• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կայսրությունն ու Պուտինը հավերժ չեն

Վարդան Հարությունյան 11:30 | 03.03.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 03.03.2022
Zelensky

Նորագույն զարգացումներից եւ իրողություններից անկախ Ռուսաստանն իր կայսերական մղումներից ու ծրագրերից ձերբազատվել չի կարողանում։

20-րդ դարը նոր պատկերացումներ բերեց։ Անցան կայսրությունների ժամանակները։ Եվրոպացիները կամաց-կամաց սկսեցին հեռանալ իրենց գաղութներից։ Հեռացան Աֆրիկայից, Արեւելքից, անդրծովյան այլ տարածքներից. համակերպվեցին, որ աշխարհն այլ է դարձել, որ իրենք կայսրություններ չեն այլեւս։ Ռուսաստանը, սակայն, որից դեռ Առաջին աշխարհամարտից հետո, ապա՝ 1991-ին էին մեծ կտորներ պոկվել, ի տարբերություն եվրոպական երկրների, ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել մտքի հետ, որ կարող է չլինել կայսրություն։

Կայսրության փոքրանալուն զուգահեռ յուրաքանչյուր հաջորդ ղեկավար՝ խորհրդային հռչակված ռուսական կայսրության ղեկավարները՝ Լենինից ու Ստալինից սկսած, կորցրածը հետ բերելու գործով են զբաղվել։ Նույն այդ ծրագիրն է այսօր փորձում իրականացնել Պուտինը։

Այնպես որ խնդիրը Պուտինը չէ։ Խնդիրը ռուսական կայսերապաշտությունն է։ Պուտինը չլիներ, այլ դրսեւորումներով նույն պատկերն էինք ունենալու։

Պուտինն իր նախորդներից ցինիզմի չափաբաժնով է միայն տարբերվում։ Նա չի հարգում խաղի որեւէ կանոն։ Նրա համար գոյություն չունեն միջազգային նորմեր ու պայմանավորվածություններ։ Չի ընդունում Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող երկրների ինքնիշխանությունը։ Անթաքույց պահանջում է, որ այդ երկրներն իրենց ներկայի ու ապագայի տնօրինումը Մոսկվային հանձնեն։

Պուտինյան Ռուսաստանն անկանխատեսելի է ու վտանգավոր։ Հարեւանությամբ ապրող երկրներն այս հանգամանքը թերագնահատելու իրավունք չունեն։ Ցանկանան, թե ոչ, հաճելի է, թե ոչ, այն պետք է հաշվի առնվի։ Սա հատկապես Ուկրաինային է վերաբերում, որովհետեւ ռուսական կայսրության համար Ուկրաինան միշտ էլ կենսական նշանակություն է ունեցել։ Նրանց համոզմամբ՝ առանց Ուկրաինա ռուսական կայսրությունը լիարժեք լինել չի կարող։

Ասվածից չի հետեւում, թե Ուկրաինան նույնպես, ինչպես Հայաստանը, պետք է կուրորեն ենթարկվեր ռուսական թելադրանքին։ Նշանակում է, որ դեպի Արեւմուտք գնալու իր ծրագիրն իրականացնելիս պետք է լիներ չափազանց խոհեմ ու խիստ հաշվարկված քայլեր կատարեր, անկանխատեսելի ու վտանգավոր Ռուսաստանի հետ հարաբերություններում լիներ զգուշավոր ու ճկուն։

Մի բան, որ Զելենսկին չարեց։ Նրան խանգարեց պոպուլիզմը։ Ժողովրդի դժգոհությունն օգտագործելով իշխանության եկած սովորական պոպուլիստ լինելով, ինչպես մեզանում Փաշինյանն է, ինչպես բոլոր պոպուլիստներն են, նա չէր կարող լինել բավականաչափ խոհեմ, նկատել ու չեզոքազնել սպառնացող վտանգները։ Անհրաժեշտ հաշվարկներ անել, համադրել հնարավորություններն ու ցանկությունները, խուսանավել չէր կարող։ Նրանը՝ մեզ ծանոթ ականջահաճո ելույթներն ու ծափահարություններն էին։

Պուտինի սանձազերծած պատերազմը, սակայն, իրավիճակ է փոխել։ Այսօր Զելենսկին բոլորովին էլ պոպուլիստ չէ։ Անցած մի քանի օրերը նրան դարձրին պետական գործիչ։ Նա պատկերացնում է արդեն իր պատասխանատվության չափը եւ գիտի իր անելիքը։ Նա առանց գլուխը կորցնելու (պատերազմի առաջին օրը մոռանանք) գլխավորում է իր երկրի ազատագրական պայքարը եւ հաջողությամբ դիմակայում է։ Նա ճիշտ շեշտադրումներով կարողացավ ստիպել դանդաղաշարժ, բյուրոկրատական, այլոց հոգսերի նկատմամբ անտարբեր եւ ամբարտավան Արեւմուտքին գնալ կտրուկ քայլերի։ Պարտադրեց նրանց լինել իրավիճակին համարժեք։

Ծանր փորձությունների է ենթարկվում Ուկրաինան։ Հնարավոր չէ լռության մատնել ոչնչով չարդարացված այս ագրեսիան, որի նպատակը զավթելն է, հպատակեցնելն է, որի նպատակը հարեւան ժողովրդին, հարեւան պետությանն ինքնիշխանությունից զրկելն է։ Որեւէ արձագանք, եթե մենք պետություն ենք եւ հարգում ենք մեզ, թեկուզ հումանիտար բնույթի, թեկուզ շատ մեղմ ու չպարտավորեցնող, մեր կողմից պետք է հնչի։

Պուտինը հավերժ չէ, ինչպես հավերժ չէր Նիկոլայ 2-րդ արյունարբուն, որն այսօրվա Ռուսաստանում սուրբ է հայտարարված։ Հավերժ չէին կայսրությունն ընդարձակած կոմունիստական առաջնորդներ Լենինը, Ստալինն ու մյուսները։ Անգամ ինքը՝ կայսրությունը, հավերժ չէ, այն քայքայվելու է, ինչպես երկու անգամ քայքայվել է 20-րդ դարի ընթացքում, բայց կա եւ լինելու է Ուկրաինան։ Վաղը, երբ ամեն ինչ ավարտվի, կարեւոր է լինելու, թե այս ճակատագրական պահին որ երկիրն ինչպես է իրեն դրսեւորել։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը մտավորականների ուղերձին
հաջորդը
Ռուս ժողովուրդն արժանի է ազատ մամուլի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն