• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

Շնորհանդես Մատենադարանում

Անուշ Առաքելյան 13:00 | 25.12.2021
Անուշ Առաքելյան 13:00 | 25.12.2021
Qajar Art book presentation

2022 թվականին լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Մատենադարանն այս առիթով տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ իրականացրեց:

Միջոցառումները մեկնարկեցին Ղաջարական շրջանի ձեռագրերի կազմերի վերականգնման ծրագրով, որի համար Իրանից հատուկ մասնագետ էր ժամանել Հայաստան, ապա Ղաջարական հարստությունը ներկայացնող ցուցահանդես բացվեց:

Ղաջարական հարստությանն է վերաբերում նաեւ Մատենադարանի արեւելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» վերջերս հրատարակված գիրք-ալբոմը, որի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 23-ին:

Qajar Art book presentation
Գրքի միջոցով փորձ է արվում առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալու Մատենադարանում պահվող Ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին եւ խեժապատ կազմերին:

Իվեթ Թաջարյանը երեք տարի է աշխատել գրքի վրա, 20 ձեռագրերից ընդգրկված են մոտ 100 մանրանկարներ ու խեժապատ ստեղծագործություններ: Նմուշները լիովին պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը, 140 տարվա ընթացքում ձեւավորված արքունական միջավայրն ու ավանդույթները:

Գիտահանրամատչելի այս գիրքն ուղղված է ոչ միայն իրանագետներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հարեւան երկրի պատմությամբ, հատկապես վիճահարույց այն ժամանակաշրջանով, երբ Իրանը ավանդապաշտությունից ու ազգային սովորույթներից անցում էր կատարում եվրոպականին: Թերեւս դա է պատճառը, որ պատմագիրները Ղաջարական ժամանակաշրջանը համարում են միաժամանակ ե՛ւ ծաղկման, ե՛ւ անկումային:

Ղաջարական նկարիչները զգալիորեն հեռացել էին պարսկական միջնադարյան մատենագրության նորմերից ու կանոններից: Այս շրջանի ձեռագրերի պատկերազարդումն ավելի ազատ, անհատական արվեստ էր: Ինչպես գեղանկարչության մեջ, այնպես էլ ձեռագրերում, թագավորները կարող էին մանրանկարչին թելադրել իրենց նախապատվությունները:

Ivet Tajaryan
«Այս շրջանի յուրաքանչյուր ձեռագրում ականատես ենք լինում պատվիրատուի եւ ազատ ստեղծագործող մանրանկարչի նախասիրություններին պարսկական միջնադարյան գրականության նկատմամբ ունեցած մոտեցմանը, թերեւս դա է պատճառը, որ դժվար է խոսել այս ժամանակաշրջանում ստեղծված ձեռագրերի գեղարվեստական ընդհանրությունների ու տարբերությունների մասին»,- ասում է Իվեթ Թաջարյանը, որ երեք տարի է տրամադրել աշխատությանը:

Ղաջարական հարստության ժամանակաշրջանում մեծ էր իրանահայերի ներդրումը Իրանի տնտեսության, արվեստի զարգացման գործում: Իրանահայերը մեծ դեր են ունեցել նաեւ երկրի հասարակական–քաղաքական կյանքում, հայերին Իրանում կրկին սկսել են պետական բարձր պաշտոններ տալ հենց այս շրջանում:

Այս առումով հատկանշական է քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, հրապարակախոս Միրզա Մելքոմ խանի (Հովսեփ Մելքոմյան) գործունեությունը:

Եռալեզու պատկերագրքում պատմական ակնարկին զուգահեռ նկարագրվում է Ղաջարական շրջանի ինքնատիպ արվեստը:

A. B. Zohouri
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շեշտեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ մշակութային ընդհանրությունները պարտավորեցնում են մեծ ուշադրություն դարձնել մեր մշակութային հարաբերություններին, մշակույթի հանրահռչակմանը:

«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գրքի հայերեն տեքստի խմբագիրը Քրիստինե Կոստիկյանն է: Գիրք-ալբոմը հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ: Տպագրությունն իրականացվել է «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:

Vahan Ter-Ghevondyan & Gayane Gevorkyan
Հիմնադիր Գայանե Գեւորգյանին Մատենադարանը մեդալ շնորհեց ձեռագրատանը ցուցաբերած աջակցության եւ հայ մշակութային ժառանգությանը նվիրված աշխատանքներին օժանդակելու ու դրանք հանրահռչակելու համար:

Գրքի հեղինակ Իվեթ Թաջարյանը կարծում է՝ գիտական շրջանակում մեծ մասամբ դեռեւս անհայտ ձեռագրերի հավաքածուի հրատարակումը նոր խթան կդառնա հետագա ուսումնասիրությունների եւ միջմշակութային նոր հարաբերությունների համար։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մերոնք՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում
հաջորդը
Ավանի բնակիչները դեմ են ձուլարանին

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա