• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հարգանք առ ապագա

Տիգրան Պասկեւիչյան 12:30 | 11.11.2021
Տիգրան Պասկեւիչյան 12:30 | 11.11.2021
Erdogan & Kemal

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստեղծեց ժամանակակից Թուրքիան։ Չէ՛, չստեղծեց, կարելի է ասել՝ հորինեց։ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմից հետո ոտի հետ գնում էր։ Մեկն էր պետք, որ գար ու ի մի բերեր ծովից ծով այդ տերությունը, որը մի կողմից Եվրոպայի գրավոր նկրտումների, մյուս կողմից ռազմավարական ախորժակի թիրախն էր դարձել։

Եկավ եւ արեց։

2011-ին մի խմբով Կարս էինք գնացել։ Առաջին անգամն էր։ Ինձ ապշեցնում էին Աթաթուրքի՝ կոշկակարի կրպակից մինչեւ թանկարժեք հյուրանոց, ամենուր կախված դիմանկարները։ Շատ բան չգիտեի նրա մասին։ Հետո, երբ իմացա, չկրակեք հանկարծ, մտածեցի, որ եթե թուրք լինեի, քեմալականությունից բացի քաղաքական ոչ մի դավանանք չէի ընդունի։

Ավելի ուշ, մի անգամ Ստամբուլում թուրք ազատամիտ ծանոթներիցս մեկն ասաց՝ թարգի՛, էդ մարդը, գիտե՞ս, ինչեր է արել, ո՜նց է կոտորել մոլլաներին, ո՜նց է հարբած քանդել տվել մզկիթը, որտեղից հնչող ազանի պատճառով իրեն զվարճացնող երաժիշտները հանկարծ դադարեցրել էին նվագը։

Ազատամիտ թուրքին չէի կարող ասել՝ եւ ի՜նչ։ Ինքն աշխարհիկության մեջ ճպճպում էր։ Պետությունն էլ այնքան կայացած էր, որ Քեմալից կարելի էր հաշիվ պահանջել ավելորդ մի բաժակ ռաքիի ու ռելաքսի համար։ Թուրքիան արդեն տարածաշրջանի հզորն էր, եւ ոչ ոք, այդ թվում ապաշխարանքի՝ մեզ համար հաճո, թղթեր ստորագրող սակավաթիվ ազատամիտները չէին համաձայնի տերությունից չնչին մաս անգամ զիջել։

Իսկ պոլսահայ ծանոթներս պետք է ցնցումներ ապրեին՝ լսելով, որ քեմալականությունն ինձ համար համակրելի է։ «Ո՜նց, հայերիս լլկել ու ստորացրել է այդ մարդը»,- պիտի զարմանային՝ չընդունելով, որ դիրքավորվում եմ ոչ որպես հայ, այլ ռացիոնալ մտածող։

Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո քաղաքական կուրսը, կարելի է ասել, արմատականորեն փոխվեց, վերը հիշված ազատամիտներին սկսեցին հալածել, բայց երկրի հիմքը մնաց նույնը։

Erdogan & KemalԵրեկ՝ նոյեմբերի 10-ին՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆեյսբուքի իր էջում գրեց. «Հիշատակի տուրք եմ տալիս անկախության համար պայքարի մեր գլխավոր հրամանատարին, մեր հանրապետության հիմնադրին՝ Գազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, մահվամբ հավերժություն գնալու 83-րդ տարում»։

Գրառմանը չէի անդրադառնա, եթե այս օրերին Հայաստանի իշխանությունները մեր հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի մահվան առիթով չդրսեւորեին ողորմելի վարք, եւ եթե մեր հասարակությունն իր անկախության եւ պետության հանդեպ չլիներ այսքան անտարբեր։

Երբ Կարսում ծանոթ մի երաժշտի, որի աշխատանոցում կախված էր առաջնորդի նկարը, հարցրի. «Որ ստիպեն (նկատի ունենալով քաղաքական նոր կուրսը), Աթաթուրքի նկարը կհանե՞ս պատից», այնպիսի պատասխան տվեց, որ անպարկեշտ եմ համարում լսածիս թարգմանությունը փոխանցել։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական մաքսակետեր Գորիս–Կապան ճանապարհին
հաջորդը
Հանդիպել են ՄԽ համանախագահների հովանու ներքո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն