• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նպատակը գյուղատնտեսական աշխատանքները խաթարելն է

aliq 21:04 | 06.12.2021
aliq 21:04 | 06.12.2021
Գեղան Ստեփանյան, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաստատել է, որ նախօրեին՝ 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ 1 կմ հեռավորության վրա տեղակայված ադրբեջանական հենակետերից կրակահերթ է եղել Կարմիր շուկայի ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության եւ բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից։

«Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաեւ լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որեւէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշել է Ստեփանյանը։

Ստեփանյանն ասում է՝ հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաեւ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունի։ Եթե օդ էլ են կրակում, մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է։ Պաշտպանը նշել է, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից հակառակորդի հենակետերը պետք է հեռացվեն, որովհետեւ միայն իրենց ներկայությունն այնտեղ արդեն իսկ սպառնալիք է։

«Այս պահին աշնանացան աշխատանքների ժամանակաշրջան է, իսկ բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ իրականացնելու համար սպառնալիք են զգում»,- պարզաբանել է Արցախի ՄԻՊ-ը։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ խնդրի լուծման միակ տարբերակն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հայկական բնակավայրերին մոտ տեղակայված ադրբեջանական հենակետերը հետ քաշելն է։ Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը նաեւ ռուս խաղաղապահներին են հայտնել, բայց մինչ այժմ խնդիրը մնում է առկախված։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին  միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում այն համոզմունքն է հայտնել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վանոյին այսպես չէին սպասում
հաջորդը
Գերու գործով ՄԻԵԴ էր դիմել ՀՔԱՎ-ը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն