• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայաստանում կհրատարակվի «գողական» բառարան

Անուշ Թրվանց 16:45 | 23.12.2021
Անուշ Թրվանց 16:45 | 23.12.2021
criminal

«Քրեական ենթամշակույթը Հայաստանում» թեմայով քննարկումը, որ կազմակերպել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, առաջինն էր Հայաստանում:  Մինչ այդ, ինչպես նշեցին կազմակերպիչները, փորձ չի արվել այս թեմայով մեկ սեղանի շուրջ հավաքելու տարբեր մասնագետների:

Հանդիպմանը ներկա էին կառավարության, դատախազության, դատական դեպարտամենտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդաբաններ, ազգագրագետներ, սոցիոլոգներ, անկախ փորձագետներ, գրող Վահրամ Մարտիրոսյանը, որի  «Բամբակե պատեր» վեպի հատվածներից մեկը նվիրված է հիպիների եւ գողականների պայքարին:

Քրեական մշակույթը ոչ միայն Հայաստանում, ուրիշ երկրներում նույնպես իր անդրադարձն է գտել գեղարվեստական գրականության մեջ, հատկապես խորհրդային գրականությունն է հարուստ այդ կյանքը նկարագրող վեպերով: Խոսվեց այն մասին, որ Խորհրդային Միությունում քրեական ենթամշակույթի զարթոնքի փուլերից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածն է, որի ընթացքում այն ներթափանցել է հասարակության գրեթե բոլոր խմբերի կենցաղ, ազդել սոցիալական հարաբերությունների վրա եւ ծնել բռնության մշակույթ:

Այսօր էլ մեր հասարակության մեջ քրեական ենթամշակույթն իր «ամուր» տեղն ունի, եւ դրա դեմ պայքարը, ինչպես նշեցին քննարկման մասնակիցները, միայն օրենքի սահմաններում հնարավոր չէ. հսկայական աշխատանք կա կատարելու դպրոցում, բանակում, ընտանիքում, սոցիալական շատ ինստիտուտներում,  որտեղ առկա են այդ մշակույթի ենթատարրերը: Մասնակիցներն այն կարծիքին էին, որ քրեական ենթամշակույթն ամբողջությամբ արմատախիլ անել հնարավոր չէ, բայց նվազեցնել հնարավոր է, ինչի հետ կնվազի նաեւ բռնությունը:

EPF
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հրատարակած «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտությունը նաեւ այդ նպատակն ունի. գրքում անդրադարձ կա, թե ինչպես ԽՍՀՄ-ի մաս լինելը, գուլագները հետխորհրդային Հայաստանում հանգեցրին գողաքրեական մշակույթի առաջացմանը: Հայաստանում  բռնության առաջացման պատճառներն ու դրսեւորման ոլորտներն ուսումնասիրելով՝ գիրքը կազմողները բռնության նվազեցման ուղիներ են առաջարկում:

Քննարկումներից պարզ դարձավ, որ հանրային հարաբերություններում քրեական ենթամշակույթը (լեզվի, վարքագծի, քրեական բարքերի ընդօրինակման եւ այլ միջոցներով) նույնքան առկա է, որքան հանցավոր փակ խմբերում: Արդյունքում հանրային առողջ ռեսուրսը չի կարողանում առավելագույնս առաջ գնալ եւ ձեւավորել առողջ ու զարգացող սոցիալական օրգանիզմ: Հարցերը խիստ արդիական են դարձել հետհեղափոխական եւ հետպատերազմյան հայաստանյան իրականության մեջ:

ՀՀ դատախազության՝ քննարկմանը ներկա ներկայացուցիչը նշեց, որ քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը 2020-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը արդյունավետ առաջ տանելու համար:  Քանի որ այն հանրային բարձր վտանգավորություն է ներկայացնում, ուստի իրավապահ մարմինները նույնպես ակնկալում են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագետների, հասարակության անդամների աջակցությունը:

Ի դեպ, քննարկման ժամանակ տեղեկացանք նաեւ, որ Հայաստանում շուտով լույս կտեսնի քրեական ենթամշակույթը ներկայացնող բառարան, որի հեղինակները՝ մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանն ու ազգագրագետ, պատմաբան Նիկոլ Մարգարյանը, հերքեցին քննարկմանը հնչած այն կարծիքը, թե բառարանը կարող է նպաստել դեռահասների ու երիտասարդների շրջանում այդ ենթամշակույթի հանդեպ հետաքրքրության առաջացմանը, այլ պարզաբանեցին, թե ինչքան մարդը տեղյակ լինի գաղտնի, խորհրդավոր եւ վտանգավոր համարվող երեւույթներից, այնքան ավելի հեշտ կլինի պայքարել դրանց դեմ, «չխեղճանալ» բակային  եւ այլ միջավայրերում, որտեղ հաճախ քրեական ենթամշակույթի կեղծ ու աղավաղված նմանակումներն են տարածվում:

Բառարանը նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող այդ ենթամշակույթի խոսքային զարգացումն է ցույց տալու, ինչը կարեւոր է ազգագրության եւ ընդհանրապես հասարակական երեւույթների ուսումնասիրման տեսակետից:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դեսանտային զորավարժություններ Ղրիմում եւ Կրասնոդարում
հաջորդը
Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին բացառելով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն