• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

CNN-ը՝ Բաքվի հայերի ջարդերի մասին

Անուշ Թրվանց 15:05 | 29.01.2022
Անուշ Թրվանց 15:05 | 29.01.2022
CNN Greece

CNN Հունաստան կայքում (cnn.gr) լույս է տեսել հունահայ Արաքսի Աբելյան (Ապելեան) Քոլանյանի հոդվածը Բաքվի` 1990 թվականի հայերի ջարդերի մասին։

Այն վերնագրված է «Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործների»: Հունաստանում Հայաստանի դեսպանատունը ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը՝ նշելով, որ 1990 թվականի Բաքվի ջարդերն ու դրան հաջորդած խորհրդային զորքերի մուտքն Ադրբեջան հոդվածում դիտարկվում են ամբողջական համատեքստում։

Araxi Apelian-Kolanyan«Ալիք Մեդիա»-ի տեղեկություններով՝ միջազգային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի հեղինակ Արաքսի Աբելյան-Քոլանյանը երկար տարիներ պրոֆեսիոնալ թարգմանիչ է աշխատել Հունաստանում, ուղեկցել է Հունաստանի նախագահներին Հայաստան այցերի ժամանակ, նախկինում Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ է եղել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հոդվածը CNN Հունաստանին է ուղարկել պարզապես որպես հունահայ համայնքի անդամ, եւ լրատվամիջոցը հրապարակել է այն:

Նյութում հեղինակը հիշեցնում է, որ հունվարի 19-ը հայերի համար եւս մեկ ցավալի եւ տխուր ամսաթիվ է. այս տարի լրացավ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակվող հայերի դեմ ադրբեջանցիների իրականացրած ջարդերի 32-րդ տարելիցը: Հոդվածագիրը մեջբերում է Human Rights Watch կազմակերպության ներկայացրած տվյալները, ըստ որի՝ 1990 թվականի հունվարի 12-ից սկսած յոթ օր շարունակ հայ խաղաղ բնակիչները ենթարկվել են բռնությունների եւ խոշտանգումների, ավելի քան հարյուր մարդ սպանվել է, ավելի քան 2000 հայկական տուն՝ թալանվել եւ հրկիզվել: Մեջբերելով Human Rights Watch կազմակերպության համապատասխան զեկույցից (որը ստորագրել է Ռոբերտ Քուշենը)՝ հեղինակը նշում է. «Գործողություններն ամբողջությամբ կամ միգուցե ամենեւին էլ ինքնաբուխ չեն եղել, քանի որ հարձակվողներն ունեցել են հայերի ցուցակներ, ինչպես նաեւ նրանց հասցեները»։

Հիշեցնելով, որ միջազգային հանրությունը դատապարտել է հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված բռնությունները՝ հեղինակը մեջբերումներ է անում Եվրախորհրդարանի բանաձեւից, «New York Review of Books»-ից, որում 1990 թվականի սեպտեմբերի 27-ին հրապարակվել է 133 աշխարհահռչակ մտավորականների ստորագրած «Խորհրդային Միությունում հայերի նկատմամբ իրականացված բռնությունների եւ սպանդի» վերաբերյալ բաց նամակը:

Հոդվածում մեկ այլ մեջբերում Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովից է: Սախարովը «Նյու Յորք Թայմս»-ին ասել է. «Այս սպանդն իրական ոչնչացման վտանգ է ներկայացնում ինչպես Ադրբեջանում հայկական համայնքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հայերի համար, որոնք կազմում են տեղի բնակչության 80%-ը»։

Արաքսի Աբելյան-Քոլանյանը գրում է, որ սպանդի ողբերգական հետեւանքով Բաքվի հայկական համայնքը ենթարկվեց ամբողջական էթնիկական զտման, մինչդեռ այնտեղ մինչեւ 1988 թվականը բնակվում էր մոտ երեք հարյուր հազար հայ, եւ ավելացնում, որ այդ իրադարձությունները երբեք չեն դատապարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ոչ էլ նույնիսկ հետագայում հետաքննվել` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Baku armenia map

«Ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է «արյունոտ հունվարը» որպես Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի մաս` լռելով, սակայն, մի շատ անհարմար ճշմարտության՝ ամբողջ Խորհրդային Միությունում 1991 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ անցկացված հանրաքվեի մասին։ Անկախության ձգտող խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, ինչպես նաեւ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հրաժարվեցին հանրաքվեին մասնակցելուց: Ընդհակառակը, Ադրբեջանի ժողովուրդը, որն իբր «պայքարում էր իր անկախության համար», մասնակցեց հանրաքվեին, որի 93%-ից ավելին կողմ արտահայտվեց ԽՍՀՄ-ի պահպանմանը»,- գրում է հունահայ համայնքի անդամը, որ հոդվածում զետեղել է նաեւ այդ հանրաքվեի քվեաթերթիկը:

Հոդվածը եզրափակվում է հեղինակի այն մտքով, որ Ադրբեջանի գործելաոճը հայերի հանդեպ ատելություն է հրահրում այդ երկրում, հանգեցնում նոր զոհերի եւ նոր ողբերգությունների, իսկ այդ դիրքորոշումը ոչ մի կերպ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինտերակտիվ «խաղաղության դաս» Արցախում
հաջորդը
Խեղճ հպարտություն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա