• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կուսակցական կրքեր անկուսակցական քաղաքապետի շուրջ

aliq 15:44 | 17.12.2021
aliq 15:44 | 17.12.2021
Hayk Marutyan

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել՝ իրենց բնորոշմամբ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար։ Երեկ ուշ երեկոյան նրանք վարչապետի հետ շուրջ երկու ժամ հանդիպում են ունեցել։

Հանդիպումից հետո խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե 2018-ի Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը:

«Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության եւ ավագանու իշխող խմբակցության հետ որեւէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում»,- նշված է հայտարարությունում: Որպես պատճառ նշվել են նաեւ Մարությանի գործունեության անարդյունավետությունը, եւ որ  գործող քաղաքապետը բավարար չափով չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։

Հայտարարությունը եզրափակվել է «Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում» տողերով։ Մարությանին մեղադրել են նաեւ Քոչարյանի հետ գաղտնի հանդիպում ունենալու եւ այլ՝ կուսակցության շահերից չբխող արարքների համար: Երեւանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Որեւէ կուսակցության հետ համագործակցելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ մտադրություն

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 17-ի առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է երեւանցիներին՝ որ նրանց «չփորձեն մոլորեցնել»: Մարությանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեւէ որեւէ պայմաններում չի հանդիպել, անգամ պատահաբար: Նա ընդգծել է, որ որեւէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն եւ մտադրություն չունի:

Ըստ մամուլի՝ Մարությանը բանակցություններ է վարում Երեւանի ավագանու անդամների հետ: Նշվել է, որ եթե Երեւանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվի, այդ դեպքում ավագանին, ըստ օրենքի, մեկ տարի կզրկվի նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից:

Երեւանի ավագանու ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստում որոշվել է չմիանալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վահան Քերոբյանն ավելի լավ է ապրում
հաջորդը
Հիշելով Եղիա Տնտեսյանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն