• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գերու գործով ՄԻԵԴ էր դիմել ՀՔԱՎ-ը

aliq 21:56 | 06.12.2021
aliq 21:56 | 06.12.2021
ECHR

Նոյեմբերի 16-ին գերեվարված եւ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 հայ գերիների թվում է նաեւ Տիգրան Հակոբյանը։ Նրա գերեվարվելու լուրը իմանալուց հետո նրա ընտանիքը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։

ՀՔԱՎ-ն անմիջապես հրատապ գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմքում դնելով համացանցում շրջանառվող տեսանյութը, որում երեւում էր Տիգրանը։

ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կիրառելու որոշում է ընդունել եւ ժամկետ սահմանել դեկտեմբերի 1-ը։ Ադրբեջանը 6 օր՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը, ժամանակ է խնդրել։ ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը: Արդեն դեկտեմբերի 4-ին 10 գերիների շարքում Բաքուն վերադարձրել է նաեւ Տիգրան Հակոբյանին։

ՀՔԱՎ իրավաբանները հրատապ միջոց կիրառելու դիմումներ ու գանգատներ Եվրոպական դատարան ներկայացրել են 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված այլ անձանց գործերով եւս։

Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին ժամանակ էր տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

«Ունենալով նախկին փորձը՝ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը, հնարավոր է, չպատասխանի կամ ժամանակ խնդրի հարցադրումներին պատասխանելու համար: Դատարանից դեկտեմբերի 1-ին ծանուցում ստացանք, որ Ադրբեջանը խնդրել է երկարաձգել պատասխանների համար»,- դեկտեմբերի 4-ին հայտնել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Նա ընդգծել էր, որ Ստրասբուրգի դատարանի որոշումների ու վճիռների կատարումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո է: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը նշել էր, թե ակնկալում են, որ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, եւ նախարարների կոմիտե դիմելու անհրաժեշտություն չի լինի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նպատակը գյուղատնտեսական աշխատանքները խաթարելն է
հաջորդը
Թույլ չի տա բանակցությունները վերածել ժամավաճառության

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023
  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023
  • Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի...

    14:06 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա