• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Քոչարյանի դիվանագիտական ալքիմիան

Վահրամ Աթանեսյան 11:30 | 18.01.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 18.01.2022
R. Kocharyan

«Անի» կենտրոնը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի առաջին երդմնակալության խոսքը, որտեղ ԼՂ կարգավորման թեմայով մեկ նախադասություն է ընդամենը՝ հասնել «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը» եւ ապահովել Հայաստանի հետ ուղղակի կապը (Մեջբերումը բառացի չէ, բայց դրանից իմաստը չի տուժում)։

Այդ խոսքը հնչել է 1998 թվականի ապրիլի 9-ին՝ Անվտանգության խորհրդի հայտնի նիստից ուղիղ երեք ամիս անց, երբ մերժվել է կարգավորման մի տարբերակ, որով Ադրբեջանը դե-ֆակտո ճանաչում էր ԼՂ սուբյեկտությունը՝ գրավոր համաձայնելով նրա հետ կնքել հակամարտության զինված փուլի ավարտը սահմանող պայմանագիր։ Ընդ որում՝ ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի, այլեւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքի վրա պահպանվում էր Լեռնային Ղարաբաղի իրավազորությունը։

Այսինքն՝ Հայաստան-ԼՂ ուղղակի կապի հարցը լուծվում էր, Ադրբեջանը պարտավորվում էր երկրորդ՝ քաղաքական կարգավորման փուլում բանակցություններ վարել պաշտոնական Ստեփանակերտի հետ։

Ի՞նչ էր դա, եթե ոչ «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչում», որը նախագահական գործունեության նպատակ էր հռչակում Ռոբերտ Քոչարյանը։ Բանակցել «անջատված սուբյեկտի» հետ նշանակում է ճանաչել, որ նա իր վերջնական կարգավիճակը որոշելու լեգիտիմ իրավասություն ունի։ Հակամարտության զինված փուլի ավարտի մասին պայմանագրի նախագծում ոչ մի վերապահում չկար «միջանկյալ փուլում» ԼՂՀ պետական կառավարման, իշխանության դե-ֆակտո ինստիտուտների լիազորությունների սահմանափակման կամ վերանայման մասին, ամեն ինչ մնում էր ինչպես որ կար այդ պահի դրությամբ։

Ըստ էության, խաղաղ-բանակցային ճանապարհով տեղի էր ունենալու իրական սեցեսիա՝ Ադրբեջանից նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքով ԼՂՀ փոխհամաձայնեցված անջատում։ Կկարողանայի՞ն հայկական կողմերը հասնել իրավիճակի իրավական ամրագրմանը՝ դիվանագիտության խնդիրն էր։ Իհարկե, գործընթացի վրա ազդելու էին արտաքին բազմաթիվ գործոններ, բայց գլխավոր սպառնալիքը, որ Ադրբեջանը կդիմի ռազմական ռեւանշի, չեզոքացվելու էր․ խաղաղության պայմանագրի երաշխավոր էին լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, թերեւս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ (Ի դեպ, հենց այդպես հետագայում սառեցվեց Կոսովոյում զինված հակամարտությունը, որը Պրիշտինան գերազանց օգտագործեց եւ, ի հակակշիռ սերբական անհանդուրժողականության, միակողմանի անկախություն հռչակեց։ Կարող են, իհարկե, առարկել, թե Կոսովոյի թիկունքին ՆԱՏՕ-ն էր կանգնած, բայց ո՞վ է ասել, որ եթե կարգավիճակի հարցով Ադրբեջանը համառեր, ոչ կառուցողական գտնվեր, ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչման շահառուներ չէին լինի)։

Ահա այս մեկնարկային ռեսուրսն ունենալով՝ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ էր ընտրում դիվանագիտական «ալքիմիայի» ճանապարհը՝ «հասնել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման»։ Միջազգային ո՞ր ատյանում եւ ի՞նչ ընթացակարգով էր նա պատկերացնում «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը»։

Քոչարյանը չգիտե՞ր, որ ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Եվ ինչպես Հայաստանն էր Լիսաբոնի գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակը կանխորոշող որոշման դեմ «վետո» կիրառել, նույնն էլ Ադրբեջանը կանի, եթե ԵԱՀԿ-ն քննարկման դնի ԼՂՀ անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը լեգիտիմացնող փաստաթղթի նախագիծ։

Նա հույս ուներ հասնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի ընդունմա՞ն։ Բայց չէ՞ որ այդ ատյանը 1993 թվականին չորս բանաձեւ էր ընդունել եւ միանշանակորեն սատարել Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությանը, ամբողջականությանը (ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերում ԼՂ-ն ճանաչված է Ադրբեջանի «ռեգիոն»/տեղաշրջան, սահմանում, որ հաղթահարված էր հակամարտության զինված փուլի ավարտի մասին եռակողմ՝ Ադրբեջան-ԼՂ-Հայաստան պայմանագրի նախագծում)։ Այս եւ այլ անհանգստություններ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը ներկա պետական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական գործիչների մտքով չի՞ անցել։

Նրանք չե՞ն մտահոգվել, թե ինչու արդեն իսկ Ադրբեջանի հետ համաձայնեցվածը մի կողմ է դրվելու, եւ մենք գնալու ենք միջազգային հանրությունից Ադրբեջանի համար պարտադիր կատարման ենթակա մի որոշում ստանալու՝ ի սկզբանե անհաջողության դատապարտված ճանապարհով։ Հանուն ինչի՞։ Որպեսզի առաջին նախագահի հրաժարականը հանրայնորեն արդարացվի՞, դառնա ավելի ընկալելի՞։ Բայց չէ՞ որ դրա կարիքը չկար։ Ո՛չ հանրությունն էր ափսոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի համար (որովհետեւ, ինչպես ղարաբաղցին է նման դեպքի համար ասում, «դեռ տաք էր»), ո՛չ էլ առաջին նախագահն էր հակաքոչարյանական քարոզչություն իրականացնում, ՀՀՇ-ն ամբողջ թիմով հեռացել եւ լուռ էր։ Դիվանագիտական «ալքիմիայի» ներհայկական անհրաժեշտություն, քաղաքական եւ հանրային պահանջ չկար։ Կար էյֆորիա, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականով երազանքների «կռունկն իջել է մեր տան կտուրին, մնում է ձեռքներս մեկնենք եւ բռնենք»։

Երդմնակալության իր խոսքում Ռոբերտ Քոչարյանը նրբորեն շրջանցել է համազգային սպասումների թեման։ Այդ դեպքում ո՞վ էր արտաքին քաղաքական նրա «ալքիմիայի» շահառուն, ո՞րն էր Ադրբեջանի հետ համաձայնությունները չեղարկելու եւ «սեփական կետից» նոր գործընթաց սկսելու իմաստը։ Հասնել մի բարձունքի, ապա իջնել կիրճ՝ ներշնչելով, թե հնարավոր է ավելի մեծ բարձունքի՞ հասնել։ Անբացատրելի է։ Իսկ, գուցե, մե՞նք չենք զորում հարաբերվել դարի խարդավանքներից մեկի հետ․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամենամյա ուժեղ խթանիչ կորոնավիրուսի եւ սովորական գրիպի դեմ
հաջորդը
Համերաշխություն հանուն համավարակի դեմ պայքարի

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա