նախկինում որպես գոմ է կառուցվել: Գնիշիկի մշտական բնակիչները գրանցված են հարեւան Արփի գյուղում, բայց չեն ցանկանում տեղափոխվել: Փոքրիկ սենյակն ամառ-ձմեռ ցուրտ է, մի կերպ դիմանում են:

Պապիկը ձեռնափայտերով է քայլում, ողնաշարը վնասված է, բայց հաշմանդամության կարգ չունի, որ գոնե նպաստ ստանա: Լիդա տատն էլ աչքերի խնդիր ունի, լավ չի տեսնում: Ասում է՝ տարիներով թոշակից քիչ-քիչ խնայել է վիրահատության համար, բայց դեռ բավարար գումարը չի հավաքվել: Մոտ 300 հազար դրամ է անհրաժեշտ, որ գոնե մի աչքը տեսնի, կարողանա ամուսնուն ու իրենց ձեռքով տնկած այգուն տիրություն անել:

Ձմռանը վառարանով են փորձում սենյակի ցուրտը կոտրել: Լիդա տատը գյուղի ձորերից փայտ է շալակած բերում, գոմաղբից վառելիք ստանում, որ Գնիշիկի երկար ձմեռն անցկացնեն:

Վարչական ղեկավար Արա Լեւոնյանը վստահեցնում է՝ գյուղ մտած ցանկացած օգնություն առաջին հերթին ուղղվում է Վանիկ պապենց: Բայց շատ օգնել չեն կարող, քանի որ նրանք Գնիշիկում գրանցված չեն: Դիտարկմանը, թե Արփին ու Գնիշիկը Արենի համայնքի բնակավայրեր են, իսկ որոշումներ կայացնում է Արենիի համայնքապետարանը, Լեւոնյանն արձագանքում է՝ քննարկում են, օգնում, բայց հիշեցնում՝ տատիկն ու պապիկը հինգ երեխա ունեն:

Մինչ համայնքապետարանում որոշում են գյուղը շենացնել՝ մոռանալով այն դեռ շեն պահողներին, կյանքի վերջին տարիներն ապրող տատն ու պապը մեզ հրաժեշտ են տալիս, տատը պետք է գնա փայտ հավաքելու, ձմեռը մոտ է:

Gnishik village
Մի վերջին անգամ հարցնում եմ՝ չե՞ք ուզում Արփի տեղափոխվել, պապը հպարտությամբ պատասխանում է. «Որ հիմա նստեմ ձեր ավտոն, հասնեմ խաչը (գյուղի սկզբնամասում գտնվող մատուռի մասին է ասում), շունչս կփչեմ, ինձ էս սառը օդն ու ջուրն են պահում»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան՝ վտանգված
հաջորդը
180 դրամի փոխարեն՝ 223 դրամ

խմբագրական

Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • G7-ը հավանություն է տվել Գերմանիայի ծրագրերին

    18:56 | 28.06.2022
  • Ստեփանծմինդա-Լարս գծի երթեւեկությունը վերականգնվել է

    18:21 | 28.06.2022
  • Հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

    17:58 | 28.06.2022
  • Ջրի ելքերի մեծացում՝ Սեւան թափվող գետերում

    17:31 | 28.06.2022
  • Մոլդովան ոչ պաշտոնապես լքում է ԱՊՀ-ն

    17:07 | 28.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    ԱՊՊԱ-ն թանկանում է, վթարների թիվը չի նվազում

  • 3

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 4

    Վրեժ լուծելով շնից հրացանով

  • 5

    Փաշինյանը նոր պատերազմից է խոսում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Օգս   Հկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա